Ես հրապարակում եմ եղել, լսել եմ:
Բայց հետագայում արդեն բազմաթիվ ելույթներով ինքը սահմանափակեց սխալների շրջանակը միայն 2 դեմքով ՍՍ + ՌՔ :
96 -ի մասին խոսք չեղավ ու հետագայում էլ, երբ Ռաֆայել Ղազարյանի խնդրանքով հանդիպել էին ԼՏՊ- ՎՄ, որևէ խոսք չէր եղել ԼՏՊ-ի կողմից իրենց մեջ եղած հին կոնֆլիկտը հարթելու առումով:
Փաստորեն ԼՏՊ-ի այդ կեցվածքը վանեց ՎՄ-ին միանալու իրեն ու հետո էլ երևի խթան եղավ դառնալու քո նկարագրածը:
Ջրի երեսին իբր ՎՄ-ն է տմարդը, բայց իրականությունը մի քիչ ավելի խորն է: Այդ ինչու պետք է ՎՄ-ն ինքն իր նախորդ 2 հրաժարականները, 96-ի կեղծիքները, իր թիմի մարդկանց ծեծն ու ջարդը առանց մի ներողության մի կողմ դներ ու անցներ ԼՏՊ-ի թրի տակով՞
Հիմա հեշտ է ԼՏՊ-ի դեմագոգիկ պաթոսով ՎՄ-ին ախք-ի տեղ մատուցելը, բայց էդ անցած օրերի ականատեսները դեռ կենդանի են և ամեն մի նոր դեմագոգիա գալիս նստում է հնի վրա ու էլ ավելի խորացնում իրավիճակը:
Արդարացի է, որ 96 թվի բոլոր օյիններ սարքածը հիմա ազգային հերոսի լուսապսակի տակ է՞: Իսկ ՎՄ-ն, որը հանձն առավ, սկսեց հողերի ազատագրումը ու արդեն կարգի գցած գործը տալով զիջեց իր բոլոր դափնիները անարժաններին ու հիմա էլ պետք է ամեն մի գյադու մոտ արդարանա, թե ինքն ով է:
Սա է ԼՏՊ-ի հին ու նոր կեցվածքի էությունը: Հակ ասած հապավումը բացելիս 3 լուրջ բառ են բացվում: Միթե ազգայինն էն է, որ 93-98 թվերի պատմությունը ամենքս գլուխ ու ոտ շուռ տված պետք է տեսնենք՞: Հինը կեղծելով առաջ չենք շարժվի:
ՎՄ-ին ինձանից շատ էստեղ երևի քչերը քննադատած լինեն, բայց գոնե հիմա պահն է , որ ճշմարտությունը չպարտակվի:

Էջանիշներ