Չուկ ջան, իհարկե ժողովդրի աջակցությամբ: Բա եթե ժողովրդի աջակցությունը չլինի, ՀԱԿ-ն էլ ՀՀԿ նման ուզուրպատոր կլինի: Հիմա մենք ինչպե՞ս ենք տեսնում այդ աջակցությունը: Մենք մեր աջակցությունը լիուլի տվել ենք - ընտրել ենք, միտինգներին ու երթերին գնացել ենք, պատրաստ ենք եղել արյուն տալ ու ամեն ինչի վերջը դնել: Ու ինչ ենք դրա փոխարեն ստեցել.
- նույն բանի մասին կրկնվող քարոզ
- մեղադրանք ժողովորդի հասցեին, որ տեր չի կանգնում իր ձայներին
- քաղբանտարկյալներ ու դրանց անհասկանալի ձերբակալություններ ու հետո ազատ արձակում
- հետագա ռազմավարական քայլերի մասին այդպես էլ բաց մնացած մի քանի հայտարարություններ
- ՍՍ հրաժարականի պահանաջ՝ հայտարարաված միտինգներում, բայց հետո մասնակցություն ՍՍ կազմակերպած ընտրություններին ու կիսա-դրական պեչատ ստորագրած համաձայնագրին
Ես դադարում եմ հասկանալ ՀԱԿ-ին: Չեմ հասկանում ինչ են ուզում անել, ու եթե մի բան էլ ուզում են անել, ոնց են դա պատրաստվում անել: Դաշնակներին ենք քննադատում, որ իրենց պայքարի միջոցները գաղտնի են պահում, իսկ հիմա ունենք ՀԱԿ-ը որը մեզ մի տարի է պիտի ասի, թե որոնք են հաջորդ ռազմավարական քայլերը: Եթե բան էլ չասեն, արդեն լավ տեսել ենք այդ քայլերը - խայտառակ ընտրություններին խայտառակ մասնակցություն, ու հետո լռություն ու դադար: Իմ մոտ արդեն տպավորություն է ստեղծում, որ ՀԱԿ-ը զոռով խեղդում է ժողովդրի հնարավոր բողոքի ալիքը: Ու ինչ-որ կերպ իր գոյությունն արդարացնելու համար գլխներիս քարոզ է կարդում հասարակության մեջ որակական փոփոխություններ մտցնելու մասին:
Էջանիշներ