Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ, դու հաճա՞խ ես որևէ երևույթի մասին քննարկելիս դիմացինի կարծիքների մեջ հոգեբանական գործոններ ման գալիս: Դա վատ նշան է իմիջայլոց, դա նշանակում է, դու չես կարողանում քո կարծիքը օբյեկտիվորեն փաստարկել: Նույնն է թե մեկը ասի՝ երկիրը տափակ է, որովհետև գետնին դրված գնդակը չի գլորվում, դու առարկես ասելով, «չես ուզում տեսնել, որ երկիրը կլոր է» և ընկնես սար ու ձոր երկրի կլորության դրական կողմերը թվարկելով, փոխանակ փաստարկես մասնավորապես լուսնի վրա թողած երկրի ստվերով:
Ոչ, ես հոգեբանական գործոն ման չեմ գալիս, սակայն երբ դիմացինս օբյեկտիվ կամ սուբյեկտիվ փաստարկները անտեսում ա, նկատում եմ դրանք

Իսկ հոգեբանական գործոնները վատ բան չեն, օրինակ իմ մոտ էլ կան բացասական հոգեբանական գործոններ, դրանք փորձում եմ հաղթահարել

Չուկ, ես քեզ առաջարկում եմ դադարեցնել բարոյախրատական քարոզչությունը, և փորձել դրական բաներ որոնել այօրվա իշխանությունների գործելակերպում, եթե չգտնես, ես քեզ օրինակներ կբերեմ, ու կապացուցեմ քո կանխակալ վերաբերմունքն ու հոգեբանական գործոններ կփնտրեմ վերաբերմունքիդ մեջ, տեսնեմ այդ ժամանակ ինչ ես ասելու:
Ես իշխանությունների գործունեության մեջ դրական բաներ տեսնում եմ ու դրանց մասին նաև բարձրաձայնում