Տրիբուն-ի խոսքերից
Կուկ ջան, ժողովրդի ձայներին տեր է կանգնում այն կուսակցությունը, որը ստացել է ժողովրդի քվեն, այսինք ստացել է քաղաքականություն իրականացնելու առաջնային մանդատ: Գռփում են այն կուսակցուըթյունները, որոնք քվե չեն ստեցել ու գողացել կամ գնել են ձայները: Հիմա, մենք մեր ձայները, այսինք մեր խոսքը տեղ հասցնելու ու մեր փոխարեն քաղաքականություն իրականացնելու առաջնային մանդատը տվել ենք ՀԱԿ-ին, օրինակի համար: Ու ՀԱԿ-ից էլ պահանջում ենք իրականացնել քաղաքականություն, կամ դրանից բխող բոլոր հնարավոր քայլերը, ներառյալ տեր կանգնելը: Իսկ եթե ՀԱԿ-ը ցանկանում է, որ մենք՝ ժողովուրդը, իր փոխարեն տեր կանգնի իր ձայներին էս փուլում, վաղն էլ որ իշխանության գա, կարո՞ղ ա մեզ խնդրի, որ մենք իր փոխարեն երկրի կառավարում իրականացնենք:
Ասածս ինչ ա ապեր - մեր գործը չի տեր կանգնելը, կամ քաղաքական պայքարում կոնկրետ քայլեր իրականացնելը: Մեր գործը քվերակության գնալն ա, ու եթե բողոքելու բան ունենք, բողոքի ընդունված ձևերով բողոքելն ա, ասենք միտինգի գնալը: Իսկ քաղաքական առաջնորդները, կամ իրենց վրա պատասխանատվություն վերցրածների գործն ա մեզ՝ հետևորդներիս, կոնկրետ ուղղության տալը: Ինձ հիմա մի տարի ա ասում են խելոք գնա միտինգի ու քարոզ լսի: Ես էլ անում եմ, ու ինիցիատիվան ձեռքս վերցնելու որևէ ցավնկություն չունեմ: Նախ, առաջնորդ չեմ ուզում դառնալ, երկրորդ, չեմ ուզում մուֆթա նստեմ: Ինչի՞ պիտի Տիկոն հիմա նստած լինի…
Էջանիշներ