Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

Բիձա ջան, սկսեմ նրանից, որ ես կուսակցության ակտիվիստ չեմ:

Որովհետև իմ համար անընդունելի է քո տեսակետը, որ եթե ես շարժման ակտիվիստ եմ, Հրանտ Տեր-Աբրահամեանը հրապարակախոս, ապա դու իրավունք ունես մեզ համեմատելու, իսկ քեզ, քանի որ միայն ֆորումում ես գրում, իրավունք չունենք:

:
Տեղյակ չէի, որ շարժումն այդ աստիճան ստրուկտուրավորված է: ներող եղիր:
Քաղաքական դաշտում հանդես եկող մարդկանց քննարկելու և համեմատելու իրավունքը իմ հայտնագործությունը չէ, այն հիմնված է ժողովրդավարական տրադիցիաներում հայտնի "public figure" կոչված դիրքի ընդունված ընկալման վրա:
Մասնավոր անձանց քննարկման և համեմատման հարցն էլ համապատասխանորեն մերժված է հենց նույն սկզբունքներից ելնելով:
Ես դեռ ոչ մի օրիգինալ մտքով հանդես եկած չկամ, փորձում եմ քննարկել միայն այն, ինչ այս կամ այն կերպ ընդունված է քաղաքական աշխարհում: