Չուկ, ինչու՞ չեմ ուզում տեսնել, կասե՞ս։ Խե՞լքս չի հասնում, հիվա՞նդ եմ, մեջը քյար չկա՞, «լիչնայա նեպրիյազն» ունե՞մ ՀԱԿ–ի կամ Տեր–Պետրոսյանի նկատմամբ, կու՞յր եմ…
Ապեր նախադասությունդ սխալ ես ձևակերպել, ասա «չես տեսնում» ու բացատրի, որ ՀԱԿ–ի համար ահագին հաղթանակ ու առաջխաղացում էր ասենք քաղբանտարկյալների ազատումը։ Օրինակ։ Ես էլ փորձեմ մի տարի մտածել, թե յարաբ, դրա առաջխաղացումը ո՞րն էր, մի ժամանակ առաջ էդ մարդիկ ազատության մեջ էին, մենք էս վիճակին էինք, իշխանությունների տանձին չէր, հետո մարդկանց ծեծեցին, սպանեցին ու նիզաշտո բանտ գցեցին մի տարի անիմաստ նստեցրին հիմա էլ ազատեցին ու էլի էս վիճակին ենք, իշխանությունների տանձին չի, այսինքն թշվառիս կարծիքով եկել ենք ելման դրություն, պլյուս լիքը մարդու ստացած բարոյական վնասը, որից այդ մարդիկ չգիտես ինչու դժգոհ չեն ու դեռ հակառակը՝ կարծում են, թե հաղթանակ են տարել։ Ապեր իմ պայքարը լրիվ սահմանադրական է ու վճռական

։ Ես վճռականորեն բոյկոտում եմ ընդդիմության հանրահավաքները, ինձ սենց դեմագոգ ընդդիմություն պետք չի, ու հաջորդ ընտրություններում ոչ էլ ձայն կտամ ընդդիմությանը։ Որովհետև այս մարդիկ օբյեկտիվությունից ու անկեղծությունից հեռու են, ճիշտ նույն կերպ, ինչ իշխանությունները, թերևս միակ դրդապատճառը իշխանություն փոխելն է, փոխելու համար։
Էջանիշներ