Նայիր, ուզած հարցում կարելի է գտնել դրական ու բացասական կողմեր:
Վերցնենք հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները: Ստեղ կան ազգայնականներ, ովքեր կանխակալ վերաբերմունք ունեն Թուրքիայի ու թուրքերի նկատմամբ ու չեն ուզում տեսնել էս գործընթացի դրական կողմերը, կան ասենք իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, ովքեր չեն ուզում տեսնել բացասականը: Բայց էդ անտեր գործընթացի մեջ երկուսն էլ կա: Օբյեկտիվությանը հավատարիմ մնալու համար պետք է այս ամենը սառը վերլուծել՝ երկուսն էլ տեսնելու համար: Դրա համար ինձ օրինակ անկախ իմ այս կամ այն ուժին հարելու փաստից շատ դուր ա եկել ՀԱԿ-ի հայտարարությունն էս գործընթացի մասին:
Հիմա գանք ՀԱԿ-ի գործունեությանը: Սրա մեջ կան և դրական զարգացումներ, և բացասական: Դու նշում ու նկատում ես միայն բացասականը: Ինչու եմ պնդում, որ դրականը չես ուզում տեսնել, որովհետև բազում դրական բաներ քո հետ խոսակցություններում բազմիցս նշվել են ու քո կողմից շրջանցվել, իմ համեստ գնահատականով ենթագիտակցական համակարգում:
Տես, հիմա որոշակի տրամաբանական վերլուծություն ներկայացրիր, որ եկել ենք հին դիրքին: Ընդունելի, բայց սխալ տեսակետ է, ասեմ ինչի: Որտև ճիշտ է, որոշակի հարցերում այսօր ավելի վատ վիճակում ենք, հենց թեկուզ քաղբանտարկյալների առկայությունը, զոհերը և այլն: Բայց նույն ելակետին չենք եկել, որովհետև 3-5 տարի առաջ մենք չունեինք ուժ, որ ընտրություններից 1.5 տարի հետո թեկուզ հանրահավաք կարողանար անցկացներ, չունեինք հասարակության էն անհատներին, որոնք անվախ ակցիաներ էին անելու, ոչ մի բանի առաջ չկանգնելով և այլն: Ու նայիր, ես շատ չեմ խորանում, հապճեպ երկու բան եմ ասում, բայց դու սա էլ չես ուզելու ընդունես, մեքենայորեն անցնելու ես հակաճառելուն:
Ի դեպ ենթադրում եմ, որ շատերը կուզեն ասել, որ ես էլ կանխակալ վերաբերմունք ունեմ, միայն լավն եմ ուզում տեսնել: Ինչ-որ առումով ճիշտ կլինեն, քանզի ես տվյալ պարագայում ավելի շատ շարժման դրական կողմեցին եմ ուշադրություն դարձնում, բայց օբյեկտիվ նայելու դեպքում ամեն մեկն էլ կտեսնի, որ անգամ էս գրառմանս մեջ նշեցի շարժման բերած նաև բացասական երևույթները:
Ինչ վերաբերվում է հանրահավաքներին չմասնակցելուդ որոշմանը ես դա հասկանում եմ, ընդունում, հասկանում եմ տրամաբանությունը ու... չեմ հարգում: Բացատրեմ թե ինչու: Որովհետև այս պարագայում դու հանձնվում ես: Անշուշտ դու կարող ես այլ տարբերակ առաջարկել այս ամենի դեմ պայքարելու, բայց դու ասում ես, որ առաջարկ չունես: Այսինքն համակերպվում ես, իսկ մնացածը, որ ՀԱԿ-ին համարում ես իշխանությանը արժան, հակված եմ լոկ ինքնարդարացման խոսքեր համարել: Ես սիրում եմ պայքարող մարդկանց
Էջանիշներ