Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Քաղաքացիական գիտակցության բարձրացումը, ժողովրդի մեջ պայքարելու, սեփական իրավունքների մասին իմանալու, դրանք պաշտպանելու ցանկություն ստեղծելը, որ ժողովուրդը հասկանա, որ ինքն ա էս երկրի տերը, ու ինքը պետքա որոշի ինչը ոնց ա լինելու՝ Ղարաբաղը տանք, թե պահենք, թուրքերի հետ սահմանը բացենք, թե միհատ էլ կողպեք կախենք վրեն, ոչ թե փակ դռների հետևը որոշվի, հետո էլ թուրքական մամուլ թերթենք՝ իմանալու համար, թե ինչ ա տեղի ունեցել: Որ ժողովուրդը ընդվզի ապօրինությունների դեմ, չհանդուրժի չբացահայտված սպանությունները, չհանդուրժի իր ստորացումը: Այ սա արվում ա, ու դրա արդյունքը եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման նկատելի, նույնիսկ ակնհայտ ու տեսանելի կլինի:
Կուկ,
վաղը դա հաստատ լինելու է: բայց լինելու է ոչ թե որ մենք արեցիքն,, այլ ինչպես միշտ, որտև դրսից ուզեցին ուժեղ ձյաձյաները:
ու էլի կռուգ ենք տալու… էնքան, մինչև մեր ուզելով լինի մեր ներքինը:
ուզում եմ ասել, որ վաղը եթե պարսիկների հետ ինչ-ինչ լինի, ու Սերոժին ռսները որոշեն ուղարկել թոշակի ու ասենք Վանոին բերել իշխանության, ապա մեր մեծատաղանդ բանաստեղծենրեը մեծ -մեծ տառերով գրելու են, որ Հայ Ժողովուրդը իր պայքարի ոգով… … … բլա-բլա, բլա-բլա…