Դիվ ջան, մի սխալ էլ ես նկատեցի, ասե՞մ: Ուրեմն՝ կուսակցությունը չի, որ պետքա տեր կանգնի, պետքա տեր կանգնի իրավապահ համակարգը, որը էսօրվա դրությամբ հաստավզերի բանդայի ա վերածվել ու չի անում իր գործը: Իսկ կուսակցությունը դա երբևէ անելու ընդունակ չի լինելու, ոչ մի կուսակցություն: Եթե մի կուսակցություն էդքան ռեսուրս ունենա, որ պետության իրավապահ համակարգից հզոր լինի, էլ ինչի՞ ա ինքը ընտրություններին ընդդիմադիր կեցվածքով մասնակցող կուսակություն, հենա վաղուց արդեն իշխանության կլիներ՝ առանց ժողովրդի քվեների: Ասածս ինչ ա՝ ժողովրդի քվեն պետքա պահի իրավապահ մարմինը, եթե չի պահում, դա պետքէ անի ժողովուրդը, ուրիշ ոչ մեկ չի գա անի՝ ոչ կոլոմբիեն, ոչ էն մյուս թիթիզ եվրոպացիները:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հա, էդ կարդալու համար դեռ ընդմիջում ա, սպասում եմ գնաք քնելու, հանգիստ կարդամ, պատասխանեմ, որ իմ պատասխանին ձեր պատասխանները գոնե վաղը կարդամ, թե չէ էսօր բռնելու եմ մեկը դու մի տաս էջանոց բան էլ ես գրելու, դե գնա խեղճ Չուկ ամբողջ ժամանակդ դրան տրամադրի: Գոնե օրը մի էդպիսի նյութ լինի, էլի ոչինչ
Բայց անեմ գուշակություն, որ ես հըբըներիս պատասխան չեմ գտնելու գրածիդ մեջ: Եթե սխալված լինեմ, ամենայն անկեղծությամբ կխոստովանեմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
իմ սխալը չուղղվող սխալ ա,ես ինկատի ունեմ գրածներտ
իսկ աջակցությունը, դա ժողովուրդը հայտնում է իրեն ընտրություննրի ժամանակ, կամ էլ դրանց արանքում կուսակցության համար տարբեր նվիրատվություններ տալով կամ էլ որպես կամավոր մասնակցելով տարբեր ակցիաների:
մնացածը կուսակցության ֆունկցիան է: ու եթե նրա մասնագիտություն քաղաքական դաշտն է, ապա թող բարի լինի իրա գործը անի: ես իմ գործը անելուց Լևոնին չեմ դիմում չէ՞ որ արի ինձ օգնի միասին գրենք էս ծրագիրը
ու արդյունքում էլ եթե Լևոնը հաղթի, ինքը ա ունենալու իշխանությունն ու փառքը ու ապրելու ա թագավորական պալատներում, իսկ իմ մնալու ա էն, ինչ որ էր մինչ էտ /լավագույն դեպքում/
Բիձա (06.09.2009)
Կուկ ջանկուսակցությունը պետք ա տարանջատի: չթողնի որ պետական տարբեր օղակներ միանան ու կազմեն թայֆեք ու հանցավոր խմբավորումներ: կուսակցությանը այս գործում պետք է օգնեն Մամուլը:
իսկ էսօր պրակտիկորեն պետական հյանցավոր խմբավորումները կուլ են տվել նաև էս օղակները՝ "կուսակցությունը" ու "Մամուլը":
Ակցիաներին մասնակցելով, այո, ինչպես նաև կոչերին, հորդորներին հետևելով և այլն: Իսկ ես ինչ-որ չնկատեցի, որ Կուկը ասում ա, որ հացթուխ Համոն պիտի վեր կենա ու ժողովրդին առաջնորդի: Էսպես թե էնպես, եթե ենթադրենք անհնազանդություն լինի, դա որևէ քաղաքական ուժ (դու ասա կուսակցություն, ես ասեմ քաղաքական ուժ) պիտի կազմակերպի, ղեկավարի: Որոշ դեպքերում, իհարկե, ինքնաբուխ ա լինում:
Ու Կուկն ասում էր, ոչ թե դա ա տարբերակը, որքան ես նկատեցի, այլ որ այդ տարբերակը նախընտրելի է տեռորից: Տարբերությունը մեծ ա, չէ՞: Գրածդ անտեղի էր, չէ՞:
հ.գ. Ամեն անգամ «ծնունդդ շնորհավոր» գրելուց հիշիր, թե Դիվիգրեյ նիկն ինչ տառով ա սկսվում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արդյունքներից մեկն էն ա, հարգելիդ իմ Բիձա, որ ամեն որոշում կայացնելուց մեր շունչը ծոծրակին զգում ա, անշուշտ հիմա դժվար ա պնդելը, բայց դրա արդյունքում սանձարձակությունն ավելի քիչ ա, քան կլիներ հանրահավաքների բացակայության դեպքում: Արդյունքն էն ա, որ մեր ֆոնում փաստահավաք խումբը կարողացավ «ազատ» գործել ու մարտի 1-ն ըստ էության ողջ հանրության ու աշխարհի համար բացահայտել, թող որ պաշտոնապես դեռ պետական թղթերի վրա գրված չլինի, արդյունքն էն ա, որ քաղբանտարկյալների զգալի մասը ներկայումս բանտերում նստած լինելու փոխարեն դրսում են՝ շարժման մեջ, արդյունքն էն ա, հարգելիդ իմ Բիձա, որ մի հատ հանրավաքի մասին լուրը էսպիսի թեժ քննարկումների առիթ ա դառնում ամեն ծակուծուկում, արդյունքն էն ա, որ սև ու սպիտակի տարանջատումը գնալով հստականում ա: Ոչ մի բռնապետ, իրականում հավերժ գոյատևել չի կարող ու ինչքան շուտ է բռնապետությունն ավելի հստակ ուրվագծվում, նրա վախճանն այնքան մոտենում է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դիվի, սիրելիս, նման կոչեր եղել են, եթե հիշում ես, 2008-ի փետրվարին: Իսկ ներկայումս ռեսուրսներ հաշվելու խնդիր ա, նման կոչ անելու արդյունավետության խնդիր ա: Եթե Լևոնը նման կոչ անի ու ժողովրդի մի զգալի հատված վախենա էդ կոչին հետևել, օգուտը ո՞րն ա: Լավ քաղաքական գործիչը էն չի, որ ապագոռգոռ կոչեր ա անում, այլ նա, ով հնարավորինս ռեալ գնահատում ա իրավիճակը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քաղաքացիական գիտակցության բարձրացումը, ժողովրդի մեջ պայքարելու, սեփական իրավունքների մասին իմանալու, դրանք պաշտպանելու ցանկություն ստեղծելը, որ ժողովուրդը հասկանա, որ ինքն ա էս երկրի տերը, ու ինքը պետքա որոշի ինչը ոնց ա լինելու՝ Ղարաբաղը տանք, թե պահենք, թուրքերի հետ սահմանը բացենք, թե միհատ էլ կողպեք կախենք վրեն, ոչ թե փակ դռների հետևը որոշվի, հետո էլ թուրքական մամուլ թերթենք՝ իմանալու համար, թե ինչ ա տեղի ունեցել: Որ ժողովուրդը ընդվզի ապօրինությունների դեմ, չհանդուրժի չբացահայտված սպանությունները, չհանդուրժի իր ստորացումը: Այ սա արվում ա, ու դրա արդյունքը եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման նկատելի, նույնիսկ ակնհայտ ու տեսանելի կլինի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ