Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Կուկ ջան, բայց մի էջ առաջ, 50 գրառման մեջ Տրիբունը պատասխանել էր, որ
"Մի կողմ թողնենք մեր եզրակացությունները, թե վախեցած են դրա համար էլ աղջիկների դեմ հաստավիզների են ուղարկում: Ինչ ունեն էն էլ ուղարկում են, ու ոնց կարում են նենց էլ իրենց իշխանությունը պահում են: Մարդիկ ուղղակի են հասկացել սահմանադրության "սեփականությունն անձեռնմխելի է" դրույթը: Մարդիկ պաշտպանումեն իրենց սեփականությունը"

Սրանից լավ տեսականորեն քո հարցին պատասխանելը դժվար է:
Կարող եմ այլ կերպ էլ ձևակերպել- օրինակ
Սրանք զորք, դատախազ, սպեցնազ, սափրագլուխ ու խելքից դուս միլիցա ունեն: Բա դրանք հեչ պրակտիկ պարապմունք չանեն՞ :
Վերջիններիս մոտ ռեֆլեքս են մշակել, հենց ծլնգոց է լինում, դրանք գնում, ծլնգացնողին լացացնում են, որ լացողը զբաղվի արցունք սրբելով, այլ ոչ թե քյալամի կամ յոնջի բոստան մտնի:
Բիձա ջան, Տրիբունի գրածները կարդացել եմ, համարյա բոլորն էլ կարդում եմ, լավ ա գրում, հետաքրքիր ա գրում, ճիշտ բաներ ա գրում, ի տարբերություն շատերի՝ տրամաբանված ա գրում, շատ անգամ լիքը բան եմ սովորում իրա գրածներից, բայց մի առավելություն էլ ես ունեմ. էդ գրածները մի անգամ կարդալով հասկանում եմ:

Լավ չեն վախացնում, կամ էլ չեն կարում լավ վախացնեն: Շարժումը որ կա, էնքանով կա, որ լիքը մարդ հասկանում ա, որ ավտոմատով իշխանություն չեն պահում, որ կարելի ա միքիչ նյարդեր կուտակել, միքիչ խելոք մարդկանց գործի դնել, միքիչ մտածել, տավար մասսայի համար մի փոքր խելք հայթհայթել ու էդ ռեսուրսով ինչ որ բանի հասնել: Էսօրվա դրությամբ շաբաթը միք անի տարբեր ակցիաներ ու բողոքի ցույցեր ա լինում, ե՞րբ էր նման բան եղել: Սա անդադար տևական պայքար ա, սա ժողովրդին կրակի դեմ տանելու այլընտրանքն ա, սա արկածախնդրության, անհեռատեսության այլընտրանքն ա: Եթե տեսնում ես դիմացինդ առանց քո հարձակման, ինքն ա նախահարձակ լինում ֆիզիկապես, ապա միայն հիմար պետք է լինել, որ տեսնելով ֆիզիկական ուժի անհավասարությունը՝ ինքնուրույն նախահարձակ լինել: 96-ին սկի չկրակեցին էլ ժողովրդի վրա, մի երկու հատ օդ դխկցրին, ժողովուրդը գնաց տուն վախը չափելու: Հետո՞: Սենց պայքարել ա՞ լինում: Էսօրվա դրությամբ էդ պայքարից մնացել ա միայն զավեշտը, մի երկու ջարդած քիթը, վազգենի կես տոկոսանոց համակիրները, ես կասեի՝ բարեկամները: Սրան գնա՞նք: