Կուկ ջան, կարող ա ճիշտ ես: Բայց էս պահին մենք քիչ-քիչ ոչ մի բան էլ քարուքանդ չենք անում: Ընդհակառակը ավելի ենք ամրացնում ավազակապետությունը: Մենք էս պահին գնալով արտոնված միտինգի, փաստացի լեգիտիմացնում ենք ավազակապետության որոշումները: Նույնը վերաբերվում էր նաև Երևանի ընտրություններին մասնակցելուն: Մասնակցելով մենք ավելի ենք ամրացրել իրենց դիրքերը, ու փոխարենը ոչինչ չենք շահել, բացի "հասարակությունը մեկ անգամ ևս տեսավ իշխանությունների իսկական դեմքը" արդեն ձանձրացնող հայտարարությունից: Վաղը որ միտինգի ժամանակ քաշքշուք լինի, ու մի երկու հոգու ձերբակալեն կամ ծեծեն, մի անգամ էլ կտեսնենք էտ "իսկական դեմքը": Ու ես ուժս ֆիլմեր չեմ սիրում նայել` այլանդակ դեմքերով:
Էջանիշներ