Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Տրամաբանական ընթացքը ճիշտ է, մի քանի թերացումներով.

Չափառներ կոտրելը Վազգենին բերեց անօրինական դաշտ, որի պարագայում գրեթե անհնար էր մինչև վերջ գնալը, եթե անգամ տեղն ուրիշը լիներ:

Տեր-Պետրոսյանը, իսկ ավելի ճիշտ ՀԱԿ-ը դեռևս չի պարտվել ու էդպիսի միտումներ ցույց չի տալիս, քանի որ իր ընթացքից չի շեղվել ու շարունակում է պայքարը: Հանդգնությունն ու համարձակությունը չափառներ կոտրելով չեն որոշվում: Շատ ավելի կարևոր գործոններ կան, ինչպիսիք են հաստատակամությունը, նվիրվածությունը, սկզբունքայնությունը, որոնք բոլորը մեր շարժման դեպքում առկա են: Մնացածը ժամանակի խնդիր է, մի ամսվա թե 20 տարվա էական չէ: Միայն խելացնորները, իրականում, կարող են մի քանի օրում ստացվող հաղթանակ պատկերացնել, իսկ լուրջ մասսան գիտի երկարատև պայքարի իմաստը, նշանակությունն ու կարևորությունը:
Ես ավելի վստահում եմ Ջեֆֆերսոնի տեսակետին, քան լուրջ մասսայի: