Si vis pacem, para bellum
Վերին շրջանի շրջանային հավաքները դրանք հանրահավանքե՞ր են, թե այլ գործունեություն։
Ոչ թե սխալ էր, այլ մասսայական քրեական հանցագործություններ էին Չուկ, որ համար այդ 5000 դրամանոց մարդիկ ինձ թվում է հիմա էլ չեն զղջում։ Չգիտեն թե ինչ են կորցրել, այ դրա համար։ Որտեղի՞ց պիտի իմանան։Իմ տրամաբանությամբ խիստ սխալ էր 5000-ով վաճառվելը, բայց ի տարբերություն քեզ ես դրանում մեղավոր ոչ թե ՀԱԿ-ին եմ տեսնում, որը սխալ քաղաքականություն տարավ, այլ լրիվ այլ, օբյեկտիվ գործոններ: Հեռուստատեսություն ՀԱԿ-ի օրակարգում մշտապես եղել ա, այլ հարց որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ոչ առաջին պլանում:
Հա, Իշ Ալլահ։Ինչ վերաբերվում է Ա1+-ին, ապա նորից հիշեցնեմ, որ այս ամսվա կեսերին ՀՀ-ի Եվրոդատարանի որոշումը չիրականացնելու հարցը քննվելու է նախարարների խորհրդում:
Si vis pacem, para bellum
Հանդիպումներ պիտի գրեի: Այլ գործունեություն էր, բայց դա միայն մի օրինակն է:
Արի ռեալ խոսենք:
Ոչ թե էսպիսի մեկնաբանություններով սահմանափակվենք, այլ տրամաբանենք:
Կարո՞ղ ես որևէ մեթոդ առաջարկել այդ գիտակցությունը տեղ հասցնելու, բացի ակցիաներից ու հետևողական տարվող քարոզչության միջոցով աստիճանաբար տեղ հասցնելուց: Մասնավորապես ՀԱԿ ակտիվիստ երիտասարդների ու քո տարբերությունն այն է, որ առաջինները որոշակի գործողություններ են անում այդ գիտակցությունը հասարակության հնարավորին չափ ներկայացուցիչների հասցնելու համար, դու մեղադրում ես, որ ոչ մեկը չի անում: Նույնը ընդհանուր ՀԱԿ-ի մասին: Այլ կերպ ասած մեկը փորձում է անի ու անում է, դու՝ միայն քննադատում եմ: Ի դեպ ես չեմ ակնարկում, որ դու էլանես կամ որ պետք է անես, չնայած դա շատ լավ կլիներ: Ես ընդամենը ասում եմ, որ ՀԱԿ-ն ու նրա ակտիվիստները այդ բեռն իրենց ուսերին վերցրել են, իսկ քեզ առաջարկում եմ ավելի արդյունավետ տարբերակ առաջարկել, եթե գիտես, եթե նման միտք ունես:
Խնդրում եմ հեռսուտատեսության օրինակը նորից մեջ չքցել: Ես ինքս կողմնակից եմ դրան, այդ հարցը նույն ՀԱԿ-ում բազում անգամներ քննվել է ու անհրաժեշտ պահին, համապատասխան ռեսուրս լինելու դեպքում վստահ եմ, որ կարվի:
Հիշեցնեմ, որ ԵԽ նախարարների կոմիտեն եվրոդատարանի որոշումների կատարման ընթացքը քննելու ֆունկցիա ունի, և նաև այս մարմնի առաջիկայում Ա1+-ի հարցը քննարկելով է պայմանավորված ՀՀ իշխանությունների զգուշավորությունը:Հա, Իշ Ալլահ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արել է, իհարկե արել է, և էլի է անելու, պահանջել է և շարունակում է պահանջել ավազակապետության հրաժարականը: Ծեծում են, ջարդում են, փակում են, կրակում են: Մարտի մեկին ի՞նչ էին արել, որ եկան ծեծեցին, ջարդեցին, վերջում ել գնդակահարեցին, պակեցին, վախացրին, լռեցրին: Է պահանջում էին, հո ուրիշ բան չէին անում. տասը օր խախանդ միտինգ ու երթ էին անում, ոչ մեկի վրով չէին քայլում, ոչ մեկի դուռը չէին ջարդում, ոչ մեկին չէին ծեծում, բա նրանք ինչի՞ եկան ջարդեցին կրակեցին: Նշանակում ա՝ վտանգ էին չէ՞ տեսնում էդ խաղաղ միտինգներից, որ վտանգ չտեսնեին, հո հիմար չէին, որ գային տենց քաք ուտեին: Հմա էդ նույն պահանջելու տակտիկան շարունակվում ա, ձևերն ա փոխվել: Հմա ինչի՞ են Նիկոլին պահում, Սասունին պահում, մյուսներին պահում, իզուր տեղը ուզում են քաբանտարկյալ բառը մի քանի անգամ ավել լսե՞ն, չէ չէ՞, ուրեմն իրանց տենց ա չէ՞ պետք, ուրեմն իրանց խնգարումե ն չէ՞, ուրեմն ազատ արձակելն իրանց համար վտանգ ա չէ՞ ենթադրում: Լիքը քայլեր են անում իշխանություններն ընդդեմ ՀԱԿ-ի, սա նշանակում ա, որ ՀԱԿ-ը լիքը բան ա անում ընդդեմ իշխանությունների, հակառակ դեպքում կստացվի, որ իշխանությունները ոչնչին հակահարված են տալիս, բայց տենց չի լինում, հակահարվածը հարվածի պատասխան ա լինում, աննպատակ չի լինում:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Եթե մարդկությունը գնացած լիներ այդ տրամաբանությամբ, այն դեռ ծառների վրայի կապիկ կլիներ:
Կյանքը պայքար է, Հաղթում է նա, ով ավելի հանդուգն է, քաջ ու պատրաստ զոհողողությունների: Մի անգամ էս կայքում արդեն նշել էի Ջեֆֆեսրսոնի հայտնի միտքը-կրկրնվեմ- "եթե ապահովությունը գերադասեցիր ազատությանը, ոչ մեկը կունենաս, ոչ էլ մյուսը":
Վազգենը պարտվեց ոչ թե այն պատճառով որ չափառ կոտրեց /կորտրվեց/, այլ որովհետև, չգնաց մինչև վերջ: ԼՏՊ-ն պարտվեց հենց նույն պատճառով:
Հաղթողները առաջին հերթին մեթոդապես են ադեկվատ լինում: Կարևորը հաղթելն է, հաղթողներին չեն դատում: Պարտվածներն են, որ սխալ են հանվում, և եթե կենդանի մնացին, բանտերում են ապրում:
Էդ միայն հայկական տրամաբանությամբ են ՍՍ ու ՌՔ-ն սրիկա: Մնացած աշխարհի կարծիքով նրանք ընդամենը հայաստանում հաղթածներն են: Եվ դրա մեջ ճշմարտության կարգին դոզա կա:
Վերջին խմբագրող՝ Բիձա: 05.09.2009, 17:28:
One_Way_Ticket (05.09.2009), REAL_ist (05.09.2009), Տրիբուն (05.09.2009)
Տրամաբանական ընթացքը ճիշտ է, մի քանի թերացումներով.
Չափառներ կոտրելը Վազգենին բերեց անօրինական դաշտ, որի պարագայում գրեթե անհնար էր մինչև վերջ գնալը, եթե անգամ տեղն ուրիշը լիներ:
Տեր-Պետրոսյանը, իսկ ավելի ճիշտ ՀԱԿ-ը դեռևս չի պարտվել ու էդպիսի միտումներ ցույց չի տալիս, քանի որ իր ընթացքից չի շեղվել ու շարունակում է պայքարը: Հանդգնությունն ու համարձակությունը չափառներ կոտրելով չեն որոշվում: Շատ ավելի կարևոր գործոններ կան, ինչպիսիք են հաստատակամությունը, նվիրվածությունը, սկզբունքայնությունը, որոնք բոլորը մեր շարժման դեպքում առկա են: Մնացածը ժամանակի խնդիր է, մի ամսվա թե 20 տարվա էական չէ: Միայն խելացնորները, իրականում, կարող են մի քանի օրում ստացվող հաղթանակ պատկերացնել, իսկ լուրջ մասսան գիտի երկարատև պայքարի իմաստը, նշանակությունն ու կարևորությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Անկեղծ ասած՝ մանրամասնությամբ չեմ ուսումնասիրել մարդկության պատմությունը, մարդկության զարգացման փուլերը, դրա ընթացքը, բայց ասեմ մի բան: Եթե այս մասին խոսեինք 89 թվականին, հարգելի Բիձա, դու, ամենայն հավանականության, նույն բանն էիր ասելու, այնինչ, երկու տարուց ստիպված էիր լինելու հասկանալ, որ սխալվել ես, որ թերագնահատել ես մարդկությանը, անտեղյակ ես մարդկության պատմությանը, նրա զարգացման փուլերն այնքան էլ լավ չես ուսումնասիրել, կամ այդ մասին արտահայտվել ես առանց ուսումնասիրելու:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Kuk (05.09.2009)
Ինչո՞վ է ամրանում, Թուրքիայի հետ սահման բացելու մասին բարբաջանքները հայլուրանման հաղորդումներով տարածելո՞վ, Ղարաբաղի հարցից Ղարաբաղին ամբողջովին դուրս նետելով հանդերձ նրա փոխարեն հարցեր լուծելո՞վ, թե՞ Ազատության Հրապարակն անժամկետ ավերակի վերածելով: Ծիծաղելի է նույնիսկ: Եթե ամրանում է, ապա ինչո՞վ է պայմանավորված քաղբանտարկյալների գոյությունը, ինչո՞ւ են ազատությունից զրկում անմեղ քաղաքացիներին, ինչո՞ւ են ամեն 20-30 հոգանոց ակցիայի դիմաց ուղարկում երկու անգամ ավելի քանակով հաստավիզ այն դեպքում, երբ ակցիայի մասնակիցներն ընդամենը 18-19 տարեկան աղջիկներ են: Ինչի՞ն են հակահարված տալիս, ի՞նչ ունեն մտածելու: Թող եղած քաղբանտարկյալներին էլ ազատ արձակեն, որ էլ ոչ ոք էդ մասով խոսելու նյութ չունենա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
15 սուտկեն էսօրվա համար թիվ չի, եղբայր: Էսօրվա դրությամբ 15 սուտկեն նույնիսկ հացադուլի համար թիվ չի, ինչի՞ մասին ես խոսում: Հայաստանում մեկ շաբաթվա մեջ երկու անգամ իշխանափոխություն եղավ, դրանից անցել ա ընդամենը մեկուկես տարի, ու Հայաստանն էսօր կարող է ամո՞ւր լինել: Զավեշտի է նման: 2008 թվականի փետրվվարի 26-ին իշխանությունն անցավ տեր-Պետրոսյանին խաղաղ ճանապարհով՝ ժողովրդի կամքով, ասել է թե՝ սահմանադրական ճանապարհով, 4 օր անց արդեն նախկին իշխանությունները զիված հեղաշրջում կատարեցին՝ իշխանությունը բռնի կերպով խլելով իրական տիրոջից՝ ժողովրդից: Այսքանից և ոչ մեկը ժխտման ենթակա չէ, և այսքանն իմանալով հանդերձ պնդել, թե այսօր իշխանություններն ամուր դիրքերում են գտնվում, կատարյալ զավեշտ է, համեցեք այստեղ:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
գիտեք ինչն է ինձ դուր գալիս,
որ մեկ է մեր հանրահավաքը արթնացնում է, սթափեցնում, անգամ մի լավ թափ տալիս բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր արթնանում են գոռալու համար, որ ոչնչի չեք հասնի
հանրահավաքի հիմնական կարևոր նպատակներից մեկն էլ, իմ կարծիքով, հենց դա է
ուրեմն մենք հանսում ենք մեր նպատակին
իսկ մեր նպատակը երբեք զուտ իշխանափոխությունը չի եղել, մենք կերտում ենք մեր ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ
քիչ մնաց մոռանայի
մեկ է ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ