Չուկ, մի՞թե կարծում ես եթերը այդքան անկարևոր բան է, որ դա միայն իմ քմահաճույքին կարող է բավարարել։ Փաստորեն խնդիրը 5000 դրամով ձայների ծախվելն էր, որը լուծելու համար ՀԱԿ–ը ռեսուրս (եթեր) չուներ մարդկանց պրոպագանդելու իր ծրագրերը, իսկ եթեր չունեցավ, որովհետև մարդիկ 5000 դրամով ձայները վաճառեցին, օղակը փակվեց։ Ու եթեր պահանջելն էլ դա իմ քմահաճույքն է, եթերը երկրորդական հարց է։ Ու պետք չէր պահանջել, որովհետև իշխանությունները մեկ է չէին տալու, բայց կաբելային հեռուստատեսություն կարող է և թույլատրեին։

բայց չէ, Վիշապ ձյան գտնում ա, որ ավելի կարևոր էր եթեր պահանջելը... թեկուզ և հասկանում ա, որ չէին տալու... բայց թող պահանջեր, չէ որ պիտի Վիշապի քմահաճույքը կատարվի:
Չուկ այս քո տրամաբանությամբ փաստորեն մարդիկ ճիշտ են արել, որ 5000 դրամով ծախել են ձայները, որովհետև հասկացել են, որ իրենց ընտրածը մեկ էլ չի անցնելու։
Ես քո ռեալիզմից գլուխ չեմ հանում։