Kuk-ի խոսքերից
Ուրեմն որ սենց առանց քաշվելու արտահայտվում եք, ես էլ իմ կարծիքն ասեմ. 5000 դրամով աճուրդի ելնող ժողովրդին բազմաթիվ արտոնված հանրահավաքներ են անհրաժեշտ: 5000 դրամի թանկագին խաթեր համար մի ամբողջ հինգ տարի ստորացվելու հեռանկարը տեսնելով հանդերձ, այդ քայլին գնալը՝ գիտակցաբար կամ ոչ, դա նորմալ երևույթ չի, դրա դեմն առնելը ամիսների խնդիր չի, դրան հասնելու համար մի մեծ համակարգ է աշխատել տարիներով, մի ամբողջ պետության կարողության զգալի մաս է վատնվել դրան հասնելու համար, և ինչպե՞ս կարելի է դեմն առնել մի քանի ամսում: Լևոնը եկավ նստեց, ի՞նչ օգուտ: Էդ 5000 դրամանոց մասսան հասկանալու ա, որ էլ չի՞ կարելի վաճառել սեփական իրավունքը, մարդ լինելու աստվածատուր շնորհը: Իհարկե ոչ: Վաղն էլ Լևոնն ա իրանց 5000 բաժանելով ընտրություն կեղծելու, Լևոնը չլինի, մեկ ուրիշը լինի, էդ մեկ ուրիշն ա գնելու էդ մասսային: Ժամանակ ա պետք, որ էդ երևույթները հասկանան, որ մեկ տարի ստորացվելու, ոչ արժանապատիվ կյանք վարելու, գոյությունը մի կերպ պահպանելով ապրելու, իրենց երեխաների ապագայի համար ոչ մի դրական հեռանկար չտեսնելով ապերլու գինն ընդամենը 1000 դրամ է, եթե բաժանենք ամիսների մեջ, ապա մեկ ամսվա համար նույնիսկ հազար դրամ չի հասնում: Սրանք եթե մնացին նույն մտածելակերպին, էս դեպքում ի՞նչ կապ ունի՝ Լևոնն ա, թե սերժը: Ի՞նչ կապ ունի՝ Ղարաբաղի հարցը ոնց կլուծվի, ի՞նչ կապ ունի՝ Թուրքիայի սահմանը կբացվի, թե՝ չէ: Մի խոսքով՝ էս ա, ուրիշ տարբերակ չկա, ինչքան էլ ուզում ա տհաճ լինի, ձանձրացնող ու ինչ որ տեղ անհեռանկար:
Էջանիշներ