Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
...Անշուշտ մեզնից է կախված, դրա համար էլ մի շարք սկզբունքային մարդիկ տարիուկես է փողոցից տուն չեն գնում՝ պայքարելով իմ ու քո տեղը, քանի դեռ մենք էստեղ ինտերնետային էջեր ենք սևացնում:

Իշխանափոխությունը հենց մեր անելիքներից մեկն է, էն, ինչը մեզնից կախված է: Ու նորընտիրի իշխանափոխությունն էլ կարող է մեր անելիքներից հաջորդը լինել, եթե չկարողանանք պարտադրել մեր ուզածով անելը:…
Չուկ ջան, էդ մարդկանց հաղորդիր որ իմ տեղը զուր չպայքարեն, ես իմ տեղը կպայքարեմ, եթե հաղթելու հույս ունենամ: Չուկ ջան, իշխանափոխություն չեն անում նրա համար, որովհետև նորընտիրին ժողովուրդը պարտադրելու հույս ունի, իշխանափոխություն անում են, որովհետև հույս ունեն, որ նոր նորընտիրը ինքն է բոլորին պարտադրելու անել այն, ինչ պետք է: Հիմա ինչքան էլ համարենք որ սխալ է, փաստացի ահագին մարդիկ Տեր-Պետորսյանի հետ հույսեր չեն կապում, հիմա թեկուզ և ՊՌ-ի արդյունքը լինի, թեկուզ և այդ մարդիկ անհասկացողներ են, մոլորյալներ են, ամեն դեպքում քաղաքական տեխնոլոգիաների դաշտում Սերժը լրիվ «առա՜ջ, Հայաստան» է անում, քանի որ ինքը հեչ որ չլինի, 20 հեռուստաալիք ունի, իսկ ՀԱԿ-ը ոչինչ չունի: