Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, դէ դրանք տարբեր բաներ են: Վեսթում պիվա խմելու մեջ վտանգավոր բան չկա, բայց Մյասինկայի արձանիմոտ գալուց առաջ արդեն ժողովրդին ծեծել էին: Ու պարզ էր, որ էլի են ուժ կիրառելու, նույնիկս պարզ էր, որ կրակելու են:
Վազգ ջան, պարզ չէր, հավատա, պարզ չէր: Իրանք նույնիսկ չէին սպասում, որ ժողովուրը նորից կհավաքվի, որտև ինչպես փորձը ցույց էր տվել, մարդկանց ցրելու համար նույնիսկ ջրի մեքենան էր բավարար լինում, իսկ էս դեպքում դաժանաբար ծեծելուց, հետապնդելուց, բաժիններ տանելուց հետո էլի հավաքվեցին: Սա հարց էր երևի թե բոլորի համար. ժողովուրդն ի՞նչ կանի: Նենց որ դեռ չիմանալով, թե ժողովուրն ինչ կանի, դժվար թե պարզ լիներ, որ կրակելու են: Իսկ դուրս գալուց հետո, ո՞վ կմտածեր, որ էդքանից հետո ժողովուրդն էնքան զուսպ կգտնվի, որ ոչ մի պետական կառույցի վրա ոտնձգություն չի անի, որ զորքը գա կանգնի դեմները, որ դիմակավոր հատուկ ջոկատայինները կջարդեն ժողովրդին, բայց նրանք չեն ջարդի գոնե իրանց ձեռքի տակ գտնվող քաղաքապետարանի դուռը: դրա եղածն ի՞նչ էր, որ պահին ուզեին, երկու րոպեից ողջ շենքը ցուցարարների տիրապետության տակ կլիներ: Ու ընդհանրապես, Վազգ ջան, եթե նույնիսկ շատ մեծ էր հավանականությունը, որ կարող ա կրակեին, մեկա՝ էլի պետք էր դուրս գալ, որպեսզի չդառնար անցած անգամների նման, չդառնար օրինակ՝ ապրիլի 12, որ տենց հեշտ ցրեին, գլուխները ազատեին ու տարիներով շարունակեին րենց սև գործը: Այ որ ապրիլի 12-ին տենց հեշտ չգնար տուն ժողովուրդը, էսօր արդեն մարտի մեկ չէինք ունենա, ամենայն հավանականության: