Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Ամեն դեպքում ես մնում եմ իմ կարծիքին, ինչպես որ դու քո ու կյանքն էլ ցույց կտա ինչն էր սխալ ինչը ճիշտ: Մենք հարցին նայում ենք տարբեր տեսանկյուններից, դրա համար միգուցե և նույն բանը չենք տեսնում: Նիկոլի հերթական կենացների տրամադրությունն առանձնապես չունեմ, քանի որ շատ վաղուց դադարել են նորություն պարունակել իրենց մեջ: Էն ինչ որ դու շարադրեցիր, դա հասարակության համար է, իսկ ես փորձում եմ տեսնել իրական շարժառիթները, դրա համար էդ իսպառ համոզել բան համարում եմ ոչ ավել քան խոսքեր, քանի որ հասարակությանը շատ լավ հայտնի է թե որ կուսակցությունն իրենից ինչ է ներկայացնում:
Անշուշտ կյանքը ցույց կտա, թեև արդեն իսկ շատ բաներ ցույց է տվել: Ուղղակի չմոռանանք, որ շատ մարդիկ կան, որ կտեսնեն այն, ինչը չի երևացել, ու շատերը կան, որ չեն տեսնի այն, ինչը երևացել է: Այնպես որ կյանքը ցույց կտա թեորեմը միշտ չի, որ ճիշտ է: Ու անկախ այս ելակետից, Մինիստր, որ մեզնից ամեն մեկը մնալու է իր տեսակետին, մեզնից յուրաքանչյուրը շարունակելու է իր տեսակետը ներկայացնել: Ես ուրախ եմ, որ դու քեզ լայն հասարակությունից դուրս ես դնում, սակայն շարունակում ես մնալ դրա մասնիկը: Ու այդ հասարակության մեջ շատերն են խորքային պատճառները փնտրում ու մեկը սխալ, մեկը ճիշտ գտնում: Ահա ես կարծում եմ, չեմ կարծում, վստահ եմ, որ դու քո որոնումների արդյունքում սխալ հայտնաբերման եկար: