Հայկօ-ի խոսքերից
Իսկ ԱՄՆ-ը հիմա իր արտաքին քաղաքականությունը հիմնականում հիմնում ա հենց էդ ժողովրդավարություն բառի վրա: Հիմա ոչ էնքան զենքերի, ինչքան արժեհամակարգների պատերազմ ա ընթանում աշխարհում, ու Ռուսաստանի իմպերիալիստական արժեհամակարգը հստակորեն պարտվում ա ԱՄՆ-ի դեմոկրատական կոչվող արժեհամակարգին: ԱՄՆ-ը իր ճամբարում ա հավաքում հենց նախևառաջ դեմոկրատական կոչվող երկրներին, ու ճնշում ա ոչ դեմոկրատներին. ինչ-որ մեկին ինչ-որ սկզբունքով ի վերջռ պիտի՞ ճնշի, թե՞ ոչ. հիմա էդ մեկն է ընտրել: Առավել ևս, որ դեմոկրատական (թեկուզ դրա պատրանքն ապահովող) երկրները հիմնականում իրանց «պապայի» համար ավելի քիչ գլխացավանք են դառնում, քան էն երկրները, որտեղ օրումեջ գենոցիդ ու հեղափոխություն ա: Հենց էդ նույն սկզբունքով ԱՄՆ-ը «դեմոկրատացրեց» Իրաքին, Աֆղանստանին, հիմա էլ Իրանի հետևից ա ընկել. դրանք հիմա ուղղակի մեծացնում են իրենց ճամբարը: Մի պահ ա գալու, որ Հայաստանն էլ ա ստիպված լինելու ընտրել՝ ա՞ջ, թե՞ ձախ: Կամ, ավելի ճիշտ, Հայաստանի փոխարեն ընտելու են՝ ինքը ավելի շատ աջին ա համապատասխանու՞մ, թե՞ ձախին: Ու ընտության չափանիշները որոշելու ա հենց էդ արժեհամակարգերի պատերազմը:
Էջանիշներ