Տրիբուն ջան, էս ամբողջը հասկանալի ա. հիմա դու ասում ես՝ նորմալ հասարակության համար խոչընդոտ ունենք՝ իշանություններն են, համաձայն եմ, մարդկանց ստրկացրել են, ու էնքան են ստրկացրել, որ էդ մարդիկ արդեն չեն ջոկում, որ իրանք ստրուկ են, իրանք գիտեն թե մի հատ անգրագետ հաստավզի մոտ ախռանա ըլնելը, մի հատ լավ համարներով սև շուշեքով Պռադո քշելուց, զալում տրինաժոռ ծռելուց, շաուրմա ուտելուց ու վզի ծալքերը ակումբի վարկանիշների պես ավելացնելուց լավ կյանք չկա: Ղարաբաղը ծախելու մեջ վնաս չկա, որտև մեկա իրանք Ղարաբաղ չեն գնում հանգստանալու, թող սևանի ջուրը չբարձրանա, որ իրանց տերերի օբյեկտները վարի չգնա, թե չէ իրանց են ուղարկելու, ասեն գնացեք էդ ջուրը խմեք, թող ջրի մակարդակը մի երկու մետր իջնի: Էս ա, դե հիմա սրանց հավաքի բեր միտինգի, գնանք նախագահականի դուռը քացով բացենք: Չի լինելու: Վաղը ուրիշն ա էդ նույներին հավաքելու գա էդ նույն դուռը բացի: Իսկ էն հանգիստ, խելոք, սուսուփուս, խեղճ ժողովրդին չես կարա տանես ավտոմատի դեմը կանգնացնես, չեն գա, կփախնեն: Մենք փոքր պետություն ենք, մի բուռ ժողովրդով՝ կիսատ-պռատ, ինչքան մարդով դուրս գանք, երկու էդքան ռուս զինվոր կկանգնի դեմներս կկրակի: Կամ էդ հաստավզերը կկանգնեն կկրակեն, ի՞նչ ա էլ էոր, զաթո շեֆը դրա համար կպարգևատրի՝ մի երկու շաբաթ քֆուր չի տա, չի չափալախի, կթողի մեկումեջ էլ «ախպերս»-ով դիմի տղեքի մոտ, իրան լավ զգա: Պետքա քիչ-քիչ քարուքանդ անել, պետքա հարմարացնել արտաքին քաղաքականության իրադարձությունների հետ, պետքա նենց իրադարձություններ լինեն, որ տարբեր տեսակի, որակի մարդիկ ու չմարդիկ հասկանան, որ վիճակի հետույքային ա, ոչ թե հայլուրային:
Էջանիշներ