Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Վիշապ ջան, հինգ հազարով վաճառվող, անհեռատես մասսային տանել ավտոմատի առաջ կանգնացնելը մեծ ռիսկ ա պահանջում, ինչին ամեն մարդ չէ, որ կգնա: Հլը թող մանուկյան վազգենն էսքան համակիր ունենար, տես քանի պետական կառույց էր ջարդուփշուր արել, քանի հարյուր քաղբանտարկյալ էր ունեցել մինչև էսօր, ու քանի հոգի համակիր մնացած կլիներ իրա շուրջը, արդեն հայաթի բեսեդկում պետքա միտինգ աներ, Մոսկվա Կինոթատրոնի տարածքն էլ չափազանց մեծ կլիներ: Վազգենը 96-ին տենց արեց, դրա համար 98-ին ուրիշը նստեց տեղը: Ասածս ինչ ա՝ էդ քայլին գնալը չափազանց մեծ ռիսկ ա պահանջում, իսկ վրիպումը կլինի մահացու, ոչ ավել, ոչ պակաս:
Կներես, չեմ հասկանում թե ինչ ես ասում։ Հանրահավանքեր ու երթեր էս ժողովուրդը արել է չէ՞։ Ուզում ես ասել, հենց բան պահանջեր, ավտոմատներով հնձելու՞ էին։ Խելոք լեկցիա էին լսում, դրա համար չհնձեցի՞ն։ Բա ցույց անելու իմաստը ո՞րն է։