Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելիս, իսկ ըննդիմությունը երբևէ եթեր ստանալու պահանջ ներկայացրե՞լ է։ Եվրոդատարանը բավարարեց Ա1+–ի հայցը ըդդնեմ ՀՀ կառավարության, ինչու՞ ըննդդիմությունը ցույց չարեց պահանջելու չեղյալ հայտարարել կառավարության օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով փաստացի Ա1+-ին «պասլատ» արեցին։ Ինչու՞ Տեր–Պետրոսյանը մերժեց Հ1–ի ու Շանթ–ի եթեր դուրս գալու բոլոր հրավերները։
Ասելի՞ք չուներ։
Տեր-Պետրոսյանի եթեր դուրս չգալը մատի փաթաթան սարքելը լավ եղանակ չի: Այստեղ կան տարբեր կարծիքներ: Անձամբ ես ու իմ նման շատերը գտնում են, որ ճիշտ է արել: Միաժամանակ չմոռանանք որ նույն հանրայինի եթերից գովազդի ժամանակ Տեր-Պետրոսյանի խոսքը հնչել է: Ինչ վերաբերվում է նրանց ծախու հաղորդումներին մասնակցելը... ես ինքս չէի ուզի, որ դա լիներ: Այն, որ Տեր-Պետրոսյանն ասելիք միշտ ունի, գիտենք բոլորս: Բայց ինչ էր լինելու այդ հաղորդումներին: Կարուսե՞լ: Լրագրողները նորից գնային լուս ու մութ տարիներ, մազութ ու լիքը ուրիշ անիմաստ բաներ...

Ինչ վերաբերվում է եթեր պահանջելուն, ապա դա օրակարգում միշտ եղել է, Ա1+-ը միշտ եղել է ՀԱԿ ուշադրության կենտրոնում, բայց ավելին անել նրանք չեն կարող: Մենք սովորություն ունենք պահանջելու... ընդ որում պահանջելու, որ ամեն ինչը արվեր մեր քմահաճույքի համաձայն: Ենթադրենք ունենք քաղբանտարկյալներ ու ՀԱԿ-ը նրանց համար հանրահավաք է անում, դա համարելով ամենակարևորը... բայց չէ, Վիշապ ձյան գտնում ա, որ ավելի կարևոր էր եթեր պահանջելը... թեկուզ և հասկանում ա, որ չէին տալու... բայց թող պահանջեր, չէ որ պիտի Վիշապի քմահաճույքը կատարվի:

Իսկ եթերի մասով ՀԱԿ-ն ուներ ենթադրենք կաբելային հեռուստատեսություն հիմնելւո ծրագիր, որը մտադիր էր կյանքի կոչել քաղապետարանում ընտրվելու դեպքում: Չընտրվեց... ինչու՞.. որովհետև մի զգալի հատված թքած ուներ դրա վրա, ձայները 5000-ով վաճառում էին:

Վիշապ ձյա, դու ես ամեն ինչը գիտես: ՈՒղղակի անկարելին պահանջելու կողմնակից ես, իսկ ես էդ առումով ավելի ռեալիստ, թեև ես էլ եմ ռոմանտիկ