User Tag List

Էջ 38 50-ից ԱռաջինԱռաջին ... 2834353637383940414248 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 556 համարից մինչև 570 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

  1. #556
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, դէ դրանք տարբեր բաներ են: Վեսթում պիվա խմելու մեջ վտանգավոր բան չկա, բայց Մյասինկայի արձանիմոտ գալուց առաջ արդեն ժողովրդին ծեծել էին: Ու պարզ էր, որ էլի են ուժ կիրառելու, նույնիկս պարզ էր, որ կրակելու են:
    Վազգ ջան, պարզ չէր, հավատա, պարզ չէր: Իրանք նույնիսկ չէին սպասում, որ ժողովուրը նորից կհավաքվի, որտև ինչպես փորձը ցույց էր տվել, մարդկանց ցրելու համար նույնիսկ ջրի մեքենան էր բավարար լինում, իսկ էս դեպքում դաժանաբար ծեծելուց, հետապնդելուց, բաժիններ տանելուց հետո էլի հավաքվեցին: Սա հարց էր երևի թե բոլորի համար. ժողովուրդն ի՞նչ կանի: Նենց որ դեռ չիմանալով, թե ժողովուրն ինչ կանի, դժվար թե պարզ լիներ, որ կրակելու են: Իսկ դուրս գալուց հետո, ո՞վ կմտածեր, որ էդքանից հետո ժողովուրդն էնքան զուսպ կգտնվի, որ ոչ մի պետական կառույցի վրա ոտնձգություն չի անի, որ զորքը գա կանգնի դեմները, որ դիմակավոր հատուկ ջոկատայինները կջարդեն ժողովրդին, բայց նրանք չեն ջարդի գոնե իրանց ձեռքի տակ գտնվող քաղաքապետարանի դուռը: դրա եղածն ի՞նչ էր, որ պահին ուզեին, երկու րոպեից ողջ շենքը ցուցարարների տիրապետության տակ կլիներ: Ու ընդհանրապես, Վազգ ջան, եթե նույնիսկ շատ մեծ էր հավանականությունը, որ կարող ա կրակեին, մեկա՝ էլի պետք էր դուրս գալ, որպեսզի չդառնար անցած անգամների նման, չդառնար օրինակ՝ ապրիլի 12, որ տենց հեշտ ցրեին, գլուխները ազատեին ու տարիներով շարունակեին րենց սև գործը: Այ որ ապրիլի 12-ին տենց հեշտ չգնար տուն ժողովուրդը, էսօր արդեն մարտի մեկ չէինք ունենա, ամենայն հավանականության:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #557
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Տվյալ դեպքում կարելի է սպասել այն, որ համարյա բան չի փոխվի, կփոխվեն միայն դեմքերը:

    Իսկ ես կարծում եմ, որ ամենաշատը կախված է հենց նորընտիրից, որը պետք է ինքը ցանկանա քո ասած բացասական բաները արմատախիլ անի, ոչ թե ուզենա պահել, բայց ժողովրդի ճնշման տակ տեղի տա: Ժողովորդ ասվածը հեղհեղուկ հասկացությունա, որ հազվադեպ է դառնում որոշիչ գործոն: Առաջնորդը ոնց ուզի, այնպես էլ կարող է շուռ տալ: Դրա համար էլ է շնորհք պետք: Ժողովուրդն ինքն իրենով մարդ չի կարող հեռացնել, ղեկավար է պետք:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  3. #558
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ու նորից ոչ:
    Չնայած արտաքուստ կարող ա տպավորություն լինել, որ ՀԱԿ ամեն ինչը Տեր-Պետրոսյանն ա որոշում, բայց դա այդպես չի:

    ՀԱԿ-ում հսկայական թիմ ա գործում, գոյություն ունի քաղաքական խորհուրդ, ու որոշումները ընդունում ա հենց այդ քաղաքական խորհուրդը, հետո ներկայացնում Տեր-Պետրոսյանին: Տեր-Պետրոսյանի խոսքը, հաշվի առնելով իր մտավոր կարողությունները ու փորձը, չափազանց հարգվում է, բայց մտածել, որ ամեն ինչը նա որոշում, նշանակում է չիմանալ ՀԱԿ կառուցվածքը:

    Իր հերթին ՀԱԿ քաղաքական խորհուրդը հաշվի է առնում ժողովրդի, իր համախոհների՝ հիմնականում ակտիվիստ համախոհների կարծիքը: Սա մի կուռ կառույց է այդ իմաստով:
    Չարժի էդքան բարդացնել. Ժողովուրդը միշտ էլ ձայնը տալիս է հնարավոր հաղթողին, հույսով, որ այդ մեկը կհաղթահարի այդ պահին վիշապի ֆունկցիաներ կատարողին.
    Հետ նայենք բոլոր ընտրություններին, ու կտեսնենք, որ ոչ մեկն էլ մարդկանց աչքի լույսը չի եղել, հույսն է եղել մարդկանց շարժիչ ուժը.
    Այլ հարց է, որ հույսը սիրո պես, կարող է ցանկացած գեշ ու այլանդակի վրա էլ լինել.

  4. #559
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեմ սխալվում ՀԱԿը համեմատաբար նոր կառույց է: Կրիտիկական կետում ամենից շատ պատասխանատուն ԼՏՊ-ն էրխոսքը շարժման "հաջող" ելքի մասին է):
    Իսկ շարժման ելքը չեղավ այն, ինչ ժողովուրդն է կամենում, քանզի մի հսկա զանգված դեմ էր այդ շարժմանը([խոսքը ոչ միայն իշխանամետների մասին է), իսկ այդ դեմ լինելը կապված էր հենց ԼՏՊ անձի հետ, ինչքան էլ անձնավորելը սխալ է այս պարագայում:
    Նույն կլինի և վաղը, եթե շարժման գլխավոր պատասխանատուն լինի ԼՏՊ, ...
    Սա նշանակում է, որ ՀԱԿ-ի գործունեությունը փակուղային է, քանզի կարծում եմ, ԼՏՊ-ի հեռանալու արդյունքում, այն կկորցնի իր երբեմն ուժը: Եվ կարծում եմ, որ դա գիտակցում է ՀԱԿ-ում յուրքանչյուր սթափ մտածողության տեր մարդ, մասնավորապես ԼՏՊ:
    Ասածս ինչ է Չուկ ջան, ինչքան դու կոկորդ պատրես, թե անձնավորելը սխալ է, միևնույն է, ժողովուրդի մի ամբողջ զանգված անձնավորելու է:
    Եթե Տեր-Պետրոսյանի հեռանալու դեպքում ՀԱԿ-ն իր երբեմնի ուժը կկորցնի, ուրեմն սխալ է պնդումդ, որ ՀԱԿ-ին չեն միացել Տեր-Պետրոսյանի անձի պատճառով: Եթե Տեր-Պետրոսյանի անձի պատճառով չեն միացել, ապա սխալ է պնդումդ, որ իր հեռանալուց հետո իր երբեմնի ուժը կկորցնի:

    Անշուշտ մի ժողովրդի մի ստվար զանգած անձնավորելու է, ես էլ շարունակելու եմ կոկորդ պատրել: Սա պարզ է էնպես, ինչպես որ պարզ է, որ 1+1=10:

    Սակայն ՀԱԿ գործունեությունը փակուղային չէ: Մի խնդիր է, թե արդյոք ՀԱԿ-ը կարող է ազդել էս հայ-թուրքական պայմանագրերի վրա, օրինակ: Ես կարծում եմ, որ ոչ, չէր կարող ոչ մի դեպքում, հանրահավաք կաներ, թե չէր անի: Ինչու՞: Որովհետև ժողովրդի մի ստվար զանգված քնած է:

    Բայց ինչ վերաբերվում է պնդմանդ, որ մի ստվար զանգված չի միացել իրա անձի պատճառով, համաձայն չեմ: Այդպիսիք, անշուշտ, կային: Սակայն պոտենցիալ միացողների մեծ մասը միացել էին: Չլիներ Տեր-Պետրոսյանը, նրանք չմիանալու այլ պատճառ կմոգոնեին՝ բացարձակ մեծամասնությունը:

    Իրականությունն այն է, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը պատրաստ չի իր իրավունքների համար պայքարելու. հույսը դրել է որ իր տեղն ուրիշը կպայքարի կամ էլ համակերպվել է: Դրա համար էլ պայքարն ավելի երկար է տևում, քան կուզեինք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #560
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չարժի էդքան բարդացնել. Ժողովուրդը միշտ էլ ձայնը տալիս է հնարավոր հաղթողին, հույսով, որ այդ մեկը կհաղթահարի այդ պահին վիշապի ֆունկցիաներ կատարողին.
    Հետ նայենք բոլոր ընտրություններին, ու կտեսնենք, որ ոչ մեկն էլ մարդկանց աչքի լույսը չի եղել, հույսն է եղել մարդկանց շարժիչ ուժը.
    Այլ հարց է, որ հույսը սիրո պես, կարող է ցանկացած գեշ ու այլանդակի վրա էլ լինել.
    Հետ եմ նայում: Համաձայն եմ:
    Դրա համար էլ էսօր վիճակն էսպիսին ա:
    Որովհետև 88-ի շարժման հաղթանակից հետո չպիտի տներում նստեինք: Նստեցինք, որ սրան հասավ:
    Հիմա փոխել է պետք, հիմա բարդացնել է պետք, որտև եթե էլի զուտ հույսով շարժվենք, էլի սենց ա մնալու կամ էլ ավելի վատանա: Իսկ եթե լավանա, ապա չնչին:

    Այ էս մտածելակերպն ա պետք փոխել ու լայն զանգվածների մոտ:
    ՀԱԿ ակտիվիստները, էսօր կանգնած մնացածները արդեն գիտեն, որ իրենք հաղթանակից հետո էլ են շարունակելու պայքարը: Սա է ելքը: Չափազանց երկար տևողությամբ ելքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (28.09.2009), Բիձա (28.09.2009)

  7. #561
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Տվյալ դեպքում կարելի է սպասել այն, որ համարյա բան չի փոխվի, կփոխվեն միայն դեմքերը:

    Իսկ ես կարծում եմ, որ ամենաշատը կախված է հենց նորընտիրից, որը պետք է ինքը ցանկանա քո ասած բացասական բաները արմատախիլ անի, ոչ թե ուզենա պահել, բայց ժողովրդի ճնշման տակ տեղի տա: Ժողովորդ ասվածը հեղհեղուկ հասկացությունա, որ հազվադեպ է դառնում որոշիչ գործոն: Առաջնորդը ոնց ուզի, այնպես էլ կարող է շուռ տալ: Դրա համար էլ է շնորհք պետք: Ժողովուրդն ինքն իրենով մարդ չի կարող հեռացնել, ղեկավար է պետք:
    Ես համաձայն չեմ, որ զուտ դեմքեր կփոխվեն, բայց այդ հարցում էս պահին վիճել չեմ ուզում:
    Չեմ ուզում, որովհետև նորընտիրից շատ բան է կախված (ու կոնկրետ ես համոզված եմ, որ մի մարդու հետևից ենք գնում, ով պատրաստ է անել), բայց մեծմասամբ մեզնից է կախված լինելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #562
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետ եմ նայում: Համաձայն եմ:
    Դրա համար էլ էսօր վիճակն էսպիսին ա:
    Որովհետև 88-ի շարժման հաղթանակից հետո չպիտի տներում նստեինք: Նստեցինք, որ սրան հասավ:
    Հիմա փոխել է պետք, հիմա բարդացնել է պետք, որտև եթե էլի զուտ հույսով շարժվենք, էլի սենց ա մնալու կամ էլ ավելի վատանա: Իսկ եթե լավանա, ապա չնչին:

    Այ էս մտածելակերպն ա պետք փոխել ու լայն զանգվածների մոտ:
    ՀԱԿ ակտիվիստները, էսօր կանգնած մնացածները արդեն գիտեն, որ իրենք հաղթանակից հետո էլ են շարունակելու պայքարը: Սա է ելքը: Չափազանց երկար տևողությամբ ելքը:
    Ժողովուրդը անընդհատ ակտիվ վիճակում չի կարող լինել: Դրա համար էլ նստել էին տները ամեն մեկն իրա դարդով ու հաց խնդրով: 96-ին մի թեթև տներից դուրս եկան, բայց սխալ մարդու հետևից էին գնում: Սենց էլ շարունակվելու ա մինչև էս հայ ազգը մի հատ ազգին ու պետության նվիրված մարդ ծնի, որ իրոք կմաքրի էս բառդակը: Ուրիշ րդյունավետ ելք չեմ տեսնում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. #563
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Դա բան չդառավ... երկարատև պայքար... մեղք ա էս ժողովուրդը...
    հա էլի... մեղք ա... ուզում ա մի քիչ վայլեու անկախության, ազատության, խաղաղության պտուղները, վռազ գալիս են գլխին տամ... ռուբլին, եվրոն, դոլլարը... հա հա... որն է ելքը... ընտրություն կատարել? կլինի խաղաղություն տարածաշրջանում, կլինի մեր երկրում հանգիստ մթնոլորտ?
    Քանի քանիսն են զոհվել հանուն դրա... կախել ա պետք ժողովուրդի հոգու հետ խաղացողներին... բոլորին, բոլորին...
    Է~հ հայ ժողովուրդ... մի մասըդ անօթևան պանդխտության մեջ, մյուս մասն էլ դեռ չի գտնում իրեն, չի հարմարվում այն մտքի հետ, որ անկախ պետություն ունեն...
    Մհե~ր, քեզ է սպասում ցեղդ... դուրս արի... Մհե~ր...

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. #564
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն չեմ, որ զուտ դեմքեր կփոխվեն, բայց այդ հարցում էս պահին վիճել չեմ ուզում:
    Չեմ ուզում, որովհետև նորընտիրից շատ բան է կախված (ու կոնկրետ ես համոզված եմ, որ մի մարդու հետևից ենք գնում, ով պատրաստ է անել), բայց մեծմասամբ մեզնից է կախված լինելու:
    Չուկ, իսկ հիմա մեզնից կախված չի՞: Իսկ եթե մեծամասամբ մեզնից է կախված, ապա ինչու՞ ենք այդքան շատ իշխանափախություն ուզում, է մենք հիմա էս ենք, էս կարգն ու դրվածքն ենք դրել ու ապրում ենք, ի՞նչն է խնդիրը: Թե ՞պիտի ինքներս մեզ փոխենք:
    Si vis pacem, para bellum

  11. #565
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մհե~ր, քեզ է սպասում ցեղդ... դուրս արի... Մհե~ր...
    Մեկ մեկ մտածում եմ, որ էդ անտեր էպոսը ազգը ստրկացնելու համար էլ գրել են: Թշնամին իր ամբողջ նենգությունն ու ուժը ներ ա դնում մեր դեմ, իսկ մենք պետք է զարկեր բաշխենք Մսրա Մելիքի մորն ու քրոջը:
    Ու Մհերին սպասելվ հանգիստ նստենք տեղներս: Մի օր լավ կլինի էլի, Մհերը ագռավաքարը կճեղքի, կգա մեզ կօգնի:
    Թարգի ապեր: Ռեալ դատողություններ արա: Մհեր չկա, դա հորինվածք ա:
    էսպես չի մնա

  12. #566
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդը անընդհատ ակտիվ վիճակում չի կարող լինել: Դրա համար էլ նստել էին տները ամեն մեկն իրա դարդով ու հաց խնդրով: 96-ին մի թեթև տներից դուրս եկան, բայց սխալ մարդու հետևից էին գնում: Սենց էլ շարունակվելու ա մինչև էս հայ ազգը մի հատ ազգին ու պետության նվիրված մարդ ծնի, որ իրոք կմաքրի էս բառդակը: Ուրիշ րդյունավետ ելք չեմ տեսնում:
    Ժողովրդի մի սկզբունքային հատված արդեն տարիուկես է, ինչ ակտիվ վիճակում է: Ու ժողովուրդը կարող է լինել ակտիվ վիճակում: Եթե կարծում եք, որ չի կարող, ուրեմն ձեզ հուսահատվելուց բացի ուրիշ ելք չի մնում
    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա բան չդառավ... երկարատև պայքար... մեղք ա էս ժողովուրդը...
    Իհարկե դժվար ա, իհարկե ցավալի ա երկար սպասելը, իհարկե ուզում ենք արագ փոփոխություններ: Ելք կառաջարկե՞ս արագի:
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, իսկ հիմա մեզնից կախված չի՞: Իսկ եթե մեծամասամբ մեզնից է կախված, ապա ինչու՞ ենք այդքան շատ իշխանափախություն ուզում, է մենք հիմա էս ենք, էս կարգն ու դրվածքն ենք դրել ու ապրում ենք, ի՞նչն է խնդիրը: Թե ՞պիտի ինքներս մեզ փոխենք:
    Հիմա էլ է մեզնից կախված: Անշուշտ մեզնից է կախված, դրա համար էլ մի շարք սկզբունքային մարդիկ տարիուկես է փողոցից տուն չեն գնում՝ պայքարելով իմ ու քո տեղը, քանի դեռ մենք էստեղ ինտերնետային էջեր ենք սևացնում:

    Իշխանափոխությունը հենց մեր անելիքներից մեկն է, էն, ինչը մեզնից կախված է: Ու նորընտիրի իշխանափոխությունն էլ կարող է մեր անելիքներից հաջորդը լինել, եթե չկարողանանք պարտադրել մեր ուզածով անելը:

    Անողը, երկիրը ղեկավարողը, անշուշտ, պետք է իշխանությունները լինեն: Իսկ ժողովուրդը, այսինքն մենք, դեռ պետք է նրանց զսպող մեխանիզմ լինենք: Շատ ժամանակ կանցնի, մինչև մեր երկրում ամեն ինչ այնքան կկարգավորվի (մեր ամենօրյա պայքարի արդյունքում), որ այս զսպման մեխանիզմի այդաստիճան ակտիվությունը պարտադիր չի լինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #567
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Լավ, ասելիքս ասեմ, ու գնամ: Ժողովուրդը իր համար ամբոխ է, ոչ մի ժողովուրդ չի ինքնակառավարվում, դրա համար ամեն մի հաստատություն, կազմակերպություն, խումբ իր ղեկավար անձն ունի: Ժողովուրդը պիտի մոտիվացիա (հավատ) ունենա միավորվելու ու գլոբալ խնդիր լուծելու, այդ մոտիվացիան ժողովրդի մեջ սերմանում են ղեկավարները, իսկ եթե ղեկավարները մեխի գլուխ են լինում, ապա ՊՌշիկներն ու իմիջմեյքերները: Եթե մեկը ներկայացնի ժողովրդի համար կոնկրետ, հասկանալի և ընդունելի ճանապարհային քարտեզ կամ ծրագիր, որը տվյալ պահին իրատեսական թվացող ձևով լուծում է ժողովրդի առկա խնդիրները, և հավատ ներշնչի, որ ինքը հետևելու է այդ ծրագրին, կարող է հեղափոխություն անել հենց այդ ժողովդրին օգտագործելով: Ժողովուրդը ինքն իրեն չի փոխելու, ժողովուրդը առանց իրական հիմքերի չի համախմբվելու, իր իրավունքների համար էլ չի պայքարելու, քանի որ առանց առաջնորդի չգիտի թե ինչպես պայքարել:
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (28.09.2009)

  15. #568
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձյաձա, այ էսպես ա լինում, որ մի բան ականջի ծերով լսում ու չես խորանում:
    Ուրեմն գրածդ երկրորդ մասը (Արամի ասածը) վերաբերվում էր առաջին մասին, որն ընդգծել եմ թավով ու որի մասին գրել ես, որ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՍ:
    Բայց այ առանց խորանալու նախորդ գրառումներիդ մեջ ուրիշ բաներ էիր գրել
    Չուկ բայց քեզ պետք ա պատգամավոր ընտրեինք: Մի շաբաթում Սերժին կհամոզես, որ մարդ դառան գիտե՞ս:
    Առանց որևէ հումորի եմ ասում, վճռականությունդ ինձ դուր ա գալիս: Լևոնը կես քո չափ վճռական լիներ, հիմա Սերժը բանտում էր:
    էսպես չի մնա

  16. #569
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդը անընդհատ ակտիվ վիճակում չի կարող լինել: Դրա համար էլ նստել էին տները ամեն մեկն իրա դարդով ու հաց խնդրով: 96-ին մի թեթև տներից դուրս եկան, բայց սխալ մարդու հետևից էին գնում: Սենց էլ շարունակվելու ա մինչև էս հայ ազգը մի հատ ազգին ու պետության նվիրված մարդ ծնի, որ իրոք կմաքրի էս բառդակը: Ուրիշ րդյունավետ ելք չեմ տեսնում:
    Ազգին ու պետությանը նվիրված մարդիկ էսօր էլ են ծնվում նախարար ջան, բայց դրանց գլուխը ուտում են ու չեն թողնում, որ մաքրի բարդակը: Սենց կշարունակվի էնքան, քանի դեռ հասարակության մեջ ազգային ինքնագիտակցությունը չգերակշռի եվրոստանդարտ ու այլ օտարածին մտածելակերպից: Իսկ դա կարող ա և չլինի:

  17. #570
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգին ու պետությանը նվիրված մարդիկ էսօր էլ են ծնվում նախարար ջան, բայց դրանց գլուխը ուտում են ու չեն թողնում, որ մաքրի բարդակը: Սենց կշարունակվի էնքան, քանի դեռ հասարակության մեջ ազգային ինքնագիտակցությունը չգերակշռի եվրոստանդարտ ու այլ օտարածին մտածելակերպից: Իսկ դա կարող ա և չլինի:
    Սասուն ջան խի՞ եվրոպացին իր ազգի մասին չի մտածու՞մ: Հալա անգլիացուն ասա քո երկիրը վատն ա, կամ թագուհուն վատ բան ասա, տես ոնց ա հրացանը վերցնում, գալիս պետեսխանի հետևից: Կամ ֆրանսիացուն ասա, որ ձեր ազգը լավը չի: Նույնն էլ կարելի ա ստանդարտների մասին ասել:
    Կամ ֆրանսիացի տեսել ե՞ս, որ կոպեկ կուլ տա, որ բանակում չծառայի: Իրենց մոտ կամավոր հիմքի վրա նենց բանակ ա ձևավորվել, որ մի գումարտակով Հայաստանը կգրավի:
    Շատ էլ լավ ազգանպսատ ստանդարտներ ունեն մարդիկ:
    Հարցը քարթու հայկական ստանդարտներից ազատվելն ա: Ինչքան գիտեմ Եվրեպայում հիմնականում դասախոսներ, գիտությունների թեկնածուներ ու դոկտորներն են դեպուտատ դառնում: Իսկ մեր մոտ 7 դասարանի կրթությամբ հաստավիզ օլիգարխներ:
    Ո՞րն ա լավը:
    էսպես չի մնա

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.09.2009), Բիձա (28.09.2009), Հայկօ (28.09.2009)

Էջ 38 50-ից ԱռաջինԱռաջին ... 2834353637383940414248 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •