User Tag List

Էջ 33 50-ից ԱռաջինԱռաջին ... 2329303132333435363743 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 481 համարից մինչև 495 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

  1. #481
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, թե ով ինչ ա անելու, բայց երբ բանը հասնի Մեֆոյի նկարագրածին, ես առանց վարանելու գնալու եմ կռվելու եմ, ոնց որ հայրս ա 91-ին կռվել: Իսկ մնացածը կարան քեֆ էլ անեն:
    Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ որպես կանոն ովքեր կռվելուց ակտիվ խոսում են, վերջում ծակուծուկեր են մտնում, իսկ պատերազմից հնարավորինս խուսափողներն ու համեստները հայտնվում առաջին գծում:

    Հուսանք, որ քո դեպքում այդ օրինաչափությունը չի գործում: Ու չնայած այդ հույսիս, խոսքերդ իմ մոտ հավատ չեն ներշնչում: Ներիր անկեղծության համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (24.09.2009), Norton (24.09.2009), Քամի (24.09.2009)

  3. #482
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտե՞ք, ես կգնայի կոնկրետ ստորագրության դեմ հանրահավաքի...
    լավ կլիներ, եթե ԼՏՊ, Դաշնակներն ու մյուսները թաքուն հանդիպեն, ոչ մի ուրիշ ապագա բանի մասին չխոսեն, ու կարծես «спонтанный» միացյալ անհամաձայնության հավաք կազմակերպեն, ասես իրենք չեն, ամբոխն է, առանց լավրերի բաժանման...միայն թե չստորագրվի: Ժողովուրդը կգա, եթե նրան չլարեն անձի կողմ վերցնելու որոշման պարտականությամբ:
    Գոնե մի անգամ:
    Տատ, ՀԱԿ-ը մեռավ դա առաջարկելով:
    Ինքը մեղավո՞ր է, որ հիմա ՀՅԴ-ն Սերժի խաղն է խաղում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #483
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Տարօրինակ միտք է անընդհատ թևածում Արիացու գրառումներում. նա համոզվածություն ունի, որ Սերժ Սարգսյանը մինչև պայմանագրերի ստորագրումը հրաժարական է տալու: Սա հեքիաթ է, բայց դրանում համոզվելու համար պետք է սպասել մինչև այդ պահը: Իսկ մինչ այդ ես սկսում եմ հասկանալ թե համոզվածությունը որտեղից է եկել:

    Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն իր դեմքը փրկելու խնդիր ունի, չէ որ նաև իր մասնակցությամբ ու մեղսակցությամբ են ստեղծվել այս փաստաթղթերը: Տարուց ավել նրանք այս փաստաթղթի գոյությունը փորձել են կոծկել, պատրանք ստեղծել, որ այն չկա, խաբել են, կեղծել են, որպեսզի հնարավորինս երկար մնան կերակրատաշտի մոտ: Վերջին պահին, երբ արդեն փաստաթղթի գոյությունը դարձել է անհերքելի ճշմարտություն, նրանք կամ պիտի էնպիսի բան անեն, որ շարքային դաշնակներն ու համախոհները չնկատեն իրենց մասնակցությունն այդ ամենին, չհիասթափվեն, կամ էլ ընդունեն իրենց ծախված, երեսպաշտ լինելը:

    ՀՅԴ-ը պարագլուխներն իրենց դեմքը կորցնել չեն ուզում: Դրա համար իրենք պիտի պայքարեին, կամ պայքարի իմիտացիա ստեղծեին: Պայքարն նպատակակետը պետք է լիներ Սերժ Սարգսյանը, բայց իրենց դուխը դրան չէր հերիքի: Հետևաբար գնացին իմիտացիոն ճանապարհով, պահանջելով ինչ-որ կամակատար նախարարի հրաժարականը: Բայց սա, իրականում, բավական չէր չհասկացվածության մթնոլորտը ցրելու համար, մանավանդ որ շատ քաղաքական ուժեր, հրապարակախոսներ հիմնավորեցին այդ քայլի կեղծ լինելը, շարքային դաշնակներն ու համախոհներն առնվազն զգում էին, որ իրենց խաբում են:

    ՀՅԴ-ն, կարծես թե, գտել է ելքը: Կարծում եմ, որ շշուկներ է տարածում, որ թեև իրենք նախարարի հրաժարական են պահանջում, բայց հիմնական թիրախը նախագահն է, ու այդ շշուկներում համոզմունք հայտնում, որ նախագահը չի ստորագրելու, հրաժարական է տալու: Չեմ կարծում, որ Արիացուն հենց դաշնակներից է հասել շշուկը (չեմ էլ բացառում), բայց կարծում եմ, որ հենց այդ շշուկն է հասել: Հակառակ դեպքում ուղղակի անհասկանալի է այդ ֆանտաստիկ մտքի առաջացումը Արիացու մոտ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #484
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ միայն այս թեմայում, այլ օրինակ էն սիրուն՝ քո հարցազրույցի թեմայում, որտեղ լրիվ անտեղի, լրիվ անիմաստ, կոնտեքստի հետ կապ չունեցող տեղերում իր անունը մեկ էլ մեջ էր մտնում:
    Մեջ է մտնում, քանի որ միաժամանակ զուգահեռ մի քանի բան է գլուխս զբաղեցնում և ինքնստինքյան է համեմատություն անելը, փիլիսոփայական և շատ էլ կոնտեքստային:
    Ինչպես և Ոսկե Ձկնիկը: Ուրիշ բան պիտի ուզեի...

    Տատ, ՀԱԿ-ը մեռավ դա առաջարկելով:
    Ինքը մեղավո՞ր է, որ հիմա ՀՅԴ-ն Սերժի խաղն է խաղում:
    Չուկ, դե ուրեմն մի բանում մեղավոր է, որ չեն գտնում լեզու, տենց չի լինում, որ մենակ մեկը մեղավոր լինի, միայն ՝ մյուսը:
    ՀԱԿը միշտ միայն լավն է ուզում, բայց...
    Я хотел как лучше, а вышло как всегда...եթե մի բան չի ստացվում, միայն դիմացինը չի սխալ, ինքդ էլ կարող ես քեզ մեջ փնտրել: Ի՞նչն է ՀԱԿը անհաջող անում (չեմ սիրում սխալ խոսքը), որ չեն մերձանում, նույնիսկ այսպիսի սկզբունքային համաձայն հարցում, ինչպիսին է ստորագրումը:
    Դաշնակի սխալը գիտեք, Սերժի սխալը գիտեք, իսկ ձերը՞: Դուք ինքներդ որ չգտնեք, ուզում ա 1000 տարի անցնի, համախոհների քանակը կամ մյուս կուսակցությունների թշնամական վերաբերմունքը չի լավանա:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (24.09.2009)

  7. #485
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ միտք է անընդհատ թևածում Արիացու գրառումներում. նա համոզվածություն ունի, որ Սերժ Սարգսյանը մինչև պայմանագրերի ստորագրումը հրաժարական է տալու: Սա հեքիաթ է, բայց դրանում համոզվելու համար պետք է սպասել մինչև այդ պահը: Իսկ մինչ այդ ես սկսում եմ հասկանալ թե համոզվածությունը որտեղից է եկել:

    Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն իր դեմքը փրկելու խնդիր ունի, չէ որ նաև իր մասնակցությամբ ու մեղսակցությամբ են ստեղծվել այս փաստաթղթերը: Տարուց ավել նրանք այս փաստաթղթի գոյությունը փորձել են կոծկել, պատրանք ստեղծել, որ այն չկա, խաբել են, կեղծել են, որպեսզի հնարավորինս երկար մնան կերակրատաշտի մոտ: Վերջին պահին, երբ արդեն փաստաթղթի գոյությունը դարձել է անհերքելի ճշմարտություն, նրանք կամ պիտի էնպիսի բան անեն, որ շարքային դաշնակներն ու համախոհները չնկատեն իրենց մասնակցությունն այդ ամենին, չհիասթափվեն, կամ էլ ընդունեն իրենց ծախված, երեսպաշտ լինելը:

    ՀՅԴ-ը պարագլուխներն իրենց դեմքը կորցնել չեն ուզում: Դրա համար իրենք պիտի պայքարեին, կամ պայքարի իմիտացիա ստեղծեին: Պայքարն նպատակակետը պետք է լիներ Սերժ Սարգսյանը, բայց իրենց դուխը դրան չէր հերիքի: Հետևաբար գնացին իմիտացիոն ճանապարհով, պահանջելով ինչ-որ կամակատար նախարարի հրաժարականը: Բայց սա, իրականում, բավական չէր չհասկացվածության մթնոլորտը ցրելու համար, մանավանդ որ շատ քաղաքական ուժեր, հրապարակախոսներ հիմնավորեցին այդ քայլի կեղծ լինելը, շարքային դաշնակներն ու համախոհներն առնվազն զգում էին, որ իրենց խաբում են:

    ՀՅԴ-ն, կարծես թե, գտել է ելքը: Կարծում եմ, որ շշուկներ է տարածում, որ թեև իրենք նախարարի հրաժարական են պահանջում, բայց հիմնական թիրախը նախագահն է, ու այդ շշուկներում համոզմունք հայտնում, որ նախագահը չի ստորագրելու, հրաժարական է տալու: Չեմ կարծում, որ Արիացուն հենց դաշնակներից է հասել շշուկը (չեմ էլ բացառում), բայց կարծում եմ, որ հենց այդ շշուկն է հասել: Հակառակ դեպքում ուղղակի անհասկանալի է այդ ֆանտաստիկ մտքի առաջացումը Արիացու մոտ:
    Չուկ ջան, իրանք մի հատ երես չունեն… շատ ունեն, մեկը փչացավ (փչացրին) մյուսն են օգտագորշում… կոալիցիայի անդամ-ընդդիմություն- կառուցողական ընդդիմություն- հեղափոխակամ… ու սենց շարունակ

    Մեր Արիացի ախպոր բոլոր մտքերն էլ միշտ էլ ֆանտաստիկ են…ինչ կա անհասկանալի

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (24.09.2009)

  9. #486
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, դե ուրեմն մի բանում մեղավոր է, որ չեն գտնում լեզու, տենց չի լինում, որ մենակ մեկը մեղավոր լինի, միայն ՝ մյուսը:
    ՀԱԿը միշտ միայն լավն է ուզում, բայց...
    Я хотел как лучше, а вышло как всегда...եթե մի բան չի ստացվում, միայն դիմացինը չի սխալ, ինքդ էլ կարող ես քեզ մեջ փնտրել: Ի՞նչն է ՀԱԿը անհաջող անում (չեմ սիրում սխալ խոսքը), որ չեն մերձանում, նույնիսկ այսպիսի սկզբունքային համաձայն հարցում, ինչպիսին է ստորագրումը:
    Դաշնակի սխալը գիտեք, Սերժի սխալը գիտեք, իսկ ձերը՞: Դուք ինքներդ որ չգտնեք, ուզում ա 1000 տարի անցնի, համախոհների քանակը կամ մյուս կուսակցությունների թշնամական վերաբերմունքը չի լավանա:
    Տատ ջան, արի մի բան պատմեմ:
    Ուրեմն քաղաքապետի ընտրություններ էր: Փորձում էինք հնարավոր բոլոր ձևերով կեղծիքներն արգելել: Իհարկե ինչ-որ չափով հաջողվեց, բայց ընդհանուր առմամբ պռավալ էր, հրաշալի ու կուռ մեխանիզմ էր մշակված կեղծիքների, բայց սա քննարկման առանձին թեմա ա: Հիմա ուրիշ բան էի պատմում: Ուրեմն ունեինք վստահված անձերի ինստիտուտ, դիտորդների, լրագրողների և այլն: Կային նաև արագ արձագանքման խմբեր, ովքեր ահազանգերի դեպքում պիտի գնային էսինչ տեղամասը, պարզելու համար թե ինչ է կատարվում:

    Ուրեմն ես էդ ՀԱԿ տեղամասային շտաբերից մեկի արագ արձագանքման խմբերից մեկում էի, 4 հոգով էինք ու չորսից մեկը... դաշնակ: Նախկին ազատամարտիկ էր, ներկայիս դաշնակ, շատ համակրելի ու ազնիվ մի մարդ, ափսոս, անունը չեմ հիշում:

    Ասածս ինչ է: Համագործակցելու համար պետք է, որ երկու կողմերն էլ ուզեն: ՀՅԴ դեպքում շարքային դաշնակներից ու համախոհներից շատերն են ուզում: Բայց մեծ ու նորմալ համագործակցություն կարող է լինել միայն պարագլուխների ուզելու դեպքում, իսկ իրանք՝ Վահան Հովհաննիսյան, Կիրո Մանոյան, Արմեն Ռուստամյան, այլք, պարզապես չեն ուզում: Ընդ որում ոչ թե քաղաքական, այլ անձնական նկատառումներով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տատ (25.09.2009)

  11. #487
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջ է մտնում, քանի որ միաժամանակ զուգահեռ մի քանի բան է գլուխս զբաղեցնում և ինքնստինքյան է համեմատություն անելը, փիլիսոփայական և շատ էլ կոնտեքստային:
    Ինչպես և Ոսկե Ձկնիկը: Ուրիշ բան պիտի ուզեի...

    Չուկ, դե ուրեմն մի բանում մեղավոր է, որ չեն գտնում լեզու, տենց չի լինում, որ մենակ մեկը մեղավոր լինի, միայն ՝ մյուսը:
    ՀԱԿը միշտ միայն լավն է ուզում, բայց...
    Я хотел как лучше, а вышло как всегда...եթե մի բան չի ստացվում, միայն դիմացինը չի սխալ, ինքդ էլ կարող ես քեզ մեջ փնտրել: Ի՞նչն է ՀԱԿը անհաջող անում (չեմ սիրում սխալ խոսքը), որ չեն մերձանում, նույնիսկ այսպիսի սկզբունքային համաձայն հարցում, ինչպիսին է ստորագրումը:
    Դաշնակի սխալը գիտեք, Սերժի սխալը գիտեք, իսկ ձերը՞: Դուք ինքներդ որ չգտնեք, ուզում ա 1000 տարի անցնի, համախոհների քանակը կամ մյուս կուսակցությունների թշնամական վերաբերմունքը չի լավանա:
    Տատ ջան, դաշնակների խնդիրը ոչ սերժի դեմ պայքարելն ա ոչ էլ բողոքի ալիք բարձրացնելը, կամ հայ-թուրքական պայմանագրի ստորագրումը վիժեցնելը… սա հայկական սերյալի մակարդակի բեմադրություն ա… դրա համար էլ համագործակցություն չի լինի…

    դաշնակների "պայքարելը" ես շատ լավ գիտեմ, նրանք ժամանակին Լևոնի դեմ էլ են պայքարել ու դու կհիշես թե ոնց են "պայքարել"… առանց միջոցների առաջ խտրականություն դնելու ու բարոյական սահմանների… նրաք սփյուռքում ել են նույն մեթոդներով "պայքարում"…

    ՀԱԿ-ին համենայն դեպս բավականին քաղքական ուժեր միացել են, բայց դաշնակներին ՝ ոչ մի …0… Էս պարագային ՀԱԿ-ի սխալներն էս հնարավոր համագործակցության հետ ուղղակի կապ չունեն…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (24.09.2009), Բիձա (24.09.2009), Տատ (25.09.2009)

  13. #488
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմ ջան, քեզ ոչ մեկը չի մեղադրել Լևոնի կողքին չկանգնելու համար, բացարձակապես ոչ մեկը: Ու ոչ էլ որևէ մեկը կարող ա դա պահանջել: Բայց այ քեզ ու քո նման մտածողներին «ստրուկ» համարել ներկա ավազակապետության դեմ չպայքարելու համար յուրաքանչյուրիս իրավունքն է: Քավ լիցի, ես քեզ ստրուկ չեմ համարում: Ես քեզ քաղաքականության հարցում սխալ կողմնորոշված եմ համարում՝ միաժամանակ հարգելով քո տեսակետը, թեկուզ չհամաձայնվելով:

    Նշածս թեմայում գրել էի, որ ՀԱԿ հայտարարություններն են: Իսկ Տեր-Պետրոսյանի ելույթները սովորաբար լինում են համապատասխան հանրահավաքի թեմայում: Մասնավորապես քննարկման մեջ մտնելուց առաջ եթե մի քանի էջ առաջից սկսեիր կարդալ, կգտնեիր:

    Ամեն դեպքում Տեր-Պետրոսյանի գործունեությանը ու ելույթներին կարող ես ծանոթանալ հետևյալ կայքում:

    հ.գ. ուզում եմ հատուկ նշել, որ մեր քաղաքական տարաձայնությունները, որոնց մասին մենք վաղուց գիտենք չեն ազդել ու չեն էլ կարող ազդել մեր հարաբերությունների վրա: Դու գիտես, որ ոչ միայն ակումբում, այլև ակումբից դուրս իմ ամենասիրելի ու ամենամտերիմ մարդկանցից մեկն ես: Այս մասին լրացուցիչ գրելս հարկադրեց գրառումներիդ ոճը, որովհետև տպավորություն ունեմ, որ դու կարծում ես, որ այս սուր թեմատիկ գրառումները ոչ թե ասածներիդ, այլ անձիդ դեմ են: Այդպիսի բան չկա:
    Արտ, ոչ ոք իրաունք չունի ուրիշի ստրուկ անվանել, իսկ թե ինչ է մտածում, դա իր պրոբլեմն է: Իսկ հետգրությն կարիք չկա, անկախ քաղաքական հայացքներից, դու իմ ընկերն ես: Մնացածը առանձին կխոսենք:
    Կներեք թեմայից մի քիչ շեղվելուս համար:

  14. #489
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգանքներով ընդհատեմ կենացդ, ու ասեմ, որ Տեր-Պետրոսյանի ելույթը երկու խոսքով ամփոփել հնարավոր չի, իսկ քո ամփոփումը իրականության հետ եզր անգամ չունի: ՀԱԿ-ն իր ձեռքերը չի լվացել ու բեմն առժամանակ է ազատել, որպեսզի եթե ու հանկարծ իսկապես մյուս ընդդիմադիրների չակտիվանալը կամ չմիավորվելը կապված է իր գերիշխող դերի հետ, ապա ակտիվանան: Եթե դա լինի, հրաշալի կլինի: Չի լինի, մենք շարունակում ենք լինել՝ նույն Տեր-Պետրոսյանի հետ:

    Տեր-Պետրոսյանի քաղաքականությունից հեռանալը, ցավոք, շատերի երազանքն է, բարեբախտաբար, չիրականացող երազանքը:
    Ինչի հնարավոր չի ապեր: Ելույթի, կամ միտինգի իմաստն է կարևոր, ոչ թե էջերի քանակը:
    Էն որ կառավարությունը բոբիկ է ճգնաժամի դեմ, որ կլանային-ավազակապետական-օլիգարխիկ և այլն դրա մասին լաաավ տեղյակ ենք, հեչ որ չէ ԼՏՊ-ն 2 տարիա խոսումա դրա մասին այնպես, որ անհնար է մնալ անտեղյակ: Բացի դրանից էդ ամեն ինչը զգում ենք մեր մաշկի վրա: Հիմա հարց, քո կարծիքով միտինգի իմաստն ինչն էր, բացի ձեռքեր լվանալուց (թեկուզև ժամանակավոր)? Ես չասեցի ՀԱԿ-ը առհասարակ է ձեռքերը լվացել ու քաշվել մի կողմ` գրավելով հավետ կրավորական կեցվածք: Ես ասում եմ, որ ներկա պայմաններում է դա անում: Բոլորն էլ գիտեն ներկայումս գործող, ավելի ճիշտ որոշակի թվից ավելին անդամներ ունեցող և գրանցված կուսակցություններին և շատ լավ հայտնի է, որ հանրահավաք անելուց տնեցիներին բացի ուրիշ մարդ չի գալիս: Պարզ է նաև էդ խայտաբղետ կուսակցությունների ծագման իմաստը: Հիմա մի կողմ քաշվել նրա համար, որ մյուսները ակտիվանան... դա ուղղակի խոսքեր են: Կարևորը մի կողմ քաշվելնա .. թե ինչու դա էլ դու կիմանաս
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (24.09.2009)

  16. #490
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սասուն ջան, էսօրվանից դու իմ եղբայրն ես: Պաչեմ քո էն արիական ճակատը: Շնորհակալ եմ, եղբայրս: Էջերով փորձում եմ հիմնավորել, որ ձեր մոտ ամեն ինչը անձով է պայմանավորված, չէի կարողանում նորմալ հիմնավորել, էն էլ օգնության հասար, եղբայրս, շատ շնորհակալ եմ:

    Չէ, հասկանու՞մ ես, մարդը նախընտրում ա էնպիսի միջոցների դիմի, որ իշխանությունը իրեն գոհացնող քայլեր անի, բայց եթե հանկարծ ու բոբո Տեր-Պետրոսյանը գա, ամեն ինչ անելու ա, որ հրաժարական տա, որովհետև... չսիրելու անձնական պատճառ ունի:

    Թքած, որ էս պահին նախագահի աթոռը զբաղեցրածը բռնաբարում ա էն ամենը, ինչը դու՛, Սասուն, սուրբ ես համարում ու ազնիվ, ճիշտ: Պետք է փորձել հակազդել էս դեպքում: Բայց որ Լևոնը գա, եթե անգամ լավ բան անի, դու իրան չհավատալու անձնական պատճառ ունես, նպատակ ես դնելու նրա հրաժարականին հասնելը:

    Սա ոչ այլ ինչ չէ, քան իրականում գաղափարի բացակայություն:
    Ես այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն եմ պահանջում (ոչ ակտիվ կերպով) ու դրա համար ունեմ պատճառներ, բայց ոչ երբեք անձնական, այլ ունեմ գաղափարական ու աշխարհայացքային տարաձայնություններ, ունեմ սկզբունքային խնդիրներ՝ կապված ոչ թե նրա անձի, այլ նրա վարած քաղաքականության, կատարած քայլերի, գործած ու գործող ապօրինությունների հետ:

    Աբսուրդ ա, աբսուրդի թատրոն:

    Ինչի՞ ես նստել: Գնա բողոքի պիկետ արա, որ Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանա, որովհետև քո թեզը, որ իր նախագահ դառնալու դեպքում իր դեմ պայքարելու ես, իրագործելի չի հասարակ պատճառով. ինքը հայտարարել է իր չառաջադրվելը: Ու եթե պետք լինի, հարյուր անգամ կկրկնեմ, մինչև տեղ հասնի. պայքարը Տեր-Պետրոսյանի պայքարը չի, այլ ժողովրդի պայքարն ա, հերիք ա անշնորհք կերպով ամեն անգամ իր անձի վրա շուռ տաք:
    Չուկ, համոզված էի, որ էդ պահը դու (և միայն դու) կնկատես ու չսխալվեցի: Ինչևէ, ոգևորությունդ տեղին է: Ես չեմ ժխտում, նաև անձնական պատճառներ ունեմ Լևոնին չհավատալու: Ավելացնեմ, որ Լևոնի դեպքում իմ համար առաջին տարբերակը բացառվում է: Լևոնին մի անգամ շանս տրվել է էս երկրի համար բան անելու ու գիտենք, թե նա այդ շանսը ինչպես է օգտագործել: Իսկ էստեղ ես երկրորդ անգամ շանս տալը աբսուրդ եմ համարում: Բայց ամեն դեպքում, կարող եմ հանգիստ լինել, քանի որ ինչպես դու ասեցիր, նա չի առաջադրվելու:
    Ու մի բան էլ, իմ արիական ճակատը մենակ իմ տատն էր պաչում:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (24.09.2009)

  18. #491
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Չես կռվելու Արիացի,քաջնազարություն մի արա, ավատարիդ մի խափնվի… եթե կռվող ես մինչև ստորագրելը պիտի կռվես… քո հայրը (փառք ու պատիվ նրան) կռվել ա որ էսօր մենք սա չստորագրենք, իսկ դու ասում ես ստորագրելուց հետո կռվեմ…

    … կռվել պետք չի, էսօր բանը որ հասավ կռվելուն հաշվի կորցրել ենք (րազմական ուժն ինկատի չունեմ)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ որպես կանոն ովքեր կռվելուց ակտիվ խոսում են, վերջում ծակուծուկեր են մտնում, իսկ պատերազմից հնարավորինս խուսափողներն ու համեստները հայտնվում առաջին գծում:

    Հուսանք, որ քո դեպքում այդ օրինաչափությունը չի գործում: Ու չնայած այդ հույսիս, խոսքերդ իմ մոտ հավատ չեն ներշնչում: Ներիր անկեղծության համար:
    Եթե նկատել ես, ես ակտիվ չեմ խոսում կռվելուց: Ու ընդհանրապես ես կռվելուն դեմ եմ: Հետո էլ այստեղ կռվել ասելով ես ամենևին էլ պատերազմ նկատի չունեի, չնայած դրա վտանգն էլ կա: Այնուամենայնիվ, հույս ունեմ կարիք չի լինի քո նկատած օրինաչափությունը գործով ժխտել:

  19. #492
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ միտք է անընդհատ թևածում Արիացու գրառումներում. նա համոզվածություն ունի, որ Սերժ Սարգսյանը մինչև պայմանագրերի ստորագրումը հրաժարական է տալու: Սա հեքիաթ է, բայց դրանում համոզվելու համար պետք է սպասել մինչև այդ պահը: Իսկ մինչ այդ ես սկսում եմ հասկանալ թե համոզվածությունը որտեղից է եկել:

    Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն իր դեմքը փրկելու խնդիր ունի, չէ որ նաև իր մասնակցությամբ ու մեղսակցությամբ են ստեղծվել այս փաստաթղթերը: Տարուց ավել նրանք այս փաստաթղթի գոյությունը փորձել են կոծկել, պատրանք ստեղծել, որ այն չկա, խաբել են, կեղծել են, որպեսզի հնարավորինս երկար մնան կերակրատաշտի մոտ: Վերջին պահին, երբ արդեն փաստաթղթի գոյությունը դարձել է անհերքելի ճշմարտություն, նրանք կամ պիտի էնպիսի բան անեն, որ շարքային դաշնակներն ու համախոհները չնկատեն իրենց մասնակցությունն այդ ամենին, չհիասթափվեն, կամ էլ ընդունեն իրենց ծախված, երեսպաշտ լինելը:

    ՀՅԴ-ը պարագլուխներն իրենց դեմքը կորցնել չեն ուզում: Դրա համար իրենք պիտի պայքարեին, կամ պայքարի իմիտացիա ստեղծեին: Պայքարն նպատակակետը պետք է լիներ Սերժ Սարգսյանը, բայց իրենց դուխը դրան չէր հերիքի: Հետևաբար գնացին իմիտացիոն ճանապարհով, պահանջելով ինչ-որ կամակատար նախարարի հրաժարականը: Բայց սա, իրականում, բավական չէր չհասկացվածության մթնոլորտը ցրելու համար, մանավանդ որ շատ քաղաքական ուժեր, հրապարակախոսներ հիմնավորեցին այդ քայլի կեղծ լինելը, շարքային դաշնակներն ու համախոհներն առնվազն զգում էին, որ իրենց խաբում են:

    ՀՅԴ-ն, կարծես թե, գտել է ելքը: Կարծում եմ, որ շշուկներ է տարածում, որ թեև իրենք նախարարի հրաժարական են պահանջում, բայց հիմնական թիրախը նախագահն է, ու այդ շշուկներում համոզմունք հայտնում, որ նախագահը չի ստորագրելու, հրաժարական է տալու: Չեմ կարծում, որ Արիացուն հենց դաշնակներից է հասել շշուկը (չեմ էլ բացառում), բայց կարծում եմ, որ հենց այդ շշուկն է հասել: Հակառակ դեպքում ուղղակի անհասկանալի է այդ ֆանտաստիկ մտքի առաջացումը Արիացու մոտ:
    Քո համար հայ ազգի ամբողջ քաղաքական դաշտը ու հայ ազգի մասին մտածողների բազմությունը սահմանափակվում է ՀԱԿ-ով, իշխանութուններով ու ՀՅԴ-ով:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (24.09.2009)

  21. #493
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո համար հայ ազգի ամբողջ քաղաքական դաշտը ու հայ ազգի մասին մտածողների բազմությունը սահմանափակվում է ՀԱԿ-ով, իշխանութուններով ու ՀՅԴ-ով:
    իսկ էդ դաշտում ուրիշ բան կա՞… ասա ապեր, ասա իմանանք… ուժեր կա՞ն որ մի բան են անում ու մենք էլ չենք տեսնում…

  22. #494
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի հնարավոր չի ապեր: Ելույթի, կամ միտինգի իմաստն է կարևոր, ոչ թե էջերի քանակը:
    Էն որ կառավարությունը բոբիկ է ճգնաժամի դեմ, որ կլանային-ավազակապետական-օլիգարխիկ և այլն դրա մասին լաաավ տեղյակ ենք, հեչ որ չէ ԼՏՊ-ն 2 տարիա խոսումա դրա մասին այնպես, որ անհնար է մնալ անտեղյակ: Բացի դրանից էդ ամեն ինչը զգում ենք մեր մաշկի վրա: Հիմա հարց, քո կարծիքով միտինգի իմաստն ինչն էր, բացի ձեռքեր լվանալուց (թեկուզև ժամանակավոր)? Ես չասեցի ՀԱԿ-ը առհասարակ է ձեռքերը լվացել ու քաշվել մի կողմ` գրավելով հավետ կրավորական կեցվածք: Ես ասում եմ, որ ներկա պայմաններում է դա անում: Բոլորն էլ գիտեն ներկայումս գործող, ավելի ճիշտ որոշակի թվից ավելին անդամներ ունեցող և գրանցված կուսակցություններին և շատ լավ հայտնի է, որ հանրահավաք անելուց տնեցիներին բացի ուրիշ մարդ չի գալիս: Պարզ է նաև էդ խայտաբղետ կուսակցությունների ծագման իմաստը: Հիմա մի կողմ քաշվել նրա համար, որ մյուսները ակտիվանան... դա ուղղակի խոսքեր են: Կարևորը մի կողմ քաշվելնա .. թե ինչու դա էլ դու կիմանաս
    Նախարար ջան, տրամաբանությունդ հասկանալի ու սխալ ա:
    Ասեմ ինչի: Մշտապես հայտնի ա, որ հանրավահաքը ՀԱԿ-ի համար միջոց ա, բայց ոչ պայքարի ու գործունեության միակ տարբերակ: Էն որ ՀԱԿ-ը մի կողմ չի քաշվել, կարելի է համոզվել հետևելով վերջին մի քանի օրերի իրադարձություններին: Դրանց հետևելով կարելի է տեսնել նաև, որ նաև ինքը՝ Տեր-Պետրոսյանը մի կողմ չի քաշվել:

    Հանրահավաքային պայքարի դադարեցումը ունի նշածս իմաստը. հրապարակային պայքարում մյուսներին ակտիվանալու շանս տալու, կամ էլ իսպառ ցույց տալու, որ օդ են: Մուրմուշը մեջբերեց Նիկոլի հոդվածը, խորհուրդ կտամ էմոցիոնալ համոզվածությունը մի կողմ դնելով տրամաբանորեն կարդալ:

    Ինչ վերաբերվում է հանրահավաքին, ապա դրա շնորհիվ լայն հասարակությունը ծանոթացավ խոր ու հետաքրքիր վերլուծությունների, եղան ուղերձներ, որոնցից ամեն մեկի նշանակությունը մոտ ապագայում առավել պարզ կերևա:


    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, համոզված էի, որ էդ պահը դու (և միայն դու) կնկատես ու չսխալվեցի: Ինչևէ, ոգևորությունդ տեղին է: Ես չեմ ժխտում, նաև անձնական պատճառներ ունեմ Լևոնին չհավատալու: Ավելացնեմ, որ Լևոնի դեպքում իմ համար առաջին տարբերակը բացառվում է: Լևոնին մի անգամ շանս տրվել է էս երկրի համար բան անելու ու գիտենք, թե նա այդ շանսը ինչպես է օգտագործել: Իսկ էստեղ ես երկրորդ անգամ շանս տալը աբսուրդ եմ համարում: Բայց ամեն դեպքում, կարող եմ հանգիստ լինել, քանի որ ինչպես դու ասեցիր, նա չի առաջադրվելու:
    Ներիր, բայց միայն ես չի, որ նկատել եմ
    Քո ասածները կեղծ են: Որովհետև Սերժին մի անգամ չէ, շատ անգամներ է շանս տրվել ու ինքը արել է քո պատկերացրածների հակառակը: Եթե դու իրա հրաժարականը չես պահանջում, բայց պահանջելու ես Լևոնինը, ուրեմն դու կեղծում ես

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո համար հայ ազգի ամբողջ քաղաքական դաշտը ու հայ ազգի մասին մտածողների բազմությունը սահմանափակվում է ՀԱԿ-ով, իշխանութուններով ու ՀՅԴ-ով:
    Չէ, բարեկամս: Ես այդքան միամիտ չեմ: Ես հայ քաղաքական դաշտը միայն ՀԱԿ-ով եմ սահմանափակում: ՀՅԴ-ին համարում եմ թատերական մարիոնետներ, նրանց գործունեությունը քաղաքականության հետ չեմ կապում, նրանց մասին խոսում եմ, իբրև դերասանների մասին (կրկնում եմ, շարքային դաշնակներին սա չի վերաբերվում): Իշխանություններին վերաբերվում եմ, որպես հանցագործ կլանի ներկայացուցիչներ, մաֆիոզներ, նրանց քննարկում իբրև հանցագործների: Ու համարում եմ, որ ցանկացած լուրջ քաղաքական պրոցես տեղի է ունենում ՀԱԿ-ի ներսում, որում ներկա են բոլոր գաղափարախոսությունների կրողները: Էնպես որ խնդրում եմ ինձ մտացածին մեղադրանքներ չվերագրել: Էդ էր մնում պակաս, որ ՀՅԴ-ին ու իշխանություններին քաղաքական դաշտում պատկերացնեի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. #495
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Chuk ջան, Ասեմ որտեղից է ֆանտաստիկ միտքը:
    Հարցն այն է, որ Հայոց համար գոյություն ունի Հայկական Հարց, որը համայն հայության հարցն է: Համայն Հայությունը ոչ ՍՍ-ով ոչ ԼՏՊ-ով է սկսվել, ոչ էլ վերջանալու է դրանով:
    Համայն Հայության մեջ հազարներով կան մարդիկ, ովքեր լուռ աշխատում են ի նպաստ իրենց հայրենիքի և ի նպաստ Հայկական Հարցի:
    ՍՍ-ի ստորագրությունը կլինի Համայն Հայության դեմ քայլ, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, Ազգային ինքնասիրության ոտնահարում:
    Ու նրանց պահանջը շատ կտրուկ է, առանց սար ու ձոր ընկնելու: Չես ստորագրելու այդ պայմանագիրը և վերջ: Հերթը ՍՍ-ինն է, նա պետք է դուրս գա վանդակից: Ինչ ես կարծում, որն է դուրս գալու ելքը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

Էջ 33 50-ից ԱռաջինԱռաջին ... 2329303132333435363743 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •