User Tag List

Էջ 15 50-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

  1. #211
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև ինքը շատ ավելին է անում
    Ու դրա մասին մենակ ես ու դու գիտենք, մեկ էլ մի քանի հոգի որ թերթ են կարդում, ու գնում են միտինգի: Ու էլի հեսա սահուն անցում ենք կատարում ԼՏՊ հեռուսաեթերից հրաժարվելուց, ու դու ասում ես, որ դա օֆֆտոպ ա: Բռատ, իմ առաջնորդը, ինձ ա ասում որ ես իրա փոխարեն ուրիշներին բացատրեմ իրա ելույթների իմաստը, ու անձամբ չի ուզում ոչ մեկիս հետ անկեղծանալ: Ավելին, չի ուզում իր անձը ռիսկի ենթարկել, քանի որ քո ասելով ավելի լուրջ գործերով ա զբաղված:

    Ուրեմն, ես իրա ցավը տանեմ, թող ինձ ցույց տա իրա ավելի լուրջ գործերի արդյունքը: Տունը նստած սպասելու եմ:

  2. #212
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էէէէ ապեր: Էտ նույն բանն ա, որ ինձ մի հատ գժական մերսեդես տան քշելու, հետո ձեռիցս առնեն ու զապ տան, ասեն էս էլ ա տրանսպորտի միջոց:

    Ուրեմն ժողովուրդը մի միլիոն հոգով, դուխով, հելնում ա ասում զզվել ենք էս ամեն ինչից, ձայն էլ ենք տալիս, կռիվ էլ ենք տալիս, առավոտից իրիկուն մի միլիոն հոգով կանգնում ենք, ու հետո քեզ ցրում են տներով ու ասում են, չէ կներեք, էտ ձև չէր, եկեք քաղաքական զբոսանք անենք, ու դրանով մի բանի հասնենք, քանի՞ հոգի դրանից հետո կգնա քաղաքականապես զբոսնելու:
    Դիցուք ճիշտ ես, Տրիբուն ձյա: Ու դիցուք այն ժամանակ իսկապես պետք չէր ժողովրդին տուն ուղարկել, պետք էր կռվել ու հաղթել: Հրաշալի գիտես իմ տեսակետը, թե ինչու դա ճիշտ չէր լինի, բայց դիցուք ճիշտ ես: Այդ դեպքում դա արդեն եղելություն է, եղածը հետ չես բերի, պետք է առաջ գնաս: Առաջարկի, ուրիշ ինչ անել այդ սխալը (քո կարծիքով սխալը) շտկելու համար: Թե՞ ձեռները ծալել ու նստել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #213
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև իրականում սևացման պրոցեսը սկսել էին Մանուկյան Վազգենն ու դաշնակցություննը, դեռ 93-94 թվականներից, երբ փորձում էին Տեր-Պետրոսյանին սևացնել, նրան ներկայացնել որպես ազգի դավաճան, տականք կամ չգիտեմ ինչ:

    այդ «96-ի օյիններ սարքած հերոսը», իր բառերով եմ ասում, այս երկրի կայացման ու շենացման գործում այդքան բան է արել: Ինչու՞ է սևացնում նրան, ինչու՞ չի ընդունում, որ նրա նկատմամբ հարգանքն արդարացի է:
    Առաջին ընդգծված մտքիդ մասով կասեմ որ դեպքերին տեղյակ չես:
    Երկրոդ ընդգծվածի մասով- կարող ես փաստերով հիմնավորված այլ ոչ թե քարոզչական մակարդակի մի օրինակ բերել ու ապացուցել թե ինքն ինչ շենացնող բան է արել՞ /Իհարկե, իր իսկ կոչով ելած մահապարտներին դաշտում թողնելուց զատ՞/

  4. #214
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ եթե ժողովուրդը բոլորն իմ ասածի նման աներ, ապա շատ ներողություն արտահայտությանս համար, ՀԱԿ-ը ոչ մեկի տանձին էլ պետք չէր լինի: Կձևավորվեր, ինքնաբերաբար, նորմալ իշխանություն, որի ղեկին իսկի չգիտեմ ով կլիներ, ով կվախենար էդ ժողովրդից ու ակամա ստիպված կլիներ գործել օրենքի շրջանակներում: Բայց սա չկա: Սա երազ է:

    Ու քանի դեռ սա երազ է, ՀԱԿ-ը փորձում է այս գիտակցությունը սերմանել հնարավորինս շատ քաղաքացիների մեջ, ակտիվացնել
    Ուրեմն փաստենք սիրելիդ իմ Չուկ, որ ՀԱԿ-ին մինչ օրս չի հաջողվել ավելացնել այդ ակտիվացված, գիտակցված ու ներծծված քաղաքացիների թիվը: Ապացույցնե՞ր են պետք: Դրա համար էլ նվաստս անվստահություն է հայտնում ընդդիմությանը, չնայած ակներևաբար ընդդիմությունը թքած ունի իմ նմանների կարծիքի վրա:
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (06.09.2009)

  6. #215
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն փաստենք սիրելիդ իմ Չուկ, որ ՀԱԿ-ին մինչ օրս չի հաջողվել ավելացնել այդ ակտիվացված, գիտակցված ու ներծծված քաղաքացիների թիվը: Ապացույցնե՞ր են պետք: Դրա համար էլ նվաստս անվստահություն է հայտնում ընդդիմությանը, չնայած ակներևաբար ընդդիմությունը թքած ունի իմ նմանների կարծիքի վրա:
    Չէ, մի ապացուցիր, ուղղակի թույլատրիր քեզ հետ չհամաձայնվել:
    Այսօր ՀԱԿ-ի կողքին շատ ավելի քիչ մարդ կա, քան կար փետրվարյան հանրահավաքներին, քան անգամ կար կես տարի առաջ, մինչ քաղաքապետի ընտրությունները:

    Բայց ես չէ որ չէի խոսում մարդկանց ընդհանուր քանակի մասին: Ես խոսում էի վճռական մինչև վերջ գնացող ու չնահանջող մարդկանց մասին, իսկ այդպիսի սկզբունքայինները, իմ գնահատականով ավելանում են: Գուցե և սխալ եմ, չեմ պնդում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #216
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիցուք ճիշտ ես, Տրիբուն ձյա: Ու դիցուք այն ժամանակ իսկապես պետք չէր ժողովրդին տուն ուղարկել, պետք էր կռվել ու հաղթել: Հրաշալի գիտես իմ տեսակետը, թե ինչու դա ճիշտ չէր լինի, բայց դիցուք ճիշտ ես: Այդ դեպքում դա արդեն եղելություն է, եղածը հետ չես բերի, պետք է առաջ գնաս: Առաջարկի, ուրիշ ինչ անել այդ սխալը (քո կարծիքով սխալը) շտկելու համար: Թե՞ ձեռները ծալել ու նստել:
    Առաջարկ չունեմ Չուկ ջան: Այսինք ունեմ, մեջս եմ պահում
    Ապեր, էլի պիտի կրկնեմ: Ես ո՞վ եմ, որ բան առաջարկեմ: Ես իմ մանդատը տվել եմ իմ քաղաքական ուժին: Ես կարող եմ միայն բողոքել, որ այն ինչ առաջարկում է իմ ընտրած քաղաքական ուժը, ինձ չի բավարարում: Կարող եմ նաև կարծիք հայտնել, որ այն ճանապարհով, եթե այդպիսին կա ընդհանրապես, որով որ գնում է իմ ընտրած քաղաքական ուժը, ոչինչի չենք հասնելու: Կարող եմ նաև ասել, որ իմ քաղաքական ուժը ինձ նաև հստակ չի ասում, թե ինչի պիտի արվի, որ տեղի ունենան այն փոփոխությունները, որոնք ինքը ինձ խոստացել է: Իսկ եթե դու հիմա ինձ հակադարձես, ու ասես, որ ես պիտի գնամ քաղաքական զբոսանքի, կամ փողոցում կանգած թռուցիկ բաժանեմ, ու հետո ձերբակալվեմ ու անիմաստ կալանքի տակ պահվեմ մի քանի ամիս, ես իմ ընտրած քաղաքական ուժին կուղարկեմ գրողի ծոցը, քանի որ ես, իմ քաղաքական ուժի առաջնորդի նման, իմ անձը հարվածի տակ դնելու ցանկություն չունեմ: Համ էլ չեմ ուզում ձեզ չարչարել, որ չգաք դատարանի դմիացը, մի քսան հոգով, անիմաստ գոռաք "Ազատություն քաղբանտարկյալ Տրիբունին":

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (06.09.2009), Բիձա (06.09.2009), Վիշապ (06.09.2009)

  9. #217
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին ընդգծված մտքիդ մասով կասեմ որ դեպքերին տեղյակ չես:
    Երկրոդ ընդգծվածի մասով- կարող ես փաստերով հիմնավորված այլ ոչ թե քարոզչական մակարդակի մի օրինակ բերել ու ապացուցել թե ինքն ինչ շենացնող բան է արել՞ /Իհարկե, իր իսկ կոչով ելած մահապարտներին դաշտում թողնելուց զատ՞/
    Գնահատակա՞ն ես տալիս
    Ավելի քան տեղյակ եմ

    Իսկ թե ի՞նչ է արել... հմմմ.. բարդ հարց տվեցիր: Քանի որ ինչ էլ ասեմ, հակառակն ես ասելու, մինչդեռ կա պարզ ճշմարտություն... եթե ընդունում ես, որ Մանուկյանն իր վարչապետ եղած ժամանակ ինչ-որ լավ բան արել է, պետք է ընդունես, որ նախագահն էլ է արել: Իսկ իրականում կարելի է երկար ցուցակ բերել: Բայց այդքան խոսելու փոխարեն կարճ կասեմ. իր նախագահության տարիներին պատերազմ ենք հաղթել:

    Հիմա հարց. դու այն տիպի մարդկանցի՞ց ես, որ բոլոր վատ բաները Տեր-Պետրոսյանին է վերագրելու, լավերը այլոց՝ անմիջական պատասխանատուներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #218
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկ չունեմ Չուկ ջան: Այսինք ունեմ, մեջս եմ պահում
    Ապեր, էլի պիտի կրկնեմ: Ես ո՞վ եմ, որ բան առաջարկեմ: Ես իմ մանդատը տվել եմ իմ քաղաքական ուժին: Ես կարող եմ միայն բողոքել, որ այն ինչ առաջարկում է իմ ընտրած քաղաքական ուժը, ինձ չի բավարարում: Կարող եմ նաև կարծիք հայտնել, որ այն ճանապարհով, եթե այդպիսին կա ընդհանրապես, որով որ գնում է իմ ընտրած քաղաքական ուժը, ոչինչի չենք հասնելու: Կարող եմ նաև ասել, որ իմ քաղաքական ուժը ինձ նաև հստակ չի ասում, թե ինչի պիտի արվի, որ տեղի ունենան այն փոփոխությունները, որոնք ինքը ինձ խոստացել է: Իսկ եթե դու հիմա ինձ հակադարձես, ու ասես, որ ես պիտի գնամ քաղաքական զբոսանքի, կամ փողոցում կանգած թռուցիկ բաժանեմ, ու հետո ձերբակալվեմ ու անիմաստ կալանքի տակ պահվեմ մի քանի ամիս, ես իմ ընտրած քաղաքական ուժին կուղարկեմ գրողի ծոցը, քանի որ ես, իմ քաղաքական ուժի առաջնորդի նման, իմ անձը հարվածի տակ դնելու ցանկություն չունեմ: Համ էլ չեմ ուզում ձեզ չարչարել, որ չգաք դատարանի դմիացը, մի քսան հոգով, անիմաստ գոռաք "Ազատություն քաղբանտարկյալ Տրիբունին":
    Շատ լավ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #219

    ու անձամբ չի ուզում ոչ մեկիս հետ անկեղծանալ
    Իրականում, Տրիբուն ձյա, հանրահավաքներին ասվածն լսել ուզող ու լսելու պատրաստ շատ ավելի շատ մարդկանց է ներկայումս հասնում, քան որևէ հեռուստաեթերի կես ժամանոց պրովակացիոն հաղորդում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #220
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա հարց. դու այն տիպի մարդկանցի՞ց ես, որ բոլոր վատ բաները Տեր-Պետրոսյանին է վերագրելու, լավերը այլոց՝ անմիջական պատասխանատուներին:
    Մենակ վատը չի Արտ ջան: Ներկա պահին Լևոնը ոնց որ Հռոմի պապը լինի: Բոլորը, ով բողոք ունի, գնում են մոտը, քարոզը լսում, կոչեր անում, հանգստանում, բացասական լիցքերը թափում, գալիս են տուն: Սերժի փոխարեն ոչ միայն կարտոնեյի միտինգները, այլև կխրախուսեի:
    էսպես չի մնա

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (07.09.2009), Տրիբուն (06.09.2009)

  14. #221
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ ջան, ժողովրդի ձայներին տեր է կանգնում այն կուսակցությունը, որը ստացել է ժողովրդի քվեն, այսինք ստացել է քաղաքականություն իրականացնելու առաջնային մանդատ: Գռփում են այն կուսակցուըթյունները, որոնք քվե չեն ստեցել ու գողացել կամ գնել են ձայները: Հիմա, մենք մեր ձայները, այսինք մեր խոսքը տեղ հասցնելու ու մեր փոխարեն քաղաքականություն իրականացնելու առաջնային մանդատը տվել ենք ՀԱԿ-ին, օրինակի համար: Ու ՀԱԿ-ից էլ պահանջում ենք իրականացնել քաղաքականություն, կամ դրանից բխող բոլոր հնարավոր քայլերը, ներառյալ տեր կանգնելը: Իսկ եթե ՀԱԿ-ը ցանկանում է, որ մենք՝ ժողովուրդը, իր փոխարեն տեր կանգնի իր ձայներին էս փուլում, վաղն էլ որ իշխանության գա, կարո՞ղ ա մեզ խնդրի, որ մենք իր փոխարեն երկրի կառավարում իրականացնենք:

    Ասածս ինչ ա ապեր - մեր գործը չի տեր կանգնելը, կամ քաղաքական պայքարում կոնկրետ քայլեր իրականացնելը: Մեր գործը քվերակության գնալն ա, ու եթե բողոքելու բան ունենք, բողոքի ընդունված ձևերով բողոքելն ա, ասենք միտինգի գնալը: Իսկ քաղաքական առաջնորդները, կամ իրենց վրա պատասխանատվություն վերցրածների գործն ա մեզ՝ հետևորդներիս, կոնկրետ ուղղության տալը: Ինձ հիմա մի տարի ա ասում են խելոք գնա միտինգի ու քարոզ լսի: Ես էլ անում եմ, ու ինիցիատիվան ձեռքս վերցնելու որևէ ցավնկություն չունեմ: Նախ, առաջնորդ չեմ ուզում դառնալ, երկրորդ, չեմ ուզում մուֆթա նստեմ: Ինչի՞ պիտի Տիկոն հիմա նստած լինի…
    Տրիբուն ջան, իսկ եթե ընտրությունները կեղծում են, ժողովուրդն ի՞նչ պետքա անի: Պետքա դուրս գա էն թեկնածուի դեմ, ում ընտրել ա՞, ասի՝ քվեարկեցի քեզ, չկարողացար քո կուսակցությունով դուրս գայիր մի ողջ զինված համակարգի, ես կասեի՝ բանդայի դեմ, ուրեմն դու իմ թշնամին ե՞ս: Որպեսզի կուսակցությունը կարողանա տեր կանգնել իր ստացած քվեներին, դրա համար պետք է լինի պետություն, որը պետք է ունենա անկախ իրավապահ համարկարգ, անկախ արդարադատություն իրականացնող դատարաններ: Հիմա եթե առնվազն էս երկու գործոնները բացակայում են, ապա պետք է ժողովուրդը տեր կանգնի: Ախր հնարավոր չի որ ինչ որ կուսակցություն առանց ժողովրդի նման հարց լուծի, չի կարա լինի մի կուսակցություն, որը կարողանա տեր կանգնել էդ քվեներին, որովհետև չկա էն համակարգը, որն անկախ կլինի ու կաջակցի ժողովրդի քվեն ստացած թեկնածուին: Էս ա տարբերությունը, թեչէ հիմա վաղուց արդեն ամեն ինչ այլ կերպ կլիներ, սեպտեմբերի 18-ին հանրահավաք հրավիրված չէր լինի, ակումբում էս թեման չէր լինի, ես ու դու էլ ստեղ չէինք զրուցի, այլ թեմաներում կզրուցեինք, այլ հարցերի շուրջ կարծիք կարտահայտեինք:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (06.09.2009)

  16. #222
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկ չունեմ Չուկ ջան: Այսինք ունեմ, մեջս եմ պահում
    Ապեր, էլի պիտի կրկնեմ: Ես ո՞վ եմ, որ բան առաջարկեմ: Ես իմ մանդատը տվել եմ իմ քաղաքական ուժին: Ես կարող եմ միայն բողոքել, որ այն ինչ առաջարկում է իմ ընտրած քաղաքական ուժը, ինձ չի բավարարում: Կարող եմ նաև կարծիք հայտնել, որ այն ճանապարհով, եթե այդպիսին կա ընդհանրապես, որով որ գնում է իմ ընտրած քաղաքական ուժը, ոչինչի չենք հասնելու: Կարող եմ նաև ասել, որ իմ քաղաքական ուժը ինձ նաև հստակ չի ասում, թե ինչի պիտի արվի, որ տեղի ունենան այն փոփոխությունները, որոնք ինքը ինձ խոստացել է: Իսկ եթե դու հիմա ինձ հակադարձես, ու ասես, որ ես պիտի գնամ քաղաքական զբոսանքի, կամ փողոցում կանգած թռուցիկ բաժանեմ, ու հետո ձերբակալվեմ ու անիմաստ կալանքի տակ պահվեմ մի քանի ամիս, ես իմ ընտրած քաղաքական ուժին կուղարկեմ գրողի ծոցը, քանի որ ես, իմ քաղաքական ուժի առաջնորդի նման, իմ անձը հարվածի տակ դնելու ցանկություն չունեմ: Համ էլ չեմ ուզում ձեզ չարչարել, որ չգաք դատարանի դմիացը, մի քսան հոգով, անիմաստ գոռաք "Ազատություն քաղբանտարկյալ Տրիբունին":
    Տրիբուն ջան, փաստորեն սխալ քաղաքական ուժի ես տվել քո քվեն
    Եթե նախագահական ընտրություններն առջևում լինեին, ո՞ւմ կվստահեիր ձայնդ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (06.09.2009)

  18. #223
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հրապարակում եմ եղել, լսել եմ:
    Բայց հետագայում արդեն բազմաթիվ ելույթներով ինքը սահմանափակեց սխալների շրջանակը միայն 2 դեմքով ՍՍ + ՌՔ :
    96 -ի մասին խոսք չեղավ ու հետագայում էլ, երբ Ռաֆայել Ղազարյանի խնդրանքով հանդիպել էին ԼՏՊ- ՎՄ, որևէ խոսք չէր եղել ԼՏՊ-ի կողմից իրենց մեջ եղած հին կոնֆլիկտը հարթելու առումով:
    Փաստորեն ԼՏՊ-ի այդ կեցվածքը վանեց ՎՄ-ին միանալու իրեն ու հետո էլ երևի խթան եղավ դառնալու քո նկարագրածը:
    Ջրի երեսին իբր ՎՄ-ն է տմարդը, բայց իրականությունը մի քիչ ավելի խորն է: Այդ ինչու պետք է ՎՄ-ն ինքն իր նախորդ 2 հրաժարականները, 96-ի կեղծիքները, իր թիմի մարդկանց ծեծն ու ջարդը առանց մի ներողության մի կողմ դներ ու անցներ ԼՏՊ-ի թրի տակով՞
    Հիմա հեշտ է ԼՏՊ-ի դեմագոգիկ պաթոսով ՎՄ-ին ախք-ի տեղ մատուցելը, բայց էդ անցած օրերի ականատեսները դեռ կենդանի են և ամեն մի նոր դեմագոգիա գալիս նստում է հնի վրա ու էլ ավելի խորացնում իրավիճակը:
    Արդարացի է, որ 96 թվի բոլոր օյիններ սարքածը հիմա ազգային հերոսի լուսապսակի տակ է՞: Իսկ ՎՄ-ն, որը հանձն առավ, սկսեց հողերի ազատագրումը ու արդեն կարգի գցած գործը տալով զիջեց իր բոլոր դափնիները անարժաններին ու հիմա էլ պետք է ամեն մի գյադու մոտ արդարանա, թե ինքն ով է:
    Սա է ԼՏՊ-ի հին ու նոր կեցվածքի էությունը: Հակ ասած հապավումը բացելիս 3 լուրջ բառ են բացվում: Միթե ազգայինն էն է, որ 93-98 թվերի պատմությունը ամենքս գլուխ ու ոտ շուռ տված պետք է տեսնենք՞: Հինը կեղծելով առաջ չենք շարժվի:
    ՎՄ-ին ինձանից շատ էստեղ երևի քչերը քննադատած լինեն, բայց գոնե հիմա պահն է , որ ճշմարտությունը չպարտակվի:
    Հարգելի Բիձա, սա անձնական հարաբերություններ չեն, սա քաղաքականություն է: Այստեղ միմյանցից նեղանալ, միմյանցից ամաչել չկա: Դու ինձ 96-ին չափալախեցիր, ես հիմա քեզ չեմ միանա, մի հատ գլուխս շոյի, որ միանամ: Էս մուլտիկ ա: Չե՞ս միանա, դե մոռացի քաղաքականությունը: Ու տենց էլ եղավ, մոռացավ քաղաքականությունը: Մ. Վազգենի՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող շտաբից փետրվարի 20-ին բռունցքները դուրս պարզած գոռում էին՝ Լևոն նախագահ: Էս էլ ա իրականություն, արի էս էլ չմոռանանք: Ու եթե վազգենը չի կարոանում այնպես անել, որ իր շտաբում իրան հարգեն, թող երբևէ չփորձի մի ողջ ժողովրդի հարգանք վայելել, առավել ևս՝ թող չփորձի ժողովրդի քվեն ստացած թեկնածուին ստիպել՝ իրենից ներողություն խնդրել կամ իր գլուխը շոյել, քանի որ, նորից եմ ասում՝ սա քաղաքականություն է, այլ ոչ Մ. Վազգենի անձնական կյանքը, սա քաղաքական քննարկում է, այլ ոչ՝ Մ. Վազգենի անձնական օրագրի հերթական էջում կատարված օրագրային գրառման մելամաղձոտ մեկնաբանություն:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 06.09.2009, 23:32:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. #224
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Ֆհու: Լրիվ կարդացի, հոգիս հելավ: Ամեն տեղ նույնն էր. քննարկվում ա մենակ Հայաստանի քաղաքական կյանքը՝ Հայաստանի սահմաններում ու վերջ: Ախր տենց առանձնացված քաղաքական պրոցեսներ չկա՛ն. հազար հատ հարևան-մարևան, դաշնակից, թշնամի, տո եսիմինչ գրողուցավ ունենք: Նենց ա քննարկվում, ոնց որ մենակ Լևոնն ա, Սերժն ա, ժողովուրդն ա ու պըրծ: Կողքից բա Ռուսաստանը, բա մնացածը... Էդ որ ստեղ հազար հոգի մարդ մեռներ ու Լևոնը դառնար նախագահ, էդ երևի կթողներին, որ ինքը մարսեր, չէ՞: Կամ Սերժը մենակ ինքը իրանով տենց բռնեց ու մարտի մեկ արեց երևի: Հազարումի հարց կա, որ պետք ա դրսում լուծել, ու եթե էն մարդը, որ պետք ա զբաղվի, ասենք, Ռուսաստանի հետ էդ տեսակ հարցերի լուծմամբ, էդ ամեն ինչը դնում ա մի կողմ ու սկսում ա զբաղվել, ասենք, Չարբախի համար քսան դռոբ մեկ ընտրատարածքի կեղծիքներով, ուրեմն իրա իսկական գործը, շատ կներեք, քաքմեջ ա լինում: Ուժով իշխանության հասնելը հենց առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու ա, ես լրիվ համոզված եմ, ու ընդդիմությունն էլ էնքան հիմար չի, որ տեսնի, որ հնարավոր ա ձեռքը երկարեցնել ու վերցնել էդ իշխանությունը, բայց ոչ մի բան չանի: Սենց թե նենց՝ ցանկացած կուսակցության առաջնային նպատակը իշխանության գալն ա: Տենց բանի փորձ էլ եղավ. 2008-ի մարտի մեկը: Հիմա էդ փորձը ինքնաբուխ էր, թե կազմակերպված, արդեն կարևոր չի. կարևորն էն ա, որ փորձը խեղդվեց: Այսինքն՝ էդ ճամփով հնարավոր չէղավ գնալ, ու հիմա էլ հնարավոր չի դեռ: Ու (ինչու եմ ասում՝ Հայաստանի սահմանների մեջ ամեն ինչ քննարկելը սխալ ա) էդ փորձը ճնշվեց Ռուսաստանի կողմից: Մի գրամ անգամ չեմ կասկածում, որ եթե ժողովրդի դեմ մենակ մլիցեքն ու ժամկետային զինծառայողները լինեին կանգնած, տենց բան կլիներ: Հայաստանում ցանկացած քիչ թե շատ կարևոր քաղաքական հարցի լուծման համար նախևառաջ Ռուսաստանի դաբռոն ա պետք. եթե Լևոնը չի կարողանում իշխանության գալ, էդ ոչ թե հնարավորությունների պակասից ա, այլ հենց էդ դաբռոյի բացակայության պատճառով ա: Ամեն դեպքում՝ Սերժն էլ Ռուսաստանի համար իդեալական թեկնածու չի, ու հենց մենակ էն, որ արդեն տարիուկես ա իրադրությունը կատարելապես ստրկատիրական չի, այլ դեռ ապստամբական վիճակ ա, իրա համար մեծ մինուս ա: Հնարավոր ա, որ էդ մինուսը էնքան մեծանա, որ ինքը արդեն դառնա ոչ ցանկալի անձ, ու իր փոխարեն սկսեն փնտրել մի ուրիշին, ում օրոք իրադրությունն ավելի հանդարտ կլինի: Այ էդ ժամանակ արդեն հնարավոր կլինի իշխանությունը վերցնել՝ լինի ընտրություններով, լինի շենք վառելով, ինչ ուզում ա լինի: Իսկ մինչև էդ պետք ա ամեն ինչ անել, որ էդ մինուսները շարունակեն մեծանալ, որ իրան միշտ այլընտրանք լինի՝ ՀԱԿ-ի տեսքով, ոչ թե, ասենք, դաշնակների, որ շարժումը սաղ-սալամաթ մնա էնքան ժամանակ, մինչև էս իշխանությունների կերած բողկերը սկսեն արդեն իրանց գլխից մեծ լինել: ՀԱԿ-ի կողքին պետք ա լինել հենց մենակ նրա համար, որ հիմա դա միակ ընդդիմությունն ա. իսկ ցանկացած քաղաքական դաշտ առանց ընդդիմության ճահիճ ա դառնում: Հիմա ամեն գնով պետք ա թույլ չտալ, որ ընդդիմությունը մեռնի: Ինչ ուզում ա՝ լինի, միշտ պետք ա գոյություն ունենա իշխանության ալտերնատիվը, պլան Բ-ն: Թե չէ մի քայլով կարելի ա մատ լինել:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.09.2009), One_Way_Ticket (07.09.2009)

  21. #225
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնահատակա՞ն ես տալիս
    Ավելի քան տեղյակ եմ

    Իսկ թե ի՞նչ է արել... հմմմ.. բարդ հարց տվեցիր: Քանի որ ինչ էլ ասեմ, հակառակն ես ասելու, մինչդեռ կա պարզ ճշմարտություն... եթե ընդունում ես, որ Մանուկյանն իր վարչապետ եղած ժամանակ ինչ-որ լավ բան արել է, պետք է ընդունես, որ նախագահն էլ է արել: Իսկ իրականում կարելի է երկար ցուցակ բերել: Բայց այդքան խոսելու փոխարեն կարճ կասեմ. իր նախագահության տարիներին պատերազմ ենք հաղթել:

    Հիմա հարց. դու այն տիպի մարդկանցի՞ց ես, որ բոլոր վատ բաները Տեր-Պետրոսյանին է վերագրելու, լավերը այլոց՝ անմիջական պատասխանատուներին:
    Հարցը չկարդացած պատասխանում ես,
    Այն վերաբերում էր "96-ի օյիններ սարքած հերոսին"

Էջ 15 50-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •