Բիձա-ի խոսքերից
Կուկ ջան, հայերիս մոտ մի քանի ֆունդամենտալ հասկացությունների ու պրոցեսների տարընթեռնում, թերա կամ գերագնահատում կա:
Մեզ թվում է, թե սկզբից քաղաքացիական հասարակության ձևավորումն է, հետո նոր դեմոկրատական իշխանության հաստատումը:
Հակը կարծում է, որ դա «սահմանադրական» ճանապարհով պետք է արվի: Էս անգամ չի ստացվի, հաջորդ անգամ կստացվի սկզբունքով: Միտինգ կանենք, էլի կանենք ու էլի կանենք ու յա էշը կսատկի, յա էշատերը:
Մենք հասարակական պրոցեսը դիտարկում ենք ոչ թե որպես դինամիկ, բազմազան պայքարի վիճակ, այլ որպես ստատիկ դոգմա:
Խնդիրը ոչ թե ձևն է, այլ արդյունքը: կարևորը հնին տապալելն է, թե ինչ զիբիլ կլինի նորը դա հիմիկվա խնդիրը չի: Վատը եղավ, դրանց էլ է պետք տապալել, մինչև չձևավորվի ընտրությամբ իշխանություն փոխելու, այլ ոչ թե տապալելու կուլտուրան:
Աստվածաշունչն ասում է, բավարարվիր այսօրվա հոգսերով, Ժողովուրդն էլ ասում է, - լուսը կբացվի, բարին հետը: Անգլիացիք ասում են «Ամեն անգամ -մեկ քայլ»:
Ընդիմախոսներն ասում են, չե, ստոպ, մենք համաձայն չենք սխալ ձևերով իշխանություն վերցնելուն: Որ այդ ձևերով վերցնենք, կդառնանք ՍՍ ու ՌՔ /նաև հին ԼՏՊ/:
Ես բացարձակապես չեմ մեղադրում կամ քննադատում ՀԱԿ-ին: Այն այդքանի էր ընդունակ:
Հարցը այն է, որ հոգոբանորեն ժողովուրդը նման է կնոջ: Նա հաղթողին է ձգտում և հաղթողին ենթարկվում:
Վազգենը 96-ից հետո վերացավ որպես գործիչ ոչ թե այն պատճառով, որ չափառ էր կոտրել, այլ որովհետև մեկ անգամ արդեն պարտված էր եղել: ԼՏՊ-ն էլ այս անգամ չկարողացած կրիտիկական ուժի հասնել ու հաղթել, որովհետև բացի այն որ սահմանափակ էր մեթոդապես շատերը նրա մոտ հին թուլություններ էին տեսնում:
ՌՔ-ն եկավ ու քյասար ասեց, ես եմ Հայաստանիւ աքլորը- պատասխան չեղավ ու դրա համար 12 տարի է, էս է վիճակը:
Իշխանություն վերցնելու խնդիրը մահու և կենաց պայքար է և այն կապ չունի քաղաքակրթական արժեքների հետ: Եթե մեկը պալատական իշխանափոխության է գնում, նա վտանգում է իր կյանքը:
Եթե ժողովուրդը մեկի առաջնորդությամբ դուրս է գալիս ներքին քաղաքական պայքարի, թե ժողովուրդը և թե լիդերը պետք է պատրաստ լինեն զոհողությունների: Եղած իշխանությունը դա միայն ՍՍ չէ, - դա գալուստ է, լֆիկ ու հազար ու մի այլ պնակալեզ: Մարդիկ, որոնք գնում են նոր լիդերի հետ դրանք գալուստի համար հենց իր տեղի համար պայքարողներն են ու գալուստներն պատրաստ են ցանկացած մարդու հոշոտելու: Եթե ՍՍ-ի թշնամին կոնկրետ ԼՏՊ-ն է, ապա գալուստի թշնամին ողջ ընդիմությունն է- մեկ առ մեկ:
Այն որ մարտի մեկին ԼՏՊ-ն նստած հրապարակում ծխամորճ էր ծխում, դա սխալ էր ճիշտ այնպես, ինչպես 1996-ին Վազգենի իր տանը նստելն էր սխալ:
Նրանք պետք է անձնապես պայքարեին ու ցույց տային, որ իրենք էլ են պատրաստ զոհվելու: Հենց հիմա ԼՏՊ-ն կարող է օրը մեջ բացահայտ քֆուր կապել իշխանությունների դեմ, քացով տարբեր լակոտ-լուկուտների դռներ բացել ու կռիվ տալ:
Դա է գործը, այլ ոչ թե են բլեֆը, թե իբր գործերի բաժանում է արված- խոսելը ՀԱԿ-ից, զոհվելը ժողովրդից:
Հասարակությունը պարտավոր է պաշտպանել իր լիդերին, բայց միայն գործող լիդերին և ոչ թե տեսականորեն հնարավորին: Հենց հիմա Նիկոլը ԼՏՊ-ից շատ ավելի լուրջ լիդերացու է, բայց ի տարբերություն, զուրկ է հասարակական պաշտպանությունից:
Էջանիշներ