Կուկ ջան, ի տարբերություն քեզ, բիձեքը վատ հասկացող են: Էս մեջբերածը լավ չեմ հասկացել:
Ես երբ եմ ասել ժողովուրդը դուրս գա դեմ-առ դեմ բացահայտ պայքարի՞:
Դեմ -առ -դեմը հիմիկվա պայմաններում իհարկե էշություն է: Ասիմետրիկ լիքը գործ կա: Եթե համեմատելու լինես ընդիմադիր ժողովուրդ- իշխանական պնակալեզ թվային հարաբերակցությունը, ապա կստացվի ամենաքիչը 1000-1: Շատերը կասեն, թե հարաբերակցությունը գոնե 5-10 տոկոս է, բայց այդպես չէ, այդ թաղի խառոշու- ընկերոջ -քավորի ընտանիքը, կամ ստից պաշտոնյաների ընտանիքները որոնք ընտրություններին ստիպված իշխանության թիմից է խաղում, իրականում չեզոք է ամենափոքր իսկ վտանգի դեպքում:
Խնդիրը այդ 0,1 տոկոսին, -իշխանության իսկական հենարանին վախեցնելն է: Այդ 0,1 տոկոսը Հայաստանում կազմում է 2000 մարդ, որը իսկապես պատրաստ է արյուն թափելու:
Հետագա վերլուծությունը եթե անենք, ապա կպարզվի, որ այդ 2000-ն էլ մի 50-100 շեֆի կռիշեքի տակ են և ենթակա են նրանց հրամաններին: Էդ 100-ը վաղուց են իրենց ողջ ունեցվացքը դուրս հանել Հայաստանից: Եթե դրանցից որևէ մեկը վարի գնաց, մյուս 99-ը առնետավազքով են կողմնորոշվելու:
Այսինքն ՍՍ-ի հայաաստանով մեկ տարածած ֆիզիկական տեռորը դա ընդամենը հզորության միմիկրիա է, որը նպատակ ունի վախեցնելու ժողովրդին և ոգևորելու յուրայիններին, թե ինքն է դրության տերը:
Միտինգը շատ վաղուց արդեն վախի աղբյուր չէ: Այն չի աշխատելու, քանի որ նոր մոտեցում չի պահանջում- ոստիկան, սափրագլուխ-ծեծ/ջարդ-դատախազ-բանտ:
Այլ, ասիմետրիկ բան պետք է արվի, որ գործը առաջ գնա:
Էջանիշներ