User Tag List

Ցույց են տրվում 721 համարից մինչև 735 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    .. Փաստն էն ա, որ Լևոնի ժամանակ ազատագրվել ա Ղարաբաղը, փաստն էն ա, որ Լևոնի ժամանակ ցեղասպանությունը չի սակարկվել:
    Կուկ ջան, ետսովետական սկսնակ հանրապետության ժամանակ (ես իրոք չեմ ուզում անձնականցնել, Լևոնի տեղը ցանկացած նախագահ նույն վիճակի էր լինելու) ցեղասպանության հարցը չէր կարող սակարկվել, այն միայն պիտի ընդհատակային դաշնակցական խոսակցություններից և ճիգերից վերափոխվեր պետական բաց խոսքերի: Դա առաջին փուլն էր, սովետի ժամանակ խեղդված, հայությունից վաղուց սպասված, ինչը Լևոնը և արեց:
    Թե ինչպես կզարգանա այդ հարցը և ինչպիսի ծուղակներ ու լուծումներ կբերի իր հետ, դա երկրորդ փուլն էր, որ Լևոնը չարեց, արդեն նա չէր կանգնած հարևանական ճնշման տակ:
    Լևոնի ժամանակ պատերազմ ու երկրաշարժ տեսած նորանկախ պետություն ա եղել, տնտեսությունն էդ օրինա եղել,
    Ճիշտ է, բոլոր սովետական հանրապետություններն էլ, նույնիսկ առանց երկրաշարժի սոված զկրտում էին և միահամուռ գցվեցին վայրենի անկառավարելի կապիտալիզմի ձեռքը, Լևոնն էլ ընտրություն չուներ: Դա չի փոխում այն փաստը, որ օլիգարխները «ստեղծվեցին» նրա ժամանակ և ինքը ոչինչ չկարողացավ (չուզեց) անել նրանց անսահման իշխանության և ազդեցության դեմ: Նրանից հետո դա միայն տասնապատկվեց, հիմա էլ չի կարողանա, ձեռքերը կապված էն իր սեփական անցյալով:
    բա էդքանից հետո պետքա էդ օլիգարխներին թափ տա՞ն, իհարկե՝ ոչ:
    Իհարկե՝ այո: Նույն թափով ու եռանդով դա կարելի է պահանջել ՍՍ-ից, ինչպես կսկսենք պահանջել ԼՏՊ-ից, երբ պարզ կդառնա, որ նա էլ չի շտապում օլիգարխներին կպնել: Սերժից պահանջենք, չէ՞ որ նա մեզանից վախենում է, մեր ձայներն է ուզում: Ենդդիմության նպատակը չի կարող լինել զուտ իշխանափոխությունը, նպատակը եղածի բարելավումն է՝ ճնշում գործադրելով
    որտև տարբեր ժամանակներ տեղի ունեցող գործողությունները չեն կարող միմյանց հանդիպել:
    ԲԱՁԱՐՁԱԿԱՊԵՍ, ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ: Անպայման հանդիպում են, ուշ թե շուտ, հարվում, հետքեր թողնում, երբեմն՝ հաջող, երբեմն՝ ցավալի:
    Դու այս նախադասությունը դաշնակների մասին կասե՞ս: Թե ժամանակինը անցել է, հանգիստ թողեք...
    ազատագրվել ա Ղարաբաղը,
    Կուկ, ինքս չեմ սիրում այս ասելիքս, ես էլ եմ ուրախ ու հպարտ, որ պատերազմից չվախեցանք, որ ազատագրվեց, պացիֆիստ մարդուս հարյուր անգամ կրկնել եմ, որ ուրիշ ճար չկա մեր վիճակում, լավ ենք անում, թող մեց ինչ անուն ուզում են կպցնեն, կարևորը հաղթանակն է, բայց...
    Պատերազմով հարցեր լուծող պետությունը, նույնիսկ մեծ ու հզորը, որ փակ աչքերով կարող է իրեն թույլ տալ այդ շռայլությունը, ստորագրվում է իր քաղաքական անկարողության տակ: Ինչքան էլ զավեշտալի է հնչում, պատերազմն ավելի հեշտ է, քան դիվանագիտական խորն ու խելացի լուծումը: Ես չեմ ասում հիմա Լևոնի մասին (անկեղծ չեմ ուզում հավատալ, մտքովս էլ չեմ ուզում անցնի), բայց մի շարք այլ պետություններ, ինչպես ԱՄՆ, Ռուսաստանը կամ Իսրաելը պատերազմներով իրենց ներքին պրոբլեմներն են ծածկում, իրենց ժողովրդի աչքին թոզ են փչում ու հայրենասիրությամբ ետ պահում իրենց սեփական քաղաքական, տնտեսական, դիվանագիտական մատից(շախմատ):
    Աստված, կներես այսպիսի կոշմառ մտքերի համար, բայց հայտնվում են, ինչ անեմ:
    Վերջին խմբագրող՝ Տատ: 30.09.2009, 16:47:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •