Ես չեմ կարծում, որ նկարների մեջ միշտ դուրս են գալիս այնպիսին, ինչպիսին կան, հազվագյուտ է նման բան պատահում: Նկարը ինչպես կարող է այլանդակել դեմքը, այնպես էլ այն գեղեցկացնել: Իմ կարծիքով դա նաև ֆոտոխցիկից է կախված, հնարավորա սխալվում եմ: Բայց գտնում եմ, որ հիմնականում լավ են ստացվում պատահական նկարները: Ավելի անկեղծ նկար ա ստացվում, չկան էն ստանդարտ, «պարապած» ժպիտները ու հիմնականում հենց էդ նկարներում են դուրս գալիս նման բնականին: Իսկ որ շարվում են ու նկարվում մի քիչ անհետաքրքիր ա, ու իրար նման: Մեկ էլ կարծում եմ, որ շատ անհաջող նկարները պետք ա եթե ոչ ճղել, գոնե պահել նենց տեղ, որ հետո չկարողանաս էլ գտնել:
Էջանիշներ