Հաճախ տեսնելով իրենց իսկ լուսանկարները շատերը սարսափով են պատվում, մտածելով միթե այսքան վախենալու տեսք ունեմ ես: Ինձ մոտ հարց է առաջացել, ինչու՞ է այդպես լինում: Եկեք քննակենք այն: Ինչու՞պետք է մարդուն դուր չգա իր իսկ պատկերը: Ինչու՞ են ոմանք ֆոտոգենիկ, իսկ ոմանք ոչ: Ըստ իս պատճառները կարող են սրանք լինել.
ա. մարդկանց թվում է, թե նրանք ավելի գեղեցիկ են քան նրանք իրականում են,
բ.մարդիկ գիտեն իրենց թերությունները, բայց հույս ունեն, որ դրանք չեն երևա կադրում
գ. իսկապես ֆոտոխցիկն է պատճառը
Իսկ ի՞նչ անել եթե մեզ դուր չի եկել մեր նկարը: Պատռե՞լ այն: Երբեք… երբեմն ժամանակը օգնում է այս հարցում: Նկարը, որ չես հավանել այսօր, հավանում ես մի քանի ամիս անց:
Իսկ ի՞նչ անել, երբ ընկերդ չի հավանել իր նկարը: Հաճախ մարդը տեսնում է իր այլանդակ

դեմքը ֆոտոթղթի վրա ու բացականչում է «աստված իմ այս ինչ անհաջող նկար է», իսկ ընկերները կողքից ասում են «չէ, ինչ ես խոսում, շատ գեղեցիկ ես այստեղ » կամ որ նույնն է «դու ինչ այլանդակ ես այս նկարում, այդպիսին ես նաև կյանքում

»
Իմ կարծիքով ավելի լավ է այս դեպքում ասել «այո համամիտ եմ, այստեղ այնքան էլ լավը չես», բայց այստեղ էլ ուրիշ մի բան կա- իսկ եթե նա ձևեր է թափում և ուզում է հաճոյախոսություն կորզել, իսկ ես ել բռնեմ ասեմ լավ դուրս չես եկել …
Իսկ դուք ի՞չ եք մտածում այս մասին
Էջանիշներ