FC Bayern-ի խոսքերից
ՖԱ Մյունխենի Բավարիան Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբն է։
Այն հիմնադրվել է 1900 թվականի փետրվարի 27-ին (բնականաբար Մյունխենում) երկու բեռլինցի ընկերների շնորհիվ։ Այն ժամանակ Բավարիայի կազմը բաղկացած էր 18 հոգուց։ Առաջին խաղը նորաստեղծ Բավարիան, որը ղեկավարում էր բրիտանացի Թայլորը, անցկացրեց MTV-79 ակումբի հետ և հաղթեց 7։1 հաշվով։
Մյունխենյան ակումբը առաջին անգամ Գերմանիայի չեմպիրն է դարձել (այն ժամանակ Բունդեսլիգան դեռ ստեղծված չի եղել) 1932 թվականին։ Հետագայում իշխանություն են եկել ֆաշիստները, և նրանց կառավարած տարիներից համարյա բոլորում Ադոլֆ Հիտլերի աջակցությամբ չեմպիոն է դարձել Շալկե-04-ը՝ ֆյուրերի սիրելի ֆուտբոլային ակումբը։
Բունդեսլիգան ձևավորվել է 1963 թվականին, իսկ Գերմանիայի ներկայիս սուպերակումբը երկրորդ անգամ չեմպիոն է դարձել 1969 թվականին։ Այս ժամանակից էլ սկսվում է Բավարայի «Ոսկյա տարիները»։ 1974, 1975, 1976 թվականներին Բավարիան 3 անգամ դառնում է Չեմպիոնների Լիգայի հաղթող։Այդ ժամանակ Մյունխենյան ակումբում էին խաղում այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝
Գերդ Մյուլլերը, Ուլի Հյոնեսը, Կառլ-Հայնց Ռումմենիգեն, Ֆրանց Բեկենբաուերը, Զեպպ Մայերը և այլոք։ Հիմա նրանք ՖԱ Բավարայում կարևոր պաշտոններ են զբաղեցնում։ 1994 թվականին ակումբ է մտնում Օլիվեր Կահնը, ով հետագայում դառնում է եռակի աշխարհի ամենալավ դարպասապահը (1999,2001,2002), ԱԱ 2002 ամենալավ խաղացողը, քառակի Եվրոպայի ամենալավ դարպասապահը (1999, 2000, 2001, 2002), յոթակի Բունդեսլիգայի ամենալավ դարպասապահը (1994, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002) և այլն։ Հենց նրա օգնությամբ է Բավարիան չորրորդ անգամ դառնում Չեմպիոնների Լիգայի հաղթող, որն ավարտվում է հետխաղային 11 մետրանոց հարվածներով (5-4). ( )
Բավարիայի տիտղոսները՝
20-ակի Բունդեսլիգայի չեմպիոն և 1 Գերմանիայի չեմպիոն(Քանի դեռ Բունդեսլիգան ձևավորված չի եղել։ Ընդհանուր 21 անգամ 1931–32, 1968–69, 1971–72, 1972–73, 1973–74, 1979–80, 1980–81, 1984–85, 1985–86, 1986–87,
1988–89, 1989–90, 1993–94, 1996–97, 1998–99, 1999–2000, 2000–01, 2002–03, 2004–05, 2005–06, 2007–08
(ռեկորդ)
• 14-ակի Գերմանիայի գավաթակիր՝ 1957, 1966, 1967, 1969, 1971, 1982, 1984, 1986, 1998, 2000,
2003, 2005, 2006, 2008 (ռեկորդ)
4-ակի Չեմպիոնների Լիգայի հաղթող 1974, 1975, 1976, 2001
1 անգամ ՈՒԵՖԱ-ի Գավաթի հաղթող՝ 1996
2-ակի Միջմայրցամաքային Գավաթի հաղթող 1976, 2001
Ներկայիս կազմը (2009)
Դարպասապահներ՝
1 Միխայիլ Ռենզինգ
22 Հանս Յորգ Բուտտ
35 Թոմաս Կրաֆտ
Պաշտպաններ՝
13 Անդրեաս Գյորլից
21 Ֆիլիպ Լահմ
23 Դանիել Պրանիչ
28 Հոլգեր Բադշտւբեր
5 Դանիել վան Բույտեն
6 Մարտին Դեմիկելիս
4 Էդսոն Բրաաֆհայդ
15 Բրենո
30 Քրիստիան Լելլ
Կիսապաշտպաններ՝
7 Ֆրանկ Ռիբերի
8 Համիթ Ալթինթոփ
10 Արյեն Ռոբբեն
16 Անդրեաս Օթթլ
17 Մարկ վան Բոմմել
19 Ալեքսանդր Բաումյոհանն
20 Խոսե Էռնեստո Սոսա
31 Բաստիան Շվայնշտայգեր
44 Անատոլի Տիմոշուկ
Հարձակվողներ՝
9 Լուկա Տոնի
11 Իվիցա Օլիչ
18 Միրոսլավ Կլոզե
25 Թոմաս Մյուլլեր
33 Մարիո Գոմես
Գլխավոր մարզիչ՝ Լուիս վան Գաալ
Էջանիշներ