Ինչպես հայտնի է մեկնարկել է Իսպանիայի հերթական առաջնությունը։ Այն սկսեց շաբաթ օրը երկու հանդիպումներով, որոնց մենք անդրադարձել ենք։ Հանդիպումների զգալի մասը տեղի ունեցան օգոստոսի 30-ին։ Եվս մեկ հանդիպում՝ «Բարսելոն»-«Սպորտինգ» Խիխոն, տեղի կունենա օգոստոսի 31-ին։
Կիրակի օրվա կենտրոնական հանդիպումը «Վալենսիա»-«Սևիլյա» խաղն էր։ Առաջին վտանգավոր պահը տանտերերը ստեղծեցին 14-րդ րոպեին, սակայն Պաբլոյի հարվածից հետո Պալոպը փրկեց իր թիմին։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեց «Սևիլյայի» ֆուտբոլիստ Ռոմարիկը։ 48-րդ րոպեին Բանեգայի փոխանցումից հետո աչքի ընկավ Մատան՝ հաշիվը դարձնելով 1։0 հօգուտ «Վալենսիայի»։ 84-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Պաբլո Հերնանդեսը, կրկին փոխանցում ստանալով Բանեգայից։
«Վալենսիա» 2։0 «Սևիլյա»
Գոլերը՝ Մատա 48', Հերնանդես 84'
«Ատլետիկ» 1։0 «Էսպանյոլ»
Գոլը՝ Տոկուերո 78'
«Մալագա» 3։0 «Ատլետիկո» Մադրիդ
Գոլերը՝ Բահա 33', Մանու 62', Տորրես 90'
«Մալյորկա» 2։0 «Խերես»
Գոլերը՝ Ադրուիս 56', Տունի 60'
«Օսասունա» 1։1 «Վիլյառեալ»
Գոլերը՝ Պանդիանի 37' - Կասորլա 32'
«Ռասինգ» 1։4 «Խետաֆե»
Գոլերը՝ Լակեն 41' - Ռաֆա 13', Սոլդադո 29', 34', 56'
«Ալմերիա» 0։0 «Վալյադոլիդ»
Աղբյուր՝
http://hayfootball.am/news/568-premiera.html
Էջանիշներ