User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին

  1. #1
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին

    Սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-15:00-ին տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ Կրթության նախարարության դիմաց:



    Պահանջում ենք


    Դադարեցնել հատուկ դպրոցներում կատարվող անօրիանականությունները /թերի ուսուցում,տարբեր կարգի բռնություններ, անառողջ մթնոլորտ, երեխաների անօրինական աշխատանք/

    Ցուցաբերել հատուկ դպրոցների նկատմամբ հատուկ ուշադրություն
    խստացնել վերահսկողությունը

    ապահովել թափանցիկություն

    վերականգնել երեխաների ոտնահարված իրավունքները

    ...

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (01.09.2009), ChildOfTheSky (31.08.2009), Chilly (01.09.2009), StrangeLittleGirl (31.08.2009), Ungrateful (01.09.2009), Yellow Raven (01.09.2009), Yevuk (01.09.2009), Աթեիստ (31.08.2009), Երկնային (01.09.2009), Ռուֆուս (01.09.2009)

  3. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ապահովել թափանցիկություն
    Մասնավորապե՞ս

  4. #3
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասնավորապե՞ս
    մասնավորապես դպրոցից չսարքել բանտ
    ...

  5. #4
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին

    ես դպրոցի դիրեկտորները լրիվ գժվել են 20000-25000 փող են հավաքում, որ շոր տան, յանի սաղ նույնը լինի, նոր գումար աշխատելու միջոցա, մարդա չունի , զորում են, երեխենել նեղվումա, ծնողնել հետնա նեղվում որ չի կարում երեխուն ապահովի ետ 2000դրամանոց շորով որը վաճառում են 20000-25000, ափսոս ես դպրոցում չեմ սովորում, ինձնից ուզեյն էլի ետ փողը, տեղը ուրիշ բան կտայ, ետրա վրովել արժի հարց բարձացնել.

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (31.08.2009), Sandarameth (01.09.2009), Ungrateful (31.08.2009), Yeghoyan (31.08.2009), Yevuk (01.09.2009)

  7. #5
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին

    ում? ում հույսով պետք է ապրեն..ում պետք է վստահեն այդ երեխաները ,
    ծնողներին? որոնք իրենց երեխաներին նույնիսկ նոր տարվա օրը չեն ուզում տեսնել...
    ոստիկանություն ? որտեղ գուցե առաջին հերթին կկասկածեն երեխաների խոսքերի վրա
    տնօրենին, ուսուցիչին ? ովքեր կարող են սպառնալ դպրոցից դուրս շպրտել կամ հանգստացնեն աթոռի հարվածների միջոցով..
    բարերարներին? ում միջոցները երեխաներին դժվար թե հասնի ...
    տարբեր տեսակի ՀԿ-ներ և իրավապաշտ կազմակերպություններ ? ովքեր հեչ չեն ուզում խնդիրներ ունենալ.
    կրթության նախախարություն ? որտեղ այցելելով և խոսելով չինովնիկների հետ այս թեմայով ես .. անտարբեր, անպատասխանատու և ցինիկ բառերի ամբողջ խորությունը հասկացա
    ինչ եք անելու ? երբ մի օր ձեզ հանդիպի այդպիսի մի երեխա ու իրական պատկերը ցույց տա...
    ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (01.09.2009)

  9. #6
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին



    Սուտ մատնության մեջ մեղադրվող բնապահպան, ակտիվիստ եւ կամավոր Մարիամ Սուխուդյանի ընկերները եւ ծանոթները այսօր հավաքվել էին Կրթության եւ Գիտության նախարարության շենքի առջեւ:

    «Վերջ բռնությանը, ծեծին եւ ամենաթողությանը հատուկ դպրոցներում», «Հատուկ դպրոցներին հատուկ ուշադրություն», «Կրթություն՝ ոչ թե բռնություն», «Պրն. Աշոտյան, ձեր նախարարությունն աչք է փակում մանկապղծության վրա», «Ո՞վ է վերահսկում», «Սեռական բռնությունը հանցանք է» ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները շարվել էին նախարարության շենքի առջեւ՝ ցանկանալով նախարարության ուշադրությունը հրավիրել հատուկ կամ օժանդակ դպրոցների վրա:

    Ինչպես նշեց ակցիայի մասնակից, բնապահպան եւ կամավոր Հրայր Սավզյանը` վիճակը մտահոգիչ է ոչ միայն Նուբարաշենի թիվ 11, այլ բոլոր հատուկ դպրոցներում։ «Բոլոր տեղերում էլ կա վատ սնունդ, վատ վերաբերմունք, ծեծ, սանիտարահիգիենիկ իրավիճակ»,- ասաց նա:

    Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին աշխատել է Նուբարաշենի դպրոցում, նկատել թերություններ, այդ թվում՝ ուսուցչի կողմից աշակերտի հանդեպ սեռական ոտնձգության փորձ, իսկ երբ բարձրաձայնել է այդ մասին, նրա նկատմամբ հիմա քրեական գործ է հարուցվել:

    Հավաքվածներին ընդունեցին Կրթության եւ գիտության նախարարի խորհրդական Մհեր Ղազարյանը եւ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` խոստանալով, որ Արմեն Աշոտյանը ուրբաթ օրը կընդունի կամավորներից մի քանիսին:

    Կամավոր Վարդան Հովհաննիսյանը չի կարծում, որ նախարարը հարցին լուծում կտա:

    Հավաքվածները նամակներ էին պատրաստել Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի համար:
    A1plus.am

    А1+


    Դիտավորությամբ սուտ մատնության մեջ մեղադրվող Մարիամ Սուխուդյանի ընկերներն այսօր կրթության և գիտության նախարարության առջև բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց բողոքն արտահայտելով հատուկ դպրոցներում տիրող իրավիճակի վերաբերյալ։
    «Հատուկ դպրոցներին հատուկ ուշադրություն», «Հերիքա լռենք», «Կրթություն՝ ոչ թե բռնություն», «Պրն. Աշոտյան, ձեր նախարարությունն աչք է փակում մանկապղծության վրա», «Ո՞վ է վերահսկում», «Սեռական բռնությունը հանցանք է» ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները շարվել էին նախարարության շենքի առջև՝ ուշադրություն հրավիրելով հատուկ դպրոցների իրականության վրա։


    Ակցիայի մասնակից, «Էկոդար» կազմակերպության անդամ Հրայր Սավզյանը Tert.am–ին ասել է, որ իրենց ակցիայի նպատակն այն է, որ հատուկ, օժանդակ կամ գիշերօթիկ դպրոցներին հատուկ ուշադրություն դարձվի։ Նուբարաշենի հատուկ դպրոցում նախորդ տարի կամավորական աշխատանքի շրջանակներում հայտնված Սավզյանը, ով Մարիամ Սուխուդյանի հետ նույն խմբում է եղել, նշել է, որ վատթար է վիճակը ոչ միայն Նուբարաշենի հիշյալ դպրոցում, այլ բոլոր հատուկ դպրոցներում։ «Բոլոր տեղերում էլ կա վատ սնունդ, վատ վերաբերմունք, ծեծ, սանիտարահիգիենիկ իրավիճակ»,– ասել է նա։

    Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրի շուրջ բաց նամակ են այսօր հանձնելու պետության առաջին դեմքերին՝ նախագահ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանին։

    Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները, որ նախորդ տարի աշխատել են Նուբարաշենի դպրոցում, մի շարք թերություններ են նկատել, այդ թվում՝ ուսուցչի կողմից աշակերտի հանդեպ սեռական ոտնձգության փորձ, որի մասին բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանի նկատմամբ այսօր քրեական գործ է հարուցվել։

    Նախապես հայտարարվել էր, որ բողոքի ակցիային կմասնակցի նաև «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որը սակայն ակցիային ներկա չէր։ Ակտիվիստներից տեղեկացանք, որ նա սեպտեմբերի 1–ի առիթով այցելել է Նուբարաշենի դպրոց՝ իրավիճակին ծանոթանալու համար։

    <Tert.am> Tert.am

    Armkids blog
    Mariam Sukhudyan
    ...

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.09.2009), cold skin (02.09.2009), Yellow Raven (01.09.2009), Աթեիստ (01.09.2009), Ռուֆուս (01.09.2009)

  11. #7
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. բողոքի ակցիա Սեպտեմբերի 1-ին

    ափսոս ժամանակ չունեյ, շատ կուզեյ ներկա լինել.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 28
    Վերջինը: 20.07.2014, 22:26
  2. Գրառումներ: 22
    Վերջինը: 13.12.2012, 17:23
  3. Սեպտեմբերի 1-ը շնորհավոր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 02.09.2011, 15:43
  4. Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)
    Հեղինակ՝ SunChild, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.09.2008, 18:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •