User Tag List

Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 41011121314
Ցույց են տրվում 196 համարից մինչև 205 համարի արդյունքները՝ ընդհանուր 205 հատից

Թեմա: Էթիկան հասարակական վայրերում

  1. #196
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Էթիկան <<թույլ է տալիս>> միսը /խորովածը/ ձեռքով ուտել:
    Կներեք, որ էսքան ուշ եմ անրադառնում ձեր կարծիքներին, բայց " լավ է ուշ, քան երբեք", մանավանդ, որ ինձ ճիշտ չեք հասկացել:

    Մեջբերում Lionne_en_Chasse-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռացա,,, կամ էլ երբ մի հատ յուղոտ մռութ,( քեզ լրիվ անծանոթ) " Քուրո ջան, էդ խորովածը ձեռով կեր թող գնա, քեզ մի կոտորի": Տո այ,,, մի խոսքով:
    Էս մեջբերումը նորից կարդացեք ու հուսով եմ կհասկանաք, որ խոսքը ոչ թե գնում է ձեռքով խորովածը ուտելուն, այլ, այն մեկնաբանությանը, որ շատ հաճախակի է հնչում մեր քեֆերի ժամանակ: Անձամբ ես, իմ տանն անգամ, խորովածը դանակ-պատառաքաղով եմ ուտում: Ինչի պիտի օտար միջավայրում ձեռքով ուտեմ, որ ոմանք իրենց կաշկանդված չզգան, մի բան էլ իրենց չոբանությունը ցուցադրեն: Իսկ եթե ավելի անկեղծ,,, իմ համար ավելի տհաճ տեսարան չկա, քան, գեղեցիկ հագնված, հարդարված, շպարված աղջկան տեսնել միս կրծոտելուց ( այն էլ զգուշորեն, որպեսզի շրթներկը " չլղոզվի")

    Մեկ էլ մի բան, երևի մենք միակ ազգն ենք, որ էդքան քիչ ենք օգտագործում " շնորհակալություն, խնդրեմ, խնդրում եմ, ներողություն" բառերը: Դա էլ է էթիկայի բացակայություն
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  2. #197
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Lionne_en_Chasse-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, որ էսքան ուշ եմ անրադառնում ձեր կարծիքներին, բայց " լավ է ուշ, քան երբեք", մանավանդ, որ ինձ ճիշտ չեք հասկացել:
    Ո՞վ ասեց, որ ճիշտ չենք հասկացել Ես ընդամենը նշել եմ, որ էթիկան այնուամենայնիվ չի արգելում ձեռքով ուտելը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Second Chance (08.09.2009)

  4. #198
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    նդհանրապես դրսում արևածաղիկ ուտելը ինքնին տգեղ երևույթ է
    Ճիշտն ասած համաձայն չեմ սրա հետ: Ընդհանրապես կողմ եմ դրսում ամենինչ ուտելուն(Դա իհարկե թափելուն չի վերաբերվում): Չգիտես ինչու մարդիկ շատ կաշկանդված են այս հարցում: Ընկնում են ձևականությունների հետևից ու կարողա ժամերով սովից մեռնեն: Շատ է պատահել, երբ շատ սոված եմ եղել ու ամաչել եմ մի բան առնեմ ուտեմ դրսում, որովհետև չգիտես ինչի մեր ժողովուրդը չռած աչքերով հետևում է նման բաներին: Իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ, երբ մարդ սոված է և ուզում է սնվել:
    Love has an enemy, but it is already defeated!

  5. #199
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Yevuk-ի խոսքերից


    ընդհանրապես դրսում արևածաղիկ ուտելը ինքնին տգեղ երևույթ է

    Ճիշտն ասած համաձայն չեմ սրա հետ: Ընդհանրապես կողմ եմ դրսում ամենինչ ուտելուն(Դա իհարկե թափելուն չի վերաբերվում): Չգիտես ինչու մարդիկ շատ կաշկանդված են այս հարցում: Ընկնում են ձևականությունների հետևից ու կարողա ժամերով սովից մեռնեն: Շատ է պատահել, երբ շատ սոված եմ եղել ու ամաչել եմ մի բան առնեմ ուտեմ դրսում, որովհետև չգիտես ինչի մեր ժողովուրդը չռած աչքերով հետևում է նման բաներին: Իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ, երբ մարդ սոված է և ուզում է սնվել:
    Բայց կարծես թե արևածաղիկը ոչ թե կշտացնում է, այլ հակառակը, սովածացնում։ Ու արևածաղիկ չրթելն ահավոր տգեղ երևույթ է։ Պատկերացրու, եթե թույլ քամի լինի ու մեկի թքած արևածաղկի կեղևը գա քեզ դիպչի, ինչքանով է դա գեղեցիկ։ Ու մեկ էլ, արևածաղկից հետո մարդկանց բերանի խոռոչից տհաճ հոտ է գալիս։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (08.09.2009), Լուսաբեր (08.09.2009)

  7. #200
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կարծես թե արևածաղիկը ոչ թե կշտացնում է, այլ հակառակը, սովածացնում։ Ու արևածաղիկ չրթելն ահավոր տգեղ երևույթ է։ Պատկերացրու, եթե թույլ քամի լինի ու մեկի թքած արևածաղկի կեղևը գա քեզ դիպչի, ինչքանով է դա գեղեցիկ։ Ու մեկ էլ, արևածաղկից հետո մարդկանց բերանի խոռոչից տհաճ հոտ է գալիս։
    Բայց պետք չի թքել կամ թափել փողոցում, այլ հավաքել ու աղբարկղը նետել: Իսկ եթե արևածաղիկ չրթելը տգեղ երևույթ է, ուրեմն ընդհանրապես չարժե չրթել: Եթե տգեղ է ու վատ ուրեմն պետք չի գործածել ընդհանրապես: Իսկ իմ կարծիքով ինչը բնական է չի կարող տգեղ լինել:
    Love has an enemy, but it is already defeated!

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.09.2009), Ուլուանա (08.09.2009), Ֆոտոն (28.01.2010)

  9. #201
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես դրսում արևածաղիկ ուտելը ինքնին տգեղ երևույթ է, էլ չեմ խոսում կեղևները գետնին թափելու մասին:
    Կեղևները դրսում թափելն, իհարկե, տգեղ ու անշնորհք բան է, դրան ոչ մի նորմալ մարդ չի առարկի։ Բայց զուտ արևածաղիկ չրթելու երևույթի մեջ առանձնապես տգեղ բան չեմ տեսնում, համենայնդեպս, ոչ ավելի, քան «չարազային» բնույթի այլ սննդատեսակներ ուտելու մեջ։
    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած համաձայն չեմ սրա հետ: Ընդհանրապես կողմ եմ դրսում ամենինչ ուտելուն (Դա իհարկե թափելուն չի վերաբերվում): Չգիտես ինչու մարդիկ շատ կաշկանդված են այս հարցում: Ընկնում են ձևականությունների հետևից ու կարողա ժամերով սովից մեռնեն: Շատ է պատահել, երբ շատ սոված եմ եղել ու ամաչել եմ մի բան առնեմ ուտեմ դրսում, որովհետև չգիտես ինչի մեր ժողովուրդը չռած աչքերով հետևում է նման բաներին: Իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ, երբ մարդ սոված է և ուզում է սնվել:
    Կարծում եմ՝ դրսում սնվելն ավելի շուտ հիգիենայի խնդիրների հետ է կապված, քան էթիկայի։ Դրսում, փոշու մեջ, առանց լվացվելու որևէ բան ուտելն, իհարկե, լավագույն տարբերակը չէ, բայց, ինչ խոսք, եթե մարդը սոված է, ուտելու մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Չգիտես ինչու, Հայաստանում դրսում ուտելն իրոք վրադ հառված բազմաթիվ հայացքների առիթ է տալիս հաճախ... Օրինակ, ԱՄՆ–ում մարդիկ դրսում համ սուրճ են խմում, համ ապուր ու սալաթ ուտում։ Ուրիշ բան, որ էնքան էլ հարմար չի։ Բայց տվյալ դեպքում կարևորը ուտելուդ ընթացքում և հետո աղբի մասին հոգալն է։

    Ի դեպ, ասեմ, իմանաք, որ դրսում և տրանսպորտում աղբ թափելու, մխտռելու առումով ամերիկացիները հայերին ոչ միայն չեն զիջում, այլև մի բան էլ գերազանցում են, տարբերությունը միայն այն է, որ ԱՄՆ–ում նաև այդ ամենին հետևող համակարգն է խիստ լավ գործում. եթե Հայաստանում թափված աղբը կարող է ամիսներով մնալ, կպնել ինչ–որ տեղեր, հոտել ու վարակների բուն դառնալ, ապա ԱՄՆ–ում համապատասխան ծառայողները շատ արագ հավաքում ու մաքրում են թափվածը։
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Ու մեկ էլ, արևածաղկից հետո մարդկանց բերանի խոռոչից տհաճ հոտ է գալիս։
    Համոզված եմ՝ շատ ավելի տհաճ հոտերով ուտելիքներ ու ըմպելիքներ կան։ Օրինակ, ինձ համար սուրճի հոտն անհամեմատ ավելի տհաճ է, քան արևածաղկինը, թեև երկուսն էլ չեմ սիրում։
    Ի դեպ, ինքս արևածաղիկ ընդհանրապես չեմ չրթում՝ ոչ դրսում, ոչ էլ տանը (ասեցի, որ տպավորություն չլինի, թե շատ եմ սիրում էդ պրոցեսն ու ամեն գնով ուզում եմ պաշտպանած լինել, պարզապես դրանում անքաղաքավարի բան չեմ տեսնում, եթե աղբը գետնին չեն թափում)։

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.09.2009), boooooooom (02.02.2010), EgoBrain (25.04.2010), One_Way_Ticket (08.09.2009), Second Chance (09.09.2009), Դեկադա (28.01.2010), Լուսաբեր (08.09.2009), Նաիրուհի (22.12.2010)

  11. #202
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Սիրելի ֆորումցիներ, կարծում եմ, էսպիսի չափազանց կարևոր, մանավանդ հայերիս համար, թեմաները քննարկելիս, արժի նաև անվանումը ճիշտ ընտրել! Էթիկան` մարդու բարոյական սկզբունքներն են, իսկ այն ամենը, ինչի մասին խոսվում է էստեղ` էթիկետն է, այսինքն քաղաքավարի վարվելու որոշակի կանոնները:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    REAL_ist (05.03.2011)

  13. #203
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    36
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ՏՂԱՆԵՐ.. Հարգելի ԱՂՋԻԿՆԵՐ..... մի օգտագործեք քաղաքավարության կանոնները որպես աղջիկ կպցնելու կամ տղային լոմկելու զենք...
    Ես /հավատացած եմ, որ նաև դուք/ տանել չեմ կարողանում, երբ մետրոյի ծաաաաաաաանր դուռը հարված է պարգևում քթիս... ես ինքս միշտ պահում եմ դուռը, որպեսզի իմ հետևից եկող աղջիկը/տղան/ծյոծյան/ձյաձյան/տատիկը/պապիկը/երեխան հեշտ անցնեն: Ինքս էլ միշտ ասում եմ "Շնորհակալություն", երբ մետրոյի դուռը ինձ համար պահում են, դա տարրական կուլտուրա ա..... Չնայած կան անկիրթ տղաներ, ովքեր "Շնորհակալություն" բառից հետո ասում են` "Խնդրեմ քուր ջան... բա էս ուր ես գնում... գնանք մի բաժակ սուրճ խմենք..." բայց դրանք չնչին մասն են կազմում /հույսով եմ/ ու էտ անմակարդակների համար հո ես խրտնած ձի չեմ դառնալու` խրտնեմ կողքիս կանգնած մարդկանցից:
    Վերջին խմբագրող՝ Էլիզե: 25.04.2010, 13:14:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (25.04.2010), Lianik (27.10.2010)

  15. #204
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարծում եմ ինձ նյարդայնացնող երևույթը ոչ այնքան էթիկայի հետ կապ ունի, ինչքան քթածակի:
    Խոսքը գնում ա ավտոբուսներում լուսամուտի տակ նստելուց «հուշտ եղողների» մասին:
    Օրինակ` հենց էսօր տուն գնալիս ճանապարհի կեսին լուսամուտի մոտ նստած ուղևորն իջավ, կողքին նստած էր երիտասարդ աղջիկ: Այդ պահին ավտոբուսում կանգնած կար ևս 6-7 ուղևոր:
    Ես միշտ հետս քարշ եմ տալիս ծանր պայուսակս ու նման «սկզբունքային չորքոտանիների» կողքն աշխատում եմ չնստել, որովհետև նստելիս կարող ա պայուսակը ինչ-որ մեկին դիպչի:
    Այսինքն ես չեմ ուզում համ էդ նստածին, համ կողքի նստածներին նեղություն տամ: Բայց գոնե իրանք իրանց մի քիչ նեղություն տան, մի կողմ քաշվեն (լուսամուտի մոտ), որ վեշերով մարդիկ կարողանան նստել:
    Նման դեպքերում որ առաջարկում ես տեղ տալ, պատճառ են բերում, թե հեսա իջնելու են: Առնվազն 5 կանգառ այդ աղջիկը մենակ նստած գնաց (ավտոբուսում դեռ կանգնած մարդկի կային), թե իջնելուց հետո էլ ինչքան գնաց, ինքը կիմանա:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (22.12.2010), Jarre (22.12.2010), Moonwalker (22.12.2010), Ungrateful (22.12.2010), Նաիրուհի (22.12.2010)

  17. #205
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ասածս քաղաքավարության հետ կապ չունի, ինչքան ինձ նյարդայնացնումա. երբ հասարակական տրանսպորտում մեկ էլ կողքից մեկը գալի ասումա
    -ախպերս իջնում ես? (յանի տեղ տուր անցնեմ էլի)
    չեմ հասկանում եդքան դժվա՞ր բանա ասելը «տեղ կտա՞ք անցնեմ» հիմա քո ինչ գործ իջնում եմ թե չեմ իջնում

Էջ 14 14-ից ԱռաջինԱռաջին ... 41011121314

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 448
    Վերջինը: 24.02.2020, 00:45
  2. թերթերի էթիկան
    Հեղինակ՝ Գայանա, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.09.2016, 16:50
  3. Երաժշտությունը հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.04.2011, 02:49
  4. Համեստ պահվածք հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 68
    Վերջինը: 29.12.2009, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •