User Tag List

Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 205 հատից

Թեմա: Էթիկան հասարակական վայրերում

  1. #181
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մի երևույթ, որը էթիկայի պակասի թաքնված ձևերից է։ Ես մտնում եմ երթուղային, որտեղ նետսած ու կանգնած են 15 հոգի, ու եթրուղայինը շարժվելուց մի քանի վայրկյան հետո, փակում եմ լուսամուտը, քանի որ քամին փչում է և ես կհիվանդանամ։ Բայց դե որ էն մնացած 15 հոգին շոգից շնչահեղձ կլինի դա հեչ, կարևորը ինձ լավ լինի։ Էթիկայի պակասի ու դիմացինի վրա թքած ունենալու կատարյալ օրինակներից մեկը։ Իսկ այն դեպքերը, երբ իրոք անհրաժեշտ է փակել, հավատացեք այնքան շատ չեն, որքան մենք տեսնում ենք։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Second Chance (07.09.2009), Լեո (06.09.2009), Կտրուկ (06.09.2009), Նաիրուհի (22.12.2010)

  3. #182
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի երևույթ, որը էթիկայի պակասի թաքնված ձևերից է։ Ես մտնում եմ երթուղային, որտեղ նետսած ու կանգնած են 15 հոգի, ու եթրուղայինը շարժվելուց մի քանի վայրկյան հետո, փակում եմ լուսամուտը, քանի որ քամին փչում է և ես կհիվանդանամ։ Բայց դե որ էն մնացած 15 հոգին շոգից շնչահեղձ կլինի դա հեչ, կարևորը ինձ լավ լինի։ Էթիկայի պակասի ու դիմացինի վրա թքած ունենալու կատարյալ օրինակներից մեկը։ Իսկ այն դեպքերը, երբ իրոք անհրաժեշտ է փակել, հավատացեք այնքան շատ չեն, որքան մենք տեսնում ենք։
    Ասեմ ավելին՝ երբեմն կիսադատարկ երթուղայինում. մարդիկ վեր են կենում իրենց ՙԱպահով. չփչող՚ տեղերից. գնում նստում հենց բաց պատուհանի տակ ու փակում այն։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.09.2009), Second Chance (07.09.2009), Նաիրուհի (22.12.2010)

  5. #183
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան Հայաստանի հասարակական վայրերում

    Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ ավելին՝ երբեմն կիսադատարկ երթուղայինում. մարդիկ վեր են կենում իրենց ՙԱպահով. չփչող՚ տեղերից. գնում նստում հենց բաց պատուհանի տակ ու փակում այն։
    Բայց շատ խիստ եք նայում: Էդ բոլոր դերերում ես եղել եմ: Արագ ընթացքի ժամանակ փչող քամուց ուղղակի դեմք ցավացել է, մրսելով դիմացել եմ քամուն՝ հաշվի առնելով օդի պակասը:
    Եղել է, որ չեմ կարողացել դիմանալ ու փակել եմ:
    Մի քանի անգամ էլ կողքիս նստած հաստ կանայք են փակել պատուհանը, չնայած, որ իրենց վրա փչող սառնությունն անհամեմատելիորեն քիչ էր:
    Նաև պատահել է, որ կանգնած եմ երթևեկել ու օդի պակասից եմ խեղդվել:
    Բոլոր դեպքերը մի հարթության մեջ պետք չի դնել:

    Էս բոլորի պատճառներից են.
    1. Պիտի ասեմ, ի՞նչ արած:
    Մարդի՛կ, մանավանդ տաք օրերին հաճախ լողացե՛ք, երկու օրը մեկ:

    2. Մարդի՛կ, մանավանդ էս տոթ օրերին քիչ «բեռնավորվեք» օծանելիքով: Բարձրաշխարհիկ ոչինչ չկա այն բանում, որ օծանելիքի բույրը տարածվում է 10 մետր շառավղով: Իրականում այն չպետքէ անցնի Ձեզ ուղեկցողի քթից այն կողմ:
    Ամենօրյա օծումներին բավականին դեմ եմ, համ էլ ոմանք էդ տարատեսակ հոտերից ալերգիա ունեն, ի վերջո հոտերը թունավորում են առաջացնում: (Մի անգամ ուշքս քիչ էր մնում գնար):

    3. Հնարավորինս խուսափե՛ք խիտ լցված երթուղային նստելուց: Կանգնած երթևեկելը առողջությանը վնաս է:

    Այսքանը դեռ
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (06.09.2009), Ուլուանա (07.09.2009)

  7. #184
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան Հայաստանի հասարակական վայրերում

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդի՛կ, մանավանդ էս տոթ օրերին քիչ «բեռնավորվեք» օծանելիքով: Բարձրաշխարհիկ ոչինչ չկա այն բանում, որ օծանելիքի բույրը տարածվում է 10 մետր շառավղով: Իրականում այն չպետքէ անցնի Ձեզ ուղեկցողի քթից այն կողմ:
    Ամենօրյա օծումներին բավականին դեմ եմ, համ էլ ոմանք էդ տարատեսակ հոտերից ալերգիա ունեն, ի վերջո հոտերը թունավորում են առաջացնում: (Մի անգամ ուշքս քիչ էր մնում գնար):
    Օծանելիք օգտագործեք լվացվելուց հետո, ոչ թե լվացվելու փոխարեն :

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (07.09.2009), Yevuk (06.09.2009), Դեկադա (28.01.2010), Կաթիլ (07.09.2009), Ուլուանա (07.09.2009), Ֆոտոն (06.09.2009)

  9. #185
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2009
    Գրառումներ
    740
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան Հայաստանի հասարակական վայրերում

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս բոլորի պատճառներից են.
    1. Պիտի ասեմ, ի՞նչ արած:
    Մարդի՛կ, մանավանդ տաք օրերին հաճախ լողացե՛ք, երկու օրը մեկ:
    Ֆոտոն ջան լողանալը մի կողմ.թեկուզ բոլորն էլ հենց նոր բաղնիքից դուրս եկած լինեն. միևնույնն է շատ տհաճ է ՙ ես արտաշնչեմ.դու շնչիր՚ ծրագիրը։հավատա որ փակ երթուղայինում ավելի շուտ կհիվանդանաս.քան բաց պատուհաններով երթևեկելիս։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Second Chance (07.09.2009), Ֆոտոն (06.09.2009)

  11. #186
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    15 հոգին շոգից շնչահեղձ կլինի դա հեչ, կարևորը ինձ լավ լինի։ Էթիկայի պակասի ու դիմացինի վրա թքած ունենալու կատարյալ օրինակներից մեկը։
    Հիշեցնեմ, որ Հայաստանում, ի տարբերություն Եվրոպայի, շոգից մարդից չեն մահանում, բայց ինչպես և Եվրոպայում, մենինգիտից մահանում են:
    Եթե ես այդ պահին մրսում եմ, կամ (առավել ևս) զգում եմ որ կինս կամ երեխաս է մրսում, 5 հղի ինվալիդ տատիկ էլ գա, աղաչի, պատուհանը չեմ բացի:
    Ընդ որում, ես նրանց չեմ ճանաչում, որ թքած ունենամ, էթիկայի հետ խնդիր չունեմ, պարզապես տես գրառմանս առաջին նախադասությունը:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (07.09.2009), Ֆոտոն (06.09.2009)

  13. #187
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Շատ եմ նկատել, որ տղեքի հմմմմմմ., մեծ մասը չասեմ, բայց կա ահագին զանգված, որ չի սիրում տևատակերի դեոդոռանթ օգտագործել։ Նամանավանդ մետրոյում, կամ էլ այլ հասարակական տրանսպորտում, որ բարձրացնում են թևերը ու բռնվում են ինչ--որ տեղից, կողքի կանգնածները քիչ ա մնում հոտից ընգնեն։ Կան այնպիսիք որ կարծում են թե էտի տխուն վայել չի թևատակերի քսուկ օգտագործելը, բայց ասեմ րա մեջ վատ բան չկա , օգտագործեք, հիմա կարողա պատճառաբանեն, թե քոր են առաջացնում, կամ էլ մաշկը գրգռում է(չնայած դա շատ հազվադեպ է պատահում), բայց մի ափսոսեք մի փոքր շատ վճարեք ու առեք մի փոքր տանկը, ինչը զերծա պահում նմանատիպ քորերից ու գրգռվածություններից։Երևի թե այս գրառումս ավելի տեղին կլիներ հիգիենայի նվիրված թեմային, բաց դե ստեղ էլ ա լավ տեղին։
    եվ վերջում մի բան էլ հավելեմ։ Սա վերաբերվում է արդեն և տղաներին, և աղջիկներին։
    Երբ առավոտյան դուրս էք գալիս աշխատեք բերանի խոռոչում պահեք ինչ--որ թարմացնող կոնֆետ կամ էլ ծամոն, որտև էլի տրանսպորտում շատ մարդիկ կան ովքեր բերաններև բացում են ուզում են հետինի հետ խոսել ինչ--որ թեմայից, ուղղակի բերանի խոռոչի բուրմունքը անկարագրելի տհաճ է , այլ 3-րդ անձի համար,և ոչ միայն։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.09.2009), Կաթիլ (07.09.2009), Ֆոտոն (06.09.2009)

  15. #188
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մոդերատորական: Խնդրում եմ մնալ էթիկայի սահմաններում ու գրառում կատարելիս էթիկայի քննարկումը չհամեմել ֆիզիոլոգիական պրոցեսների նկարագրությամբ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.09.2009), Հայկօ (06.09.2009), Ուլուանա (07.09.2009)

  17. #189
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Էթիկան Հայաստանի հասարակական վայրերում

    Մեջբերում եմ իմ գրած հոդվածը համերգներին ներկայանալու մասին: Ափսոս երկար է:

    Կա՛մ համերգից եք ուշացել,
    կա՛մ համերգն է ուշացել...

    Դուք դուրս եք գալիս տանից այն համոզմունքով, որ տոմս, գոնե հինգ հոգու համար, դեռ մնացած կլինի տոմսարկղում համերգից տասը րոպե առաջ (լավագույն դեպքում): Բայց Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան շա՜տ եք ուշացել: Շատ-շատ եք ուշացել: Նույնիսկ, եթե Դուք այնքան բարի եք գտնվել և տոմսերը ձեռք բերել նախօրոք, Դուք ուշացած եք մտնելու:

    Համերգին պետք է ժամանել համերգը սկսելուց երեսունից քսան րոպե շուտ: Շատերին թվում է, թե այդ րոպեները այն բանի համար են, որպեսզի ծանոթների հետ խմբված կանգնեն համերգադահլիճի դռան մոտ, խոսեն, ծիծաղեն, ուրախանան, քննարկեն իրենց առօրյան, անհիմն տրտնջան ղեկավարներից, և երբ վերջապես մոտենա համերգի սկսման ստույգ րոպեն, իրենց ինչ-որ մեկը կհրավիրի դահլիճ: Դեռ տրտնջում են, թե համերգն ինչու չի սկսվում, թե ինչու է ուշանում: Հարկավոր է երեսունից քսան րոպե շուտ մտնել շենք` հսկիչին հարգանքով, անաղմուկ ցույց տալով տոմսերը: Հետո պետք է ուղղվել դեպի հանդերձարան, հանձնել իրերը և մանավանդ ճռճռացող տոպրակները:
    Հետո մոտեցեք հայելուն, մի փոքր հարդարվեք, ուղղեք Ձեր հագուկապը: Հենց այդ ընթացքում պետք է ամբողջովին անջատել բջջային հեռախոսը: Չմոռանաք աղբամանը նետել Ձեր ծամոնը: Համոզվելով, որ Ձեզ անհանգստացնող այլևս ոչինչ չկա, կարող եք մտնել դահլիճ`հսկիչի օգնությամբ զբաղեցնելով Ձեր տեղը: Շարքերով պետք է անցնել` դեմքով դեպի հանդիսատեսը` ներողություն խնդրելով նրանից: Եթե Ձեզ հետ ծաղկեփունջ կա, անպատճառ բռնեք այն` թերթերը դեպի վեր: Այսքանից հետո Դուք պատրաստ կլինեք, ժամանակ կունենաք մի քիչ հանգստանալու, ճիշտ ժամանակին էլ կմարեն դահլիճի լույսերը: Համերգի ընթացքում հաճելի չէ, երբ ոտքով հարվածում են դիմացի աթոռին կամ հենվում նրան: Նաև աշխատեք այս ու այն կողմ չթեքվել, ավելորդ շարժումներ չանել. դա անկրթության նշան է:

    Եթե ստեղծագործությունը բազմամաս է, մասերի միջև մի՛ ծափահարեք, գրագետ չէ և տեղին չէ: Աշխատեք դահլիճից դուրս չգալ կամ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում` միայն ծափահարությունների ընթացքում: Ծափահարեք մեղմ` ձեռքերն իրարից շատ չհեռացնելով:

    Ծաղիկները Ձեր նախընտրած կատարողին նվիրելիս չի կարելի, ուղղակի անթույլատրելի է բեմ բարձրանալը: Պետք է ծաղկեփունջն ուղղել դեպի կատարողը` թերթերը դեպի վեր, և սպասել, որ կատարողն ինքը մոտենա ու շնորհակալությամբ ընդունի այն: Հիշեք, որ բեմը միայն բեմարվեստի ներկայացուցիչների համար է: Ոչ մի դեպքում մի՛ բարձրացեք բեմ, նույնիսկ համերգի ավարտից հետո: Նախքան վարագույրի փակվելը մի՛ վազեք հանդերձարան` վերարկուն վերցնելու:
    Այս ամենին տիրապետելով միայն` Դուք կհամարվեք շատ, թե քիչ կիրթ հանդիսատես: Հղկեք ինքներդ Ձեզ, եղեք որակյալ հանդիսատես:
    Մենք չենք մեղադրում, չենք էլ քննադատում: Փորձում ենք հուշել, օգնել և լրացնել այդ բացը:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.09.2009), Enipra (07.09.2009), Yevuk (07.09.2009), Մանուլ (07.09.2009), Ուլուանա (07.09.2009), Ռուֆուս (07.09.2009), Տատ (07.09.2009), Քամի (07.09.2009)

  19. #190
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան Հայաստանի հասարակական վայրերում

    Գազելի մեջ ամենավատ տեղը վերջին շարքի ձախ կողմի տեղն է, երբ բաց է լինում նախավերջին տեղին կից պատուհանը (այդտեղ գրեթե միշտ պատուհան է լինում): Ու մինչդեռ այդ նախավերջին տեղում նստած մարդը մեծ բավականություն է ստանում մաքուր օդից, վերջին տեղում նստածի վրա ուժեղ քամի է փչում, հատկապես եթե մեքենան արագ է գնում: Խնդիրը բարդանում է նրանով, որ չգրված օրենքով այդ պատուհանը "պատկանում է" հարակից մարդուն, և խեղճ վերջում նստածը հաճախ ամաչում է խնդրել պատուհանը փակել: Ես ինքս եթե այդ նախավերջին տեղում եմ նստում, պատուհանը լրիվ բաց եմ պահում այնքան ժամանակ, քանի դեռ հետևի տեղը ազատ է: Եթե այդտեղ մարդ է գալիս նստում, պատուհանը փակում եմ այնքան, որ քամին նրան չանհանգստացնի (իմ հաշվարկներով), սակայն ոչ լրիվ, որ օդ գա: Իմ կարծիքով դա օպտիմալ տարբերակն է:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (07.09.2009)

  21. #191
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Էթիկայի նորմերի առաջին խախտողները հենց երթուղայինի վարորդներն են: Դուռը բացում ես, առաջին երկու աստիճանը բարձրանում ես , դեռ դուռը չես հասցրել փակել արդեն շարժվում են, թե դու ինչ ճարպկություն կգործադրես ու ինչ գնով տեղ կհասնես որ նստես, դա արդեն իրենց պրոբլեմը չէ: Իսկ ամենասարսափելին այն է, որ բոլորը հանդուրժում են հնազանդաբար, քանի որ ձեն հանելու դեպքում վարորդի մոտ վեր բարձրացած զայրույթի ալիքը կարող էդժբախտ պատահարի առիթ հանդիսանալ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (07.09.2009), Yevuk (07.09.2009), Կաթիլ (07.09.2009), Նաիրուհի (22.12.2010), Ուլուանա (07.09.2009)

  23. #192
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Կա՛մ համերգից եք ուշացել,
    կա՛մ համերգն է ուշացել...
    Այս տարբերակն էլ եմ ապրել, մի հրավիրված աստղ Եր«անում համերգ էր տալիս...
    Գուշակեք, ինչքա՞ն ուշացումով: 1,5 ժամ:
    Ոչ ոք ոչ մի բան չհայտարարեց, ոչ մի ներողություն չխնդրվեց, մարդկանց պարզապես չէին թողնում դահլիճ և խեղճ ստուգողները ամեն կես րոպե ասում էին՝ չգիտենք երբ: Իսկ ամբողջ հանդիսատես կազմը զուգված-զարդարված սուս ու փուս սպասում էր, օպեռայի (անշուշտ գեղեցիկ, բայց առանց նստարանների) միջանցքներում կանգնած:
    Էթիկան երկու ուղղությամբ պետք է գործի, չէ՞:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (07.09.2009)

  25. #193
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մի տգեղ երևույթ ևս․
    Ահավոր տհաճ է, երբ քայլում ես փողոցով, կամ նստած ես այգում, դիմացինդ արևածաղկի սերմ է կեղևազրկում ու այդ սերմերի կեղևը թքում է մայթին։

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (07.09.2009), Second Chance (08.09.2009), Ֆոտոն (08.09.2009)

  27. #194
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի տգեղ երևույթ ևս․
    Ահավոր տհաճ է, երբ քայլում ես փողոցով, կամ նստած ես այգում, դիմացինդ արևածաղկի սերմ է կեղևազրկում ու այդ սերմերի կեղևը թքում է մայթին։
    Ընդհանրապես դրսում արևածաղիկ ուտելը ինքնին տգեղ երևույթ է, էլ չեմ խոսում կեղևները գետնին թափելու մասին: Մի քանի օր առաջ զբոսնում էի հրապարակով, տեսա որ ամբողջ աստիճաններին արևածաղկի կեղև է թափած… Ցանկանում եք արևածաղիկ ուտել, գնեքև ձեր տանը կերեք, սակայն եթե ինչ-ինչ պատճառներով դրսում ձեր ծանոթը ձեզ արևածաղիկ է առաջարկել և դուք չեք կարողացել չհամաձայնվել, ապա այդ դեպքում արևածաղկի կեղևները պահեք ձեր ձեռքում կամ էլ ինչ-որ տոպրակի մեջ, որ այնուհետև հարմար պահին թափեք աղբարկղը, այլ ոչ թե թափեք գետնին:

  28. #195
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Էթիկան հասարակական վայրերում

    Ըըըմ... Ժողովուրդ, եկեք տարբերակենք, էլի, հիգիենայի կանոնները, տարրական քաղաքավարությունն ու էթիկան: Ըստ իս՝ էթիկա է, օրինակ, դանակը աջ ձեռքով բռնելը, իսկ պատառաքաղը՝ ձախ. քաղաքավարություն է կողքիդ նստած կնոջը ըմպելիք առաջարկելը, իսկ հիգիենայի կանոնների խախտում է սուպը բռով ֆռթցնելը :

Էջ 13 14-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 448
    Վերջինը: 24.02.2020, 00:45
  2. թերթերի էթիկան
    Հեղինակ՝ Գայանա, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.09.2016, 16:50
  3. Երաժշտությունը հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.04.2011, 02:49
  4. Համեստ պահվածք հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 68
    Վերջինը: 29.12.2009, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •