Էթիկան <<թույլ է տալիս>> միսը /խորովածը/ ձեռքով ուտել:
Էթիկան <<թույլ է տալիս>> միսը /խորովածը/ ձեռքով ուտել:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 05.09.2009, 00:17: Պատճառ: սիրտս էդպես ուզեց
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Չէ մի՜՜՜, պետք է ասեմ՝ խնդրում և պաղատում եմ ձեզ փոխանցեք անձեռոցիկը զգուշությամբ(դե մենք բռի ենք, սալֆետկան մեզնից մի երեք մետր հեռու կույտով դրած ա)... շնորհակալություն…
Դզում ա հատկապես քեզնից մի հիսուն տարով մեծ բիձեքի հետ հարբելը: Էն որ ասում ես. «Ապո, բեր… բեր՝ բաժակդ լցեմ…»: Կամ քեզնից մի հիսուն տարի մեծ կնգան ասում ես, «քիրա մի էդ պանիրը նեղություն քաշի, կտրտի»…![]()
Ինձ հեչ չի դզումԴզում ա հատկապես քեզնից մի հիսուն տարով մեծ բիձեքի հետ հարբելը![]()
Ես էլ եմ հաճույք ստանում ձեռքով ուտելուց, բայց....
այս ասվածը ավելի շատ վերաբերում է այն մարդկանց ովքեր ամբողջ կյանքները ձեռքով են կերել ու հիմա փորձում են կուլտորային զոհ գնալ, ու ուտելով դանակ պատառաքաղով ոչ միայն իրենք են զոհ գնում, բայց նաև զոհեր են տալիս, որովհետև ես մի օր տենց ընկերներիցս մեկին տեսա ու էնքան ծիծաղեցի որ կերածս շնչափողս գնաց ու լավ էր որ փրկեցին....
Բայց Եվրոպացները շատ էլ հաճելի ու գեղեցիկ են ուտում դանակ պատառաքաղով։ Ինձ թվում է, որ մենք էլ պետք է սովորենք այդպես ուտել (գոնե այն ժամանակ, երբ այնպիսի մարդկանց հետ ենք, ում խորթ են մեր՝ հայերիս դարերով եկած ուտելու սովորությունները), որովհետև ճաշկերույթների ժամանակ հարկավոր է ոչ միայն մտածել սեփական հարմարավետության մասին, բայց նաև հաշվի առնել ներկաների զգացմունքները և չտհաճեցնենք նրանց։
Ես գուցե շատ լավատես եմ, բայց մոտս էնպիսի տպավորություն է, որ վերջին 1 տարվա մեջ էս ուղղությամբ դրական տեղաշարժ կա մեր հասարակությունում:
Էսօր ինձ համար կարծես էս թեմայի ստուգման օր լիներ:
Նախ հղի կին բարձրացավ երթուղային, ու դռանը քիչ թե շատ մոտ նստած մի աղջիկ անմիջապես տեղը զիջեց: Հետո մի 13-14 տարեկան տղա իջավ, սպասեց, որ մի տարեց կին բարձրանա, դուռը փակեց: Ավելի ուշ էլ իրար անծանոթ աղջիկ ու տղա իջան, տղան երկար սպասեց մինչև աղջիկը իջնի, իր մանրը ստանա, դուռը փակեց, շնորհակալություն, իրար ժպտացին ու շարժվեցին հակառակ ուղղություններով:
Հետո ուրախացրեց էն փաստը, որ բանջարեղեն վաճառող մոտ իմ տարիքի մի տղայից բան հարցրեցի ու «Քուր ջան, ընդեղ հարցրա»-ի փոխարեն լսեցի «Սուպերմարկետի դիմաց հարցրեք»:
Ամենավերջում էլ, երբ բարաաակ, թրթռան տոպրակը չդիմացավ առածս 2 կգ կարտոֆիլի ծանրությանը ու պատռվեց հենց մեր շենքի դիմացի հսկա աստիճաններին: Մինչ ես հացը հանեցի տոպրակից, որ փրկված կարտոֆիլները լցնեմ էդ տոպրակի մեջ, մի անծանոթ տղա տեսանելի դաշտում երևացող բոլոր կարտոֆիլները հավաքեց, բերեց ու ժպտաց. «Առածի կեսը կորավ երևի»: Շնորհակալություն հայտնեցի ու ասացի թե ոչինչ, կարևորը` էսօրվան կհերիքի:
Հաճելի էր:![]()
Ambrosine (05.09.2009), Cassiopeia (05.09.2009), Enigmatic (05.09.2009), Jarre (05.09.2009), Ribelle (05.09.2009), Second Chance (05.09.2009), Sona_Yar (05.09.2009), Yevuk (05.09.2009), Կաթիլ (07.09.2009), Նաիրուհի (22.12.2010), Ուլուանա (05.09.2009), Ուրվական (05.09.2009), Փոքրիկ (05.09.2009), Քամի (05.09.2009), Ֆոտոն (05.09.2009)
Իմ դիտարկումներով ֆրանսիացիներն, օրինակ, հեչ չեն ամաչում բոլորի ներկայությամբ, ասենք, դասախոսության ժամանակ կամ աշխատանքի վայրում մի լաաավ, տեղը տեղին խնչացնել կամ զկրտալ: Մի անգամ մեր դասին մի ֆրանսիացի աղջիկ սկսեց զկրտալ: Սկզբում ոչ մեկի կողմից ռեակցիա չկար: Հետո երբ մի 20-30 անգամ զկրտաց, ինքն էլ, ուսանողներն էլ, դասախոսն էլ սկսեցին խնդմնդալ, բայց նույնիսկ էդքանից հետո դուրս չեկավ ջուր կամ չգիտեմինչ խմելու, հանգիստ նստեց, մինչև անցավ:
Մեկ էլ մի տարօրինակ բան եմ նկատել իրենց մոտ: Շատ բարձր ձայնով քիթը մաքրելուց հետո գրեթե երբեք չեմ լսել, որ ներողություն խնդրեն: Իսկ նույնիսկ շատ ցածրաձայն փռշտալուց հետո համարյա երբեք չեն մոռանում ասել:
Համաձայն եմ, տեղն եկած ժամանակ շատ սիրուն են ուտում, բայց «հայավարի» բաներ էլ ունեն մեկ-մեկ: Մի անգամ մի ֆրանսիական ընտանիքում ճաշի էի, էնքան հանգիստ ինչն ուզում, ձեռքով վերցնում, ուտում էին, ավելին` վերջում էլ մի քանիսը շատ խնամքով ափսեն սրբեցին հացով ու ի տարբերություն մեզ` ոչ մեկի մտքով էլ չէր անցնում, թե վաաայ, ոնց կարելի է հյուրերի ներկայությամբ էսպես ուտել, ինչ կմտածեն մեր մասին:
Իսկ խորովածը ես էլ եմ ձեռքով ուտում:![]()
Վերջին խմբագրող՝ Enipra: 05.09.2009, 12:48:
Ձեռքով ուտելու հետ կապված մի բան էլ ես հիշեցի... Ուրեմն որ նոր էի եկել ԱՄՆ, պիցցան պատառաքաղով ու դանակով էի ուտում, ամուսինս էլ ասեց, որ էստեղ ոչ ոք պիցցան էդպես չի ուտում. բոլորը ձեռքով են ուտում։Էնքան էի զարմացել, ասում եմ՝ մենք էլ կասենք՝ հետամնաց երկրից եկել ենք քաղաքակիրթ երկիր, հա՞։
Գուցե պատճառն այն է, որ Հայաստանում պիցցա ուտում են հիմնականում բարերում ու ռեստորաններում, իսկ ԱՄՆ–ում այն ֆասթ ֆուդի տակ է անցնում ու վաճառվում է համարյա ցանկացած ֆասթ ֆուդի կետում։ Իհարկե, հիմա ես էլ եմ ձեռքով ուտում (եթե ռեստորանում չեմ), բայց դե սկզբում ահագին անսովոր էր. ինձ մի քիչ վայրենի էի զգում։
![]()
Սեղանից օգտվելու կանոններից մի օրինակ բերեմ, որը, ինչքան նկատել եմ, քչերը գիտեն. որևէ խոշոր կտորով ուտելիք ուտելու դեպքում, որն ուտելիս պետք է կտրտեք ու մանր կտորներով ուտեք, անքաղաքավարություն է համարվում ամբողջը միանգամից մանր կտորների բաժանելը, պետք է մի փոքր կտոր կտրել, ուտել, այնուհետև նոր կտոր կտրել, ուտել և այդպես շարունակ։ Թեև ինքս ուրիշների ներկայությամբ հետևում եմ այս կանոնին, բայց պետք է խոստովանեմ, որ բավական անհարմար ու անիմաստ կանոն եմ համարում։ Կարծում եմ՝ ոչ մեկին գեղագիտական տհաճություն չենք պատճառի, եթե ամբողջը միանգամից կտրատենք, որից հետո հանգիստ վայելենք ուտեստը։
Kita (05.09.2009), Second Chance (06.09.2009), Ռուֆուս (05.09.2009)
Ես էլ իմաստը չեմ հասկանում: Բայց միշտ տենց եմ արելԵրևի չեմ համբերել, որ ամբողջը կտրեմ, հետո ուտեմ
Իսկ պիցցան ձեռքով էի ուտում մինչև "Տաշիր պիցցայի"`քաղաք մուտք գործելը: Իրանց պիցցաները շատ փափուկ են, ձեռքով բռնել չի լինւոմ: Դրանից հետո էլ սովորություն ա դարձել, ցանկացած պիցցա դանակ-պատառաքաղով եմ ուտում![]()
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ուրվական (05.09.2009)
Մանուլ (06.09.2009)
NetX (06.09.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ