Полюбить так короля, своровать так миллион
Король +
Ես չեմ կարող նախորոք բոլորին ժպտալ, փորձել ոչ բառային (դիմախաղային) կոնտակտի մեջ մտնել՝ որոշելու համար, թե նրանց ռեակցիան ինչպիսին կլինի, երբ ես նրանց իջնելուց ձեռք մեկնեմ: Բացի այդ շատ դժվար է մարդուն չճանաչելով դեմքից զգալ, թե նա ինչպես կարձագանքի քո օգնության անկեղծ առաջարկին: Ու ընդհանրապես ցանկություն էլ չկա ամբողջ ճանապարհին ինչ-որ «հետազոտություններ ու վերլուծություններ» անել հասկանալու համար, թե տրանստորտից իջնելուց ում ռեակցիան իմ նկատմաբ ինչպիսին կլինի:
Դրա համար էլ, ինչպես One_Way_Ticket-ը ասեց, ոչ մեկին էլ ձեռք չեմ մեկնում:
Վերջին խմբագրող՝ Լեո: 31.08.2009, 15:31:
Մոդերատորական․ Խնդրում եմ մնալ թեմայի սահմաններում։
օրինակ . անցած ձմեռ, մտա երիտասարդական մետրո, հետևիցս էլ մի ախջիկ էր գալիս։ ասի էդ ծանր դուռը պահեմ անցնի հետո էլ ես անցնեմ։ ուրեմն լավ ջոկումա, որ դուռը բացեցի ու ճամփա տվեցի որ ինքը անցնի, ինէն էլ քիթը ցցած կողքի դուռը ճգռթալով բացեց ու անցավ։ Էդ մասսայի մեջ ես մնացել էի լոմկված, սենց էդ դուռը բաց պահած լոմկից չիմացա ինչ անեի։
կուզենայի , որ էս տիպի իրավիչակների համար էլ մի էթիկայի կանոն ասվեր։
Վերջին խմբագրող՝ aerosmith: 31.08.2009, 20:22:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Թող այդպես լինի, Chuk, թող այդպես լինի - բայց դրանով այդ աղջիկը ցանկացած դեպքում ցույց տվեց իր մոտ "աղջկական սկզբի" բացակայությունը: Իսկ անձամբ ինձ համար նման աղջիկը հենց այդ իսկ փաստով դադարեց լինել "աղջիկ": Եթե աղջկա մեջ նվազագույն իսկ կանացիություն չկա, որ այդ պարզ ջենտլմենական քայլին արձագանքի, մաքսիմում հենվելով տղայի մեկնած ձեռքին, իսկ մինիմում - ասելով "Շնորհակալություն", սիրալիր ժպտալով, բայց տղայի ձեռքին չհենվելով - այդտեղ էլ ուր է դաստիարակություն, ուր է աղջիկ և ուր է կանացիություն?
Դրանից հետո մեծ հաշվով նրա կարծիքն էլ ինձ հետաքրքիր չէ...
Այս դեպքում կարծես նույնիսկ Astgh-ն է ինձ հետ համաձայն, դատելով նրա վերջին պոստից...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ցավոք չկարողացա վերջացնել
Ես էլ Աստղի հետ եմ համաձայն: Միաժամանակ նշում եմ, որ պակաս էթիկայի կանոնի խախտում չէ հետո «Հետևից խոսելը»:
Հ.գ. եթե ես որևէ տեղ ինչ-որ մեկի առաջ դուռ եմ բացում, ապա դա չեմ անում շնորհակալություն լսելու, նրա երախտապարտության արժանանալու համար, այլ անում եմ, որովհետև այդպես ճիշտ եմ համարում: Եթե ես մերժվում եմ, ես մոռանում եմ «միջադեպի» մասին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես ընդամենը էթիկայի կանոն մեջբերեցի, aerosmith-ի նկարագրած դեպքի համար: Դա տարրական նորմ է, ինչը ամեն տեղ էլ տարածված է, աղջկա պահվածքը ես չհասկացա... այսինքն՝ հասկացա, բայց ուրիշ առումովԲայց դա չի նշանակում, որ այդ աղջիկը արժանի չէր, որ ինչ-որ մեկը դուռը բացեր իր համար: Եթե ձեռք մեկնողները կարմիր գրքում չլինեին, այսպիսի միջադեպեր չէին գրանցվի:
Էնքան էլ վիճում եք, թե էս կամ էն աղջիկը արժանի չէ՝ իրեն ձեռք մեկնելու համար, կարծես ամբողջ օրը ձեռք մեկնելով եք զբաղված: Ոչ մի տղա էլ չի զիջում իր տեղը տրանսպորտում, աղջիկները ավելի պատրաստակամ են: Ու ոչ թե մտածում են՝ աղջիկը փնչացնելու է, այլ ուղղակի չեն ուզում տեղներից վեր կենալ, դուռ բացել, հարգալից լինել... աղջիկներն էլ սովոր են հայ տղաների բռի, կոպիտ վերաբերմունքին, ու շատ հաճախ տարօրինակ է թվում այս կամ այն քայլը: Հետո էլ շրջապատից է շատ բան կախված:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Amourchik (31.08.2009)
Ճիշտ է, այդպես շատ գեղեցիկ է
:
Մի դեպք էլ պատմեմ, մի անգամ երթուղայինից իջնում էի, մի հատ էլ աղջիկ էր իջնում, ես իջա, ինքը սպասում էր մանրը վերցներ, ես սպասեցի, մինչև ինքն իջավ ու դուռը փակեցի: Ասեց մերսի, գնաց, ես էլ հետևից գնացի, նույն ճանապարհով էինք գնում, էլի, մեկ էլ տեսնեմ, էս աղջիկը հետ նայեց, քայլերը արագացրեց ու գնաց: Մտածեց, թե իր հետևից էի գնում:
Բայց չի նշանակում, որ ես հաջորդ անգամ նույն ձևի չվարվեցի, ու այդ աղջկան սկսեցի մեղադրել: Մի խոսքով, դու պիտի թելադրես սենց բաները, մի քանի անգամ տենց անես, որ ձևավորվի էդ էթիկան:
Ոչ թե որ ասես էդ աղջիկն արժանի չի, կամ չկա ուրեմն էդքան:
Лучше Гор могут быть только Горы.
Կաթիլ (07.09.2009)
Մի երկու խոսք էլ իմ կողմից։
1. Այն որ հղիներին (մասնավորապես Վերային հղի ժամանակ) տեղ չզիջեցին ավտոբուսում, փաստ է։
2. Ասեմ, երբ ես սկզբունքորեն չեմ զիջում տատիկներին ու այլ "զիջելու թեկնածուներին"։
Արմավիր գնացող գազելները շարժվում են Կիլիկայի ավտոկայանից, լրիվ լցված։ Բայց հենց հասնում ենք Արգավանդի խաչմերուկ, այնտեղ հավաքվել են այն մարդիկ, որոնք ափսոսում են 100դ տան, հասնեն ավտոկայան, որովհետև "տարիքով մարդ եմ, մեկը տեղը կզիջի"։ Նման մարդկանց երբեք չեմ զիջել, չեմ էլ պարտաստվում։ Փաստարկը, թե 100դ չունեն, քանզի 1) այդ պահին ում էլ ասեն, 100դ պակասում է, կտա 2) Եթե գազելի վարորդին ասեն 100դր պակասում է, նա բան չի ասի (կամ էլ մեյը նրա փոխարեն կտա)։
Հ․Գ․
Վերջերս սկսել եմ վատ տրամադրվել նաև ստորգետնյա անցումի վրայով անցնողների նկատմամբ, ու եթե նա ինձ հետ նստի նույն մեքենան, նույնպես չեմ զիջի (անկախ տարիքից, սեռից ու ֆիզիլոգիական այլ վիճակներից)։ Ես հաստատ նրանից քիչ եմ մտածում իր առողջության մասին։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
One_Way_Ticket (31.08.2009)
Մնում էր՝ մեկը տրանսպորտում ժպտարՓոքրիկ երեխա՞ ենք, ի՞նչ ենք, որ մի հատ էլ ժպտան ու պատասխան ժպիտ ակնկալեն: Ուղղակի հայերի մոտ էթիկայի կանոններին հետևելը ավելորդ բեռ է, մեջներս չկա, ով էլ որ քաղաքավարի է, արժանանանում է տարաբնույթ ծաղրանքների:
Հա, մի բան էլ ասեմ. տղաները հենց էդ ձիու նման փնչացնողներին էլ սիրում ենՉքարկոծեք զիս :անգռը
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Amourchik (31.08.2009)
Անձամբ ես չեմ սիրում: Կնոջ մեջ գնահատելի է հենց կանացիությունը, կանացի սկիզբը: Իսկ ձիու պես փնչացնողից... ի?նչ կանացիություն: Նման մարդից "էթիկա" բառը լսելն իսկ հրաշքի պես մի բան կարելի է համարելՀա, մի բան էլ ասեմ. տղաները հենց էդ ձիու նման փնչացնողներին էլ սիրում ենՉքարկոծեք զիս :անգռը
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ