Chuk-ի խոսքերից
Երթուղային տաքսիներում աշխատում եմ տեղ չզիջել, բացատրեմ թե ինչու: Համարում եմ, որ դրանք, հատկապես ՌԱՖ-երը, նախատեսված են նստած երթևեկելու համար: Ինքս պատրաստ եմ կանգառում ժամերով սպասել, մինչև որ երթուղային գա՝ նստելու տեղով: Համարում եմ, որ այդ տրանսպորտի միջոցներն ավելորդ ուղևոր ընդհանրապես չպետք է վերցնեն, բայց եթե վերցնում են, այդ «ավելորդ» ուղևորն էլ ինքնակամ նստում է, ապա դա արդեն իր ու միայն իր խնդիրն է: Բայց իհարկե խիղճս չի տանում, երբ ինչ-որ պապիկ դողդողացող ոտքերով կանգնել է: Նման դեպքերում եղել է, որ վեր եմ կացել, տեղս զիջել, երթուղայինը կանգնեցրել ու իջել:
Էջանիշներ