Վերջին ծուխը քաշում են ներս, սիգարետը գցում են, մտնում երթուղայինի մեջ, նոր ներսում դատարկում թոքերի պարունակությունը. Անգամ ծխողներին է տհաճ
Վերջին ծուխը քաշում են ներս, սիգարետը գցում են, մտնում երթուղայինի մեջ, նոր ներսում դատարկում թոքերի պարունակությունը. Անգամ ծխողներին է տհաճ
Apsara (01.09.2009)
Ինչ վերաբերվում է տղաների համբուրվելուն, ինքս ժամանակին որոշ ընկերներիս հետ այդպես բարևելու սովորություն եմ ձեռք բերել, հիմա չեմ հրաժարվում դրանից, մտածում եմ` կարող է վիրավորվեն: Նոր ծանոթներիցս ով ձեռքը տալիս է ու գլուխ մոտեցնում է համբուրելու, բռնած ձեռքով մի փոքր հետ եմ հրում, հասկանում է, որ չեմ ուզում:
Ես դպրոցում ասում էի, որ ինձ չհամբուրեք, ես չեմ սիրում նման ձևականություններ: Ու լավ էլ ստացվում էր: Ով էլ չգիտեր բնավորությունս, մինչ մեզ կծանոթացնեին, ընկերներիցս մեկը միանգամից ասում էր՝ Աստղին չպաչես, չի սիրում
Հետո մտա կուրս, տեսնեմ 150 հոգիմտածեցի, որ եթե օրը մեկին բացատրեմ, որ էդ <<կարգը>> չեմ սիրում, կիսամյակը կավարտվի ու... ինչպես հասկանում եք
Հիմնականում այո
Էթիկայի պարզագույն նորմերը, բնականաբար, կպահպանվեն, օրինակ, այսքան ծեծված կնոջը հարգելը, մեծին հարգելը... բայց արդյոք գյուղացին մտածում է՝ չգնա հարևանի տուն, որովհետև էդ մարդը պատրաստություն է տեսնում, գուցե խանգարի:
Չգիտեմ՝ ինչպես ասեմ, ես էթիկա սովորել եմ. կարող եմ ասել, որ այժմյան երևանցին կծուլանա, չի հետևի նման նորմերի, ինչ մնաց գյուղացինգյուղացու համար ավելի դժվար է ընդունել, որ չի կարելի տանը ժամ կախել, չի կարելի հյուր եղած ժամանակ անընդհատ ժամին նայել... շատ կետեր կան, չէ՞ որ գյուղում մեծ մասը հարազատներ են ու այլ հանգամանքներ, գյուղացին ավելի պարզ է, զուրկ որևէ ձևականությունից:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ես էլ չեմ զիջում: Զիջում էի բացառապես հղի կանաց ու միայն հղի կանաց, մեկ էլ ծերերին ու հաշմանդամներին:
Մի անգամ կնոջս հետ ավտոբուս բարձրացանք, որը որպես կանոն միշտ մի 10 դատարկ նստելու տեղով ա գալիս էդ կանգառ: Թարսի պես էդ օրը բարձրացանք ու հայտնաբերեցինք, որ բոլոր նստատեղերը զբաղված են տարբեր տարիքի ու սեռի մարդկանով: Կինս 6 ամսեկան հղի, ոչ ոք տեղ չտվեց, որ նստի: Հետևը մի քանի երեխա կաին նստած, որոնք մեզ չէին տեսել, իրանց ասեցի իրար գիրկ նստեցին, որ կինս նստի:
Էդ օրվանից ոչ միայն երիտասարդ կանաց չեմ զիջում, այլ ծերերին, հաշմանդամներին, տո ուզում ա անձամբ անհայտ զինվորը նստի, չեմ զիջելու:
Միայն հղի կանաց:
Վերջին խմբագրող՝ Elmo: 31.08.2009, 23:22:
էսպես չի մնա
Պետք եղած ժամանակ` օգնությունս առաջարկում եմ, թե աղջիկներին, թե տարեցներին...
Երբեք ՄԵՐԺՈՒՄ չեմ ստացել, ավելին` միշտ "Մերսի" եմ լսել, աղջիկների դեպքում ել Մերսի + ժպիտ... Միշտ:
Սրանից ելնելով` եթե մերժում էս ստանում, մունաթ, կամ հեգնանք` ապա այդ փաստի պատասխանը քո մեջ փնտրի...
Հ.Գ. Ինքս, նման ձևով` օգնությանս պատասխան ստանալուց հաստատ մի ձև "կլոմկեմ"...
քանի որ ես էն տղերքից չեմ`ովքեր որ նման կերպով փորձում են աղջիկ կպցնեն... եթե կարիքը չկա`չեմ օգնում:
Amourchik (01.09.2009)
Lion (01.09.2009), Second Chance (01.09.2009), Լուսաբեր (31.08.2009)
Ասածս այն էր, որ եթե օգնություն ես առաջարկում, մի հատ էլ պիտի մտածես, թե ոնց առաջարկես, որ համաձայնվի՞: Այդ էր պակաս: Չեն ուզում, պետք չի, կարող է՞ մի հատ էլ պիտի խնդրենք: Ու ինչպես տեսար, շատերն են պնդում, որ աղջիկները հաճախ նորմալ չեն ընդունում օգնության առաջարկը, դրա համար էլ մտածեցի, երևի աղջիկների դուրը գալիս ես, որ քեզ երբեք չեն մերժում: Իսկ ապրելու տեղը հարցրի, ուզում էի իմանալ ընդամենը Հայաստանում ես թե ոչ:
Հիմա պատկերացրու, որ Անուշին իրանց տեղը չզիջած մարդկանց էլ ինչ-որ մեկը իրա հերթին մի ժամանակ տեղ չի տվել, ու իրանք որոշել են էլ ոչ մեկին նստելու տեղ չտալ:
Տարիքով մարդկանց, հղի կանանց, հաշմանդամներին զիջել միշտ պետք ա, եթե, իհարկե, դրանից քո սեփական թանկագին առողջությունը անփոխարինելի կորուստներ չի կրի:
Amourchik (01.09.2009), Second Chance (01.09.2009), Ungrateful (31.08.2009), Լուսաբեր (31.08.2009), Կաթիլ (07.09.2009), Ուլուանա (01.09.2009), Փոքրիկ (31.08.2009)
Էլմո, քեզ շատ եմ հարգում, բայց այս հարցում համաձայն եմ Հայկօյի հետ![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ungrateful (31.08.2009)
Եթե իմանայի դրական պատասխան ստանալու հիմնական պատճառը` ապա անպայման կներկայացնեի... Դուր եմ գալիս, դու չեմ գալիս` դա չգիտեմ, փաստը էն ա որ ես էլ չեմ դնում ու մտածում թե ոնց առաջարկեմ.. ուղղակի սովորական ձևով` ինչպես բոլորը, ու բարեբախտաբար դեռ նման վատ իրավիճակների մեջ չեմ ընկել....
Ուլուանա (01.09.2009)
Ungrateful (31.08.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ