Մի երկու խոսք էլ իմ կողմից։
1. Այն որ հղիներին (մասնավորապես Վերային հղի ժամանակ) տեղ չզիջեցին ավտոբուսում, փաստ է։
2. Ասեմ, երբ ես սկզբունքորեն չեմ զիջում տատիկներին ու այլ "զիջելու թեկնածուներին"։
Արմավիր գնացող գազելները շարժվում են Կիլիկայի ավտոկայանից, լրիվ լցված։ Բայց հենց հասնում ենք Արգավանդի խաչմերուկ, այնտեղ հավաքվել են այն մարդիկ, որոնք ափսոսում են 100դ տան, հասնեն ավտոկայան, որովհետև "տարիքով մարդ եմ, մեկը տեղը կզիջի"։ Նման մարդկանց երբեք չեմ զիջել, չեմ էլ պարտաստվում։ Փաստարկը, թե 100դ չունեն, քանզի 1) այդ պահին ում էլ ասեն, 100դ պակասում է, կտա 2) Եթե գազելի վարորդին ասեն 100դր պակասում է, նա բան չի ասի (կամ էլ մեյը նրա փոխարեն կտա)։
Հ․Գ․
Վերջերս սկսել եմ վատ տրամադրվել նաև ստորգետնյա անցումի վրայով անցնողների նկատմամբ, ու եթե նա ինձ հետ նստի նույն մեքենան, նույնպես չեմ զիջի (անկախ տարիքից, սեռից ու ֆիզիլոգիական այլ վիճակներից)։ Ես հաստատ նրանից քիչ եմ մտածում իր առողջության մասին։
Ինչ ասեմ, դու տենց ես մտածում, ամեն դեպքում, հղի կին որ լինի, ինչ ուզում ա լինի, ես տեղ կտամ տրանսպորտում, դա ես իմ պարտքն եմ համարում, ոչ թե որ մեեեծ հաճույքով, երջանկացած տեղ կտամ, այլ ուղղակի դա էթիկայի տարրական կանոն է, շնորհք:
Էջանիշներ