User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Մտային բռնություն

  1. #16
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մտային բռնության տարածված և առաջին հայացքից անմեղ թվացող տեսակ է երաժշտությունը, երգը նույնպես: Դրանք ազդում են ենթագիտակցական մակարդակով, ու քանի որ մարդիկ դրան չեն ընդիմանում, առանց խոչընդոտի ներթափանցում են մտային հորիզոններ: Երգի մեջ բառերն էլ են միանում, թեկուզ անհասկանալի լեզվով, միևնույնն է, մածողությունը ուզածդ ուղղությամբ կարող են փոխել:
    Շատ հզոր միտք ես նշել, Ֆոտոն ջան։ Իրոք երաժշտությունը մարդու մտածելակերպի ու զգացմունքների վրա ազդելու լավագույն միջոցներից է։ Ի չուր չէ, որ թե՛ պետական, թե՛ կրոնական և թե՛ բիզնես համակարգերը օգտագործում են երաժշտությունը։

    Սրա վառ օրինակն է գովազդը, որը տևում է հաշված վայրկյաններ, բայց դա արդեն հերիք է մարդուն համոզելու համար։ Պատկեր գումարած երաժշտությու գումարած լավ մտածված բառեր և «հիփնոզը» պատրաստ է։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.09.2009), Ֆոտոն (02.09.2009)

  3. #17
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2009
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Իմ կարծիքով պետք չէ այդպիսի վատ կերպով վերաբերվել մտային բռնությանը, քանի որ դա օգնում ա մարդուն կառավարել մարդկանց որոշակի մի խումբ, որը այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Իսկ չկառավարել մարդկանց` դա նույն քաոսն է!! մեկից ավելի անձնավորությունը պետք է կառավարվի!!! Եւ ի դեպ տեղեկացնեմ ձեզ, որ մտային բռնությունը դա շատ մեծ հզորություն է, որ իմանալով հանդերձ պետք է շատ քիչ խոսել դրա մասին ընդանրության մեջ!!

    Մոդերատորական։ Կարդացե՛ք Ակումբի կանոնադրությունը։ Ակումբում չեն ողջունվում բազմաթիվ տառասխալներով գրառումները։
    Գրառումը խմբագրված է. տառասխալներն ուղղված են։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 03.09.2009, 13:54: Պատճառ: Տառասխալների ուղղում

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (03.09.2009)

  5. #18
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    նման թեմաները գուցե երբեմն օգտակար չլինի հանրության կառավարելու հարցում, բայց օգտակար Է առանձին անհատի համար:

  6. #19
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Մտային բռնության իրականացման ամենաազդեիկ ձևերից մեկն էլ ենթագիտակցության վրա ազդող հաղորդագրություններն են (Subliminal message-ները), որոնք հիմնականում օգտագործվում են վիդեո և աուդիո նյութերում։

    Տեսապատկերներում (վիդեոնյութերում)
    Հիմնական օգտագործվող միջոցներից է «25 կադրի էֆեկտը»։
    25-րդ կադրը հասկանալու համար, նախ հարկավոր է հասկանալ թե ինչ է կադրը։

    Կադրը դա պատկեր է դրված վիդեոժապավենի վրա։ Կադրերը դասավորելու ընդունված ձևաչափ է «24 կադր վայրկյանում» ձևաչափը։ Այսինքն մեկ վայրկյանում ցուցադրվում են 24 կադրեր։ Ըստ գիտնականների մեծամասնության, սա ամենաէֆեկտիվ ձևաչափն է, որը հեշտությամբ ըմբռնում է մարդկային աչքը։

    Ուրեմն, 25 կադրը դա այն ձևաչափն է, որի ցուցադրման ժամանակ Т=1/25 վրկ=0,08 վրկ։

    Փորձերով ապացուցված է, որ 0,08-0,12 վայրկյանները, մարդու ենթագիտակցության վրա ազդող, կադրի տևողության ամենաէֆեկտիվ երկարությունն է, քանի որ ինֆորմացիան տպվում է մարդու ենթագիտակցության մեջ, առանց այդ մարդու հասկանալու։ Այսինքն նայողը չի հասցնում տեսնել կադրը, սակայն դա տպավորվում է իր ենթագիտակցության մեջ։

    Օրինակ 2008 թվականի հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի մարդու իրավունքների հասարակական կոմիտեն դիմել է գլխավոր դատախազություն՝ մեղադրական ներկայացնելով մի հեռուստաընկերության, որը կանոնավորաբար «25 կադրի էֆեկտի» միջոցով հանրությանն է ներկայացնում տեսանյութեր, որոնք քարոզում են նացիզմ և քսենոֆոբիա։

    Թեև այս մեթոդի էֆեկտիվությունը դեռ թեժ քննարկումների առարկա է և կան իրար հակասող կարծիքներ, բայց այս մի փորձը շատ բան է ասում այս մեթոդի մասին։

    1957 թվականին կատարվեց գովազդի պատմության մեջ տեղի ունեցած ամենահամարձակ փորձերից մեկը։ Ամերիկայի հոգեբանների ասոցիացիայի անդամ, ոցիալական հոգեբանության մասնագետ Ջեյմս Վայկերին անցկացրեց իր հանրահայտ փորձը Նյու Ջերսիի կինոթատրոններից մեկում։ Ֆիլմի ցուցադրման ընթացքում Վայկերին երկրորդ պրոեկտորի միջոցով միացնում էր հետևյալ գրառումները՝ «Կոկա-Կոլա» և «կերեք պոպ կորն»։ Այդ գրառումները ցուցադրվում էին շատ արագ՝ 1/300-րդական վայրկյանի ընթացքում։ Նա ենթադրում էր, որ մարդկային աչքը ի վիճակի չէ նկատել այդ գրառումները։ Նույնիսկ այն մարդիկ ովքեր նախազգուշացվել էին այդ փորձի մասին, չնկատեցին այդ գրառումները։ Փորձի արդյունքները ցույց տվեցին այս մեթոդի արդյունավետությունը։ Այդ ներկայացումների ժամանակ, որոնց ընթացքում երկրորդ պրոեկտորի միջոցով ցուցադրվում էին այդ գրառումները, կոկա կոլայի վաճառքը աճեց 17%-ով իսկ պոպ կորնինը՝ 50։ Այս թվերը ցույց են տալիս այս մեթոդով ստեղծված գովազդի և ինֆորմացիայն մատուցելու էֆեկտիվությունը։

    Ձայների միջոցով
    Subliminal message-ի մեթոդը օգտագործում են շատ երաժիշտներ և երգիչներ և դա հարստացնում է երաժշտությունը և տալիս է լավ էֆեկտ։ Բայց այս մեթոդը օգտագործվում է նաև դաժանություն և այլ վատ բաներ սերմանելու և քարոզելու համար։

    Եթե յութուբում Subliminal message փնտրեք, ապա բազմաթիվ անպետք ու անիմաստ նյութերի մեջ, կգտնեք նաև շատ հետաքրքիրները։

    Այնտեղ կա նաև մեկ օրինակ, որը ցույց է տալիս, որ իբր թե Մայքլ Ջեքսոնն էլ է երբեմն օգտագործել այս մեթոդը։ (բնականաբար բարի նկատառումների մղված )

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (09.09.2009), Ariadna (08.09.2009), dvgray (06.09.2009), Progart (31.01.2019), Գևոր (08.09.2009), Ուլուանա (07.09.2009), Ֆոտոն (06.09.2009)

  8. #20
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Jarre Սա հիանալի ինֆորմացիա է, օգտվելով նման Subliminal message-ներից կարելի է սեփական ենթագիտակցությունը "ծրագրավորել" դեպի առողջություն, դեպի նպատակները, դեպի հաջողություն: այդպիսի message-ներով ակրելի ` ազատվել վատ սովորություններից, ու լիքը կարևոր համոզմունքներ ձեռք բերել .
    Կան նման հատուկ նպտակներով պարաստված Subliminal message-ներ ? անկասկած կլինեն,
    եթե ինչ որ մեկը ինչ որ ինֆորմացիա ունի, ասեք.

    Սպասում եմ արձագանքներին...

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (08.09.2009), Ֆոտոն (08.09.2009)

  10. #21
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Մեջբերում Գևոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան նման հատուկ նպտակներով պարաստված Subliminal message-ներ ? անկասկած կլինեն,
    եթե ինչ որ մեկը ինչ որ ինֆորմացիա ունի, ասեք.
    Subliminal message-ի ձևերից մեկը՝ «25-րդ կադրի էֆեկտը» լայնորեն օգտագործվում է ուսուցողական նպատակներով, հատկապես լեզու ուսուցանելու։ Բայց էֆեկտիվության մասին ոչինչ չեմ կարող ասել

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գևոր (09.09.2009)

  12. #22
    Անդամության թեկնածու Deviant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Հետաքրքիր թեմա է քննարկվում: Ինքս ուսումնասիրել ու ուսումնասիրում եմ այդ բռնությունն ու հետևանքները:
    Այս կայքը կհետաքրքրի թեման հարգող մարդկանց - zeitgeistmovement
    Այնտեղ երկու ֆիլմ կա, որոնք ուղղակիորեն կապված են հենց այդ մտավոր բռնությամբ կառավարման մասին: Ֆիլմերը կոչվում են "Дух времени" ու "Дух времени. Приложение":
    Երկրորդը ես էլ դեռևս չեմ նայել, դրա մասին դատել չեմ կարող, բայց առաջինը - Nice one
    If happiness doesn't knock, build a door.
    ______________________________________
    Don't click here !

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (24.10.2009)

  14. #23
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Համոզելու 4 կեղծ մեթոդներ


    Շատ են այն մարդիկ ովքեր ցանկանում են մեզ ինչ որ բանում համոզել։

    Երևի Ակումբում էլ գրառումներ անելուց երբեմն կարիք ենք ունենում պաշտպանելու մեր ասածը և դրա համար բերում ենք փաստարկներ։ (Հատուկ ուզում եմ նշել, որ ակումբի օրինակը բերելով ես ոչ մի կերպ չեմ ցանկանում քննադատել ակումբին։ Պարզապես ասածս դրսևորվում է նաև վիրտուալ կյանքում։)

    Այսպիսի համոզիչ խոսքերը կարող են լինել կեղծ և մոլորեցնող։

    Դրանք բնորոշելու համար պետք է հասկանալ կեղծ մեթոդների կառույցը, այսինքն՝ ինչպես են նրանք ծրագրավորված և ինչպես են ազդում մարդու վրա։ Առաջարկում եմ քննարկենք այդպիսի 4 կեղծ փաստարկներ։

    (Ի դեպ, ասեմ, որ «կեղծ մեթոդ» արտահայտությունը իմ հորինածը չէ։ Մարդու տրամաբանությունը ուսումնասիրող մասնագետները տրամաբանական ընթացքի ցանկացած շեղում անվանում են «fallacy»՝ «մոլորություն», իսկ նրանցից շատերն էլ օգտագործում են «համոզելու կեղծ/մոլորեցնող մեթոդ» արտահայտությունը)։

    Եվ այսպես.

    1) Հարձակում անհատի վրա։
    Բավականին լուրջ հիմքեր ունեցող փաստը կարելի է կասկածի տակ դնել կամ հերքել, հարձակվելով մարդու վրա։ Հաճախ մարդ, երբ ինչ որ մեկից լսում է մի բան, ինչ իր դուրը չի գալիս, նա դիմում է հենց այս մեթոդին։

    Օրինակ Ակումբում «Կրոն» և «Քաղաքականություն» բաժիններում հաճախ կարելի է հանդիպել այս մեթոդին։

    Իսկ առօրյայում դա կարող է դրսևորվել վիրավորական խոսքեր ասելով. «էսի լրիվ ցնդելա», «խփնվածի մեկնա», «անգրագետ հետամնացա» և այլն։

    Ի՞նչ են ակնկալում այս մեթոդը կիրառողները։
    Հոգեպես ճնշեն սրամտություններով և վիրավորական խոսքերով։ Եթե կա ձևավորված մեծամասնություն, ապա հնարավոր է դա գործածել այնպես, որ դիմացինը իրեն զգա «վտարանդի»՝ изгой։ Մարդկանց համար կարևոր է հասարակության կարծիքը և մարդիկ շատ ցավալի են տանում, երբ զգում են, որ իրենք սպիտակ ագրավ են և որ իրենց վրա ծիծաղում են։

    Այս հարցի մասին ավելի մանրամասն խոսվել է «Ագրեսիվ մեծամասնություն» թեմայում։

    2) Վերամբարձ խոսքեր գործածելը և որևէ հեղինակավոր մարդու խոսքերը կամ ձեռնարկ մեջբերելը։
    Հաճախ կարելի է հանդիպել այն երևույթին, որ դիմացինին նեղելու համար մարդիկ օգտագործում են այնպիսի բարդ ու մասնագիտական բառեր և տերմիններ, որ դիմացինը չհասկանա։

    Ի՞նչ են ակնկալում այս մեթոդը կիրառողները։
    Սա մեթոդ է դիմացնին ներշնչելու, որ դու իրենից խելացի ես։ Այս մեթոդը օգտագործողները ակնկալում են, որ դա դիմացինի մոտ կստեղծի կոմպլեքսներ և անվստահություն սեփական անձի և գաղափարների հանդեպ։

    Նրանք նաև ակնկալում են ստեղծել խելացի, բանիմաց և բազմակողմանի զարգացած մարդու տպավորություն։ Այդ նպատակին հասնելու համար նրանք նաև հաճախ կարող են օգտագործել բազմաթիվ հայտնի մարդկանց անուններ և մեջբերեն նրանց խոսքերը։ Բայց արդեն բոլորս գիտենք թե տեխնոլոգիաների մեր դարում ինչ հեշտ է ինչ որ թեմայի վերաբերյալ վայրկյանական գտնել որևէ հայտնի մարդու ասած միտք։ Էտ առաջ էր, որ պիտի գիրքը ծերից ծեր կարդայիր, որ իմանայիր ինչ է ասել։

    Բայց այստեղ տեղին է նաև հիշել այս անեկդոտը.
    Մի մարդ ուշքի գալով տեսնում է, որ սպիտակ խալաթ հագած երկու հոգի իրեն պատգարակի վրա դրած տանում են։
    -Տղերք էս ո՞ւր եք տանում։
    -Հերձելու։
    -Ո՞նց թե հերձելու։ Բայց ես չեմ մահացել։
    -Արա՛, ձենդ կտրի ու պառկի, դու լավ գիտես, թե՞ պրոֆեսորը։

    Բոլոր մարդիկ այդ թվում պրոֆեսիոնալները ունեն կանխակալ կարծիքներ և պետք չէ հալած յուղի տեղ ընդունել ամեն ասվածը։

    3) «Հետևիր ամբոխներին/մեծամասնությանը» մեթոդը։
    Անհատի հասարակության կողմից ընդունելի լինելու զգացմունքները շահարկելը շատ հզոր գործիք կարող է լինել։ Այսօրվա քաղաքականության, կրոնի և առևտրի ներկայացուցիչները շատ-շատ հաճախ են դիմում այս մեթոդին։

    Ինչ որ մեկին կամ մի խումբ մարդկանց նեղելու համար նրանք ստեղծում են հասարակական կարծիք, ու նրանց ում համար որ ստեղծում են այդ կարծիքը, սկսում են դրանով հալածել։

    Օրինակ՝ ինչպես են Հայաստանում ներկայացնում ընդդիմությանը։ Ինչպիսի՞ կերպար են փորձում ստեղծել ԶԼՄ-ներին գործածելով։ (Ես ցանկանում եմ մեկ անգամ էլ նշել, որ ես քաղաքականապես ամբողջությամբ չեզոք եմ և սա բերում եմ պարզապես օրինակի համար, քանի որ անկեղծ ասած դուրըս հեչ չի գալիս այս ցինիկ ու խորամանկ մեթոդը )

    Ի՞նչ են ակնկալում այս մեթոդը կիրառողները։
    Ակնկալում են, որ այդ մարդիկ կկոտրվեն, կվախենան և չցանկանալով տարբերվել մյուսներից կվարվեն այնպես ինչպես բոլորը։

    Կամ գովազդների մեջ հաճախ գործածում են այդ մեթոդը՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ բոլոր ժամանակակից մարդիկ ունեն այդ իրը։ Ու դու քեզ սկսում ես արդեն վատ զգալ, որ դու չունես։ Ու մեկ-տաս- հարյուր ու արդեն դու էլ ես վայելում այդ իրը

    Եվ այստեղ ավելորդ չի լինի ասել, որ ճշտի չափանիշը մեծամասնությունը չի։

    4) Չափից դուրս պարզեցումը։
    Ասվում է մի շատ հակիրճ միտք՝ առանց ավելորդ տվյալների։

    Օրինակ՝ «Զարգացող երկրների աղքատության պատճառը բնակչության արագ աճն է»։ Մեզանից համարյա բոլորը այս նախադասությունը կկարդան ու կանցնեն՝ ընդունելով որպես փաստ։

    Իրոք այս ասվածի մեճ ճշմարտություն կա, բայց կան նաև խնդրի հետ անմիջապես առնչվող շատ ուրիշ հանգամանքներ էլ, որոնք նշված չեն և դա զրկում է ճիշտ պատկերացու կազմելու հնարավորությունից։ Օրինակ չի նշվում, որ աղքատության պատճառ է նաև ոչ ճիշտ քաղաքականություն վարելը, առևտրային շահագործումը, էկոլոգիական պայմանները և այլն։

    Ի՞նչ են ակնկալում այս մեթոդը կիրառողները։
    Ասելով մեկ-երկու ճիշտ բաներ, անտեսում են ուրիշ փաստեր և այդպիսով ստեղծում են իրենց ուզած պատկերը։
    Օրինակ՝
    -Դու չես ծերանո՞ւմ։
    -Ծերանում եմ։
    -Դե ուրեմն դու ենթարկվում ես էվոլյուցիայի, հետևաբար մարդը առաջացել է կապիկից։

    Կամ՝
    -Մեր հարևանը ռոքի սիրահար էր ու վերջը ինքնասպան եղավ։

    Հա, ճիշտա, էդ փաստա, որ հարևանդ ռոքի սիրահար էր ու որ ինքը ինքնասպան եղավ։ Բայց հարց. ռոքն է՞ր պատճառը։ Կարողա էդ մարդը ծանր կյանքա ունեցել, թաղում տղերքը ճնշել են, ընկերուհին թողել ուրիշի հետ թռելա, կամ կարողա էդ մարդը հոգեկան հիվանդա եղել.... Բայց երբ ասում են «ռոքի սիրահար էր ու վերջը ինքնասպան եղավ» ստեղծում են այդ տպավորությունը, որ պատճառը հենց դա էր։

    Ասածս գուցե ձեզ պրիմիտիվ թվա, բայց եթե մի քիչ խորը մտածեք և ուրիշ երևույթների վրա կիրառեք այս ասածս, կտեսնեք, որ շատ-շատ մարդիկ են դառնում նման մեթոդի զոհ։


    Ու վերջում մի բան։ Սրանք ձևեր են համոզելու, բայց դրանք երբեք չեն հերքում գոյություն ունեցող փաստերը։

    Ուստի շատ կարևոր է միշտ զտել մեր ստացած տեղեկությունները և լուրջ որոշում կայացնելուց կամ կարծիք կազմելուց առաջ լավ մտածել

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (31.01.2019), Sphinx (29.01.2010), Դեկադա (29.01.2010), Շինարար (29.01.2010), Ուլուանա (29.01.2010), Ֆոտոն (29.01.2010)

  16. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Ես մի քիչ լավ չհասկացա «կեղծ» բառը: Չհասկացա պարզ պատճառով: Ամբողջությամբ համաձայն եմ գրվածին, սակայն ըստ իս նշված բոլոր դեպքերն էլ կարող են լինել ոչ միայն կեղծ ու մոլորեցնող, այլև ճշմարիտ ու հրապարակ բերող: Ինչու՞ է ամեն ինչը ներկայացվում կեղծի քողի տակ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sphinx (29.01.2010), Հայկօ (29.01.2010)

  18. #25
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի քիչ լավ չհասկացա «կեղծ» բառը: Չհասկացա պարզ պատճառով: Ամբողջությամբ համաձայն եմ գրվածին, սակայն ըստ իս նշված բոլոր դեպքերն էլ կարող են լինել ոչ միայն կեղծ ու մոլորեցնող, այլև ճշմարիտ ու հրապարակ բերող: Ինչու՞ է ամեն ինչը ներկայացվում կեղծի քողի տակ:
    Հա ճիշտ ես նկատել։ Ես էլ չեմ ուզում ցինիկի տպավորություն թողնել՝ ամեն լավ բանը պղտորելով ու հիմա ասում եմ, որ ճիշտ դիտողություն է, բայց....

    1) Սա «Մտային բռնություն» թեման է, ուստի այդ տեսանկյունից եմ ներկայցնում։

    2) Դու շատ լավ նշեցիր, որ դրանք հավասարապես կարող են լինել և՛ ճշմարիտ ու հրապարակ բերող, և՛ կեղծ ու մոլորեցնող։ Լավագույն գցելու մեթոդը դա բացարձակ սուտը և բացասականը չի։ Դա ավելի հեշտ է բնորոշել։ Բայց երբ օգտագործում ես այնպիսի մեթոդ, որը և լավ նպատակով կարելի է օգտագործել, դա արդեն դառնում է լավ քողարկված խայծ։

    3) Արտակ ջան, այն որ այս մեթոդները կարող են լինել ճշմարիտ համաձայն եմ, բացի առաջինից։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (29.01.2010)

  20. #26
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Համոզելու կեղծ մեթոդ գոյություն չունի: Յուրաքանչյուր մեթոդ իրական է և արդարացված, եթե օգնում է հասնել քո նպատակին: Հարցը հարակից դրական կամ բացասական էֆեկտներն են: Դրական ու բացասական՝ քեզ համար: Կարևորը, ամեն դեպքում, մնում է նպատակը:
    DIXI
    carpe noctem

  21. #27
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզելու կեղծ մեթոդ գոյություն չունի: Յուրաքանչյուր մեթոդ իրական է և արդարացված, եթե օգնում է հասնել քո նպատակին: Հարցը հարակից դրական կամ բացասական էֆեկտներն են: Դրական ու բացասական՝ քեզ համար: Կարևորը, ամեն դեպքում, մնում է նպատակը:
    Նպատակը արդարացնում է միջոցները....

  22. #28
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ճիշտ ես նկատել։ Ես էլ չեմ ուզում ցինիկի տպավորություն թողնել՝ ամեն լավ բանը պղտորելով ու հիմա ասում եմ, որ ճիշտ դիտողություն է, բայց....

    1) Սա «Մտային բռնություն» թեման է, ուստի այդ տեսանկյունից եմ ներկայցնում։

    2) Դու շատ լավ նշեցիր, որ դրանք հավասարապես կարող են լինել և՛ ճշմարիտ ու հրապարակ բերող, և՛ կեղծ ու մոլորեցնող։ Լավագույն գցելու մեթոդը դա բացարձակ սուտը և բացասականը չի։ Դա ավելի հեշտ է բնորոշել։ Բայց երբ օգտագործում ես այնպիսի մեթոդ, որը և լավ նպատակով կարելի է օգտագործել, դա արդեն դառնում է լավ քողարկված խայծ։

    3) Արտակ ջան, այն որ այս մեթոդները կարող են լինել ճշմարիտ համաձայն եմ, բացի առաջինից։
    Արթուր ջան, չեմ ուզում դետալներին անդրադառնալ, օրինակ որ նույն առաջին մեթոդն էլ երբեմն կարող է կիրառվել ազնիվ ու լավ նպատակներով, բերել օրինակներ ու հիմնավորել, բայց փոխարենը ուզում եմ ուրիշ հարց տամ. իսկ միթե այդ գրառումը, որով մեթոդները, որոնք կարող են և ճշմարիտ օգտագործվել և կեղծ, միայն կեղծի տեսանկյունից ներկայացնելը ինքը կեղծ չէ: Այ իմ կարծիքով այդ գրառումն էլ է մտային բռնություն ու կեղծ մեթոդ, քանի որ ներկայացնում է հարցի միայն այն կողմը, որը հետաքրքրում է ներկայացնողին, համակողմանի չի դիտարկում, շփոթության մեջ է գցում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (29.01.2010)

  24. #29
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթուր ջան, չեմ ուզում դետալներին անդրադառնալ, օրինակ որ նույն առաջին մեթոդն էլ երբեմն կարող է կիրառվել ազնիվ ու լավ նպատակներով, բերել օրինակներ ու հիմնավորել, բայց փոխարենը ուզում եմ ուրիշ հարց տամ. իսկ միթե այդ գրառումը, որով մեթոդները, որոնք կարող են և ճշմարիտ օգտագործվել և կեղծ, միայն կեղծի տեսանկյունից ներկայացնելը ինքը կեղծ չէ: Այ իմ կարծիքով այդ գրառումն էլ է մտային բռնություն ու կեղծ մեթոդ, քանի որ ներկայացնում է հարցի միայն այն կողմը, որը հետաքրքրում է ներկայացնողին, համակողմանի չի դիտարկում, շփոթության մեջ է գցում
    Արտակ ջան,
    Եթե հաշվի առնենք, որ բոլոր մարդիկ սխալական են, հետևաբար յուրաքանչուրիս գրառումն էլ հավակնում է լինելու կեղծ։
    Բայց ես փորձեցի նաև շտկել իմ գրառումը կեղծ դարձնող դետալը՝
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ճիշտ ես նկատել։ Ես էլ չեմ ուզում ցինիկի տպավորություն թողնել՝ ամեն լավ բանը պղտորելով ու հիմա ասում եմ, որ ճիշտ դիտողություն է
    Արտակ ջան, ուզենք թե ոչ, կամ գիտակցենք թե ոչ, բոլորս էլ այս կամ այն չափով դառնում ենք ինորմացիոն ստերի զոհ։ Իմ նպատակն է ինչ որ չափով խուսափել դրանից

  25. #30
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մտային բռնություն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Նպատակը արդարացնում է միջոցները....
    Երբեմն :
    DIXI
    carpe noctem

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բռնաբարություն/կանանց նկատմամբ բռնություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 494
    Վերջինը: 26.11.2023, 22:24
  2. Բռնություն
    Հեղինակ՝ Kristin, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 01.12.2009, 21:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •