Մտային բռնության տարածված և առաջին հայացքից անմեղ թվացող տեսակ է երաժշտությունը, երգը նույնպես: Դրանք ազդում են ենթագիտակցական մակարդակով, ու քանի որ մարդիկ դրան չեն ընդիմանում, առանց խոչընդոտի ներթափանցում են մտային հորիզոններ: Երգի մեջ բառերն էլ են միանում, թեկուզ անհասկանալի լեզվով, միևնույնն է, մածողությունը ուզածդ ուղղությամբ կարող են փոխել:
Որպես ասածիս օրինակ, կոպիտ չհնչի, ռազմահայրենասիրական երգերի մեծ ներդրումը պատերազմի ելքի մեջ անհերքելի է:
Մեզ շրջապատող աղմուկներն էլ ինֆորմացիայի յուրատեսակ հոսքեր են, որոնք ևս մտային բռնություն են:
Գովազդների, դաստիարակության, գրքերի, բոլոր տեղեկատվական հոսքերն էլ բռնություն են:
Դրանցից խուսափել անհնար է, ընդհամենը կարելի է հնարավորինս ստեղծել սեփական տեղեկատվական դաշտը, գիտակացաբար չենթարկվել որոշ ազդեցությունների:
Էջանիշներ