Բայց մտածենք մի րոպե այլ տեսանկյունից:
Երեխան իր ծննդից հետո "հանձնվում է" ծնողների "մտային բռնությանը" , կամ դաստիրակությանը: իսկ հետո նրան կրթում են դասատուները ու դասախոսները, աշխատանքի տեղը նրա անմիջական ղեկավարը: ինչ՞ է սա, բռնություն՞: իհարկե: քանի որ ամեն մեկը թելադրում է իր /մեծամասամբ հասարակական ընդունելի/ կանոնները, որոնք խախտելուց ու չենթարկվելուց անհատը պատժվում է /հաճախ նաև դաժանորեն/:
Այստեղ կարևոր է հասկանալ նաև թե ինչ՞ նորմեր են գործում տվյալ հասարակության մեջ: Եվ ըստ այդմ էլ գծել այն սահմանները, որից այս կողմ նորմալ է ու համարենք դաստիրակություն /կամ նման մի բան/, իսկ այն կողմ համարենք բռնություն:
…
օրինակ: նույն հայլուրը: ես ուղղակի ապշում էի այն մարդկաց վրա, ովքեր տեսնելով որ վերջին հաշվով հայլուրը սիստեմատիկաբար ու նպատակամղված ամեն օր հայոյում էի հենց իրեն, նորից բացում էր այդ ալիքը, ասելով, "տեսնես էսօր՞ ինչ են ասելու":
Չէի հասկանում, դա մազոխի՞զմ է, թե ինչ: բայց այսօր ուրիշ ձև եմ կարծում, որ այդ մարդը/մարդիկը համարում են որ դա նորմալ է /և ոչ թե բռնություն է/, երբ իրենց այդպես նպատակային "ուղեղի լվացք" ենք անում: Այնքան նորմալ, որ առանց հայլուրի իրենց առօրյան անգամ չեն պատկերացնում:
Էջանիշներ