Չամիչ, եկ կամ դադարեցրա իմ մասին հորինած բաները կրկնել, կամ նոր բան հորինի որ էդքան ձանձրալի չլինի:Leo Negri, դու մտել ես մի դերի մեջ, քեզ պատկերացնում ես մեկը ում խոսքը անբեկանելի ա ու բացարձակ հեղինակություն ա ու քեզ համար նպատակ ես դրել ամեն գնով վեճի մեջ հաղթանակ տանել, ես նորից եմ կրկնում, ոչ մի իմաստ չեմ տեսնում քեզ հետ վեճի բռնվելու որորվհետեվ վիճելու նյութ առհասարակ չեմ տեսնում:
Ինչևէ, վերադառնալով Րեյկիին: Քիչմ զբաղված էի, նենց որ Րեյկիի սեանսի մասին րեպորտաժը ուշացրի: Սեանսը տեղի ունեցավ նախանցած շաբաթ օրը, րեյկիական կենտրոնի հարմարավետ թախթի վրա: Սպասումներս արդարացան` ասելա թե բացարձակապես ոչ մի "կի" ի շարժում մարմնի ոչ մի մասում` բացի իմ սեփական "կի"-ից: Ոչ մի հոսք, որը կարելի էր գոնե մոտավոր համեմատել նույնիսկ ամենատարրական չինական ցիգունից ունեցած արդյունքների հետ: Ոչ մի բան` բացի հաճելի մթնոլորտից, օդում վառվող անուշաբույր փայտիկներից ու զուտ ֆիզիկական կամ պսիխոսոմատիկ զգացմունքներից: Հաճելի էր? Որոշակի առումով: Եթե րեյկիի վարպետը ստեղ ընդեղ ձեռ չքցեր, ավելի հաճելի կլիներ: Օգտակար էր? Խրոնիկ լարվածությամբ տառապող մարդկանց համար կարողա և օգտակար լիներ, բայց դե ես լարվածությունը տարրալուծելու ավելի էֆֆեկտիվ միջոցներ գիտեմ /տարրական լոգանք, օրինակ, կամ կոնտրաստային ցնցուղ/: Արդյոք "վարբեդից" կի փոխանցվում էր? Ոչ: Երևի ինտերնետով Գերմանիայից չէր փոխանցում, դրանիցա:
Պարզաբանեմ: Ցանկացած "կի" ի հետ գործ ունեցող լուրջ ավանդույթ սովորացնումա տարբերել, թե երբա մարդու զգացածը կապված էներգիայի հետ, երբա պատճառը ֆիզիկական, իսկ երբա պսիխոսոմատիկ /ասելա թե ինքնաներշնչանքի կամ ինքնախաբեության արդյունք/: Բերեմ օրինակներ: Եթե ձեռքերը շփեք, կզգաք ծակծկոց: Հաճախ ժամանակակից նյուէյջում պնդում են, որ էդ էներգիանա ծակծկում: Իրականում պատճառը, ինչպես կարելիա գլխի ընկնել նյուէյջով ուղեղը չլցրած մարդկանց, զուտ ֆիզիկականա: Նույնը տեղիա ունենում, երբ րեյկիի ժամանակ անշարժ պարկում եք: Մարմնի մկանները թուլանում են, արյան շրջանառությունը լավանումա, ու զգում եք թեթևակի տաքություն: Րեյկի չի, ձեր սեփական արյուննա: նույնը վերաբերվումա վերջույթներում զգացվող "վիբրացիաներին":
Պսիխոսոմատիկ էֆֆեկտները ավելի բարդ են: Մարդու ուղեղը նենցա աշխատում, որ կարա ինքն իրան համոզի ինչում ասես: Օրինակ որ Գերմանիայից ինտերնետով Րեյկիի ձեռնադրություն ու "էներգիա" են փոխանցում: Իսկ համոզելուց, ու կարևորը, դրան հավատալուց հետո, նաև ինքն իրան համոզումա, որ էդ ուղարկած "էներգիան" զգումա: Էֆֆեկտը կոֆե խմելույա նման` ոչ մի նոր էներգիա չի գալիս, բայց ինքն իրա ձեռը գրգռված ուղեղը մոբիլիզացնումա օրգանիզմի րեսուրսները: Իհարկե կարա մոբիլիզացնի նաև մարդու սեփական "կի"ն` պայմանով, որ վերջինս առողջա, միասնակ ու մշակած /օրինակ նման կերպ սեփական "կի"-ն մոբիլիզացնում են որոշ մարտարվեստներում/: Բայց դե ես դեռևս չեմ հանդիպել րեյկի անող մարդու, որի մասին կարելի կլինի նման բան ասել: Մենակ զռռացող խրոնիկ մկանային լարումները, էմոցիոնալ ստաբիլության պակասը, մեծամասնությամբ միջինից ցածր ֆիզիկական տվյալները /փորձեց վազացրեք րեյկիի մասնագետի, ու տեսեք, ինչքան շուտ կսկսի շունչը կտռվել/ ու "կի"-ի բլոկադաները անհնար են դարձնում առողջ, միասնական ու մշակած "կի"-ի մասին ցանկացած խոսակցություն; չեմ բացառում, որ նման րեիկիի հետնորդ կա, բայց ես չեմ հանդիպել:
Ինչ վերաբերվումա Րեյկիի գերգաղտնի նշաններին` հրես:
Ինքներդ մտածեք, ինչքանովա խարդախ վերջիններս օդում նկարելը /երրորդը ի դեպ խզբզանք չի, ճապոներեն լեզվի ամենահասարակ հիերոգլիֆներ են/ ու մարդկանց ասելը, որ էներգիա ես կառավարում:
Էջանիշներ