User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 25 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Ռեյկի

  1. #16
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Leo Negri, հակառակում ես հակառակվելու համար, իսկ ես չեմ պատրաստվում արձագանքել քո ոչ կոնստրուկտիվ հակառակումներին զուտ հակառակվելու համար:
    Հլա որ ես չեմ որ փաստարկների փոխարեն պատմում եմ Վանգայի, րեյկի իմացող կործանված քաղաքակրթությունների ու Միկաո Ուսույը գիտի էլ ինչ բաների մասին:

    Երբեք ուրիշներին նրանց փոխարեն ճանապարհ մի ցույց տուր, ճանապարհները տարբեր են, ամեն մարդ ունի իր ճանապարհը, գոյություն չունի միակ եւ ճիշտ ճանապարհ բոլորի համար, առավել եւս գոյություն չունի էնպիսի մարդ ով կարող է հավակնել ամենագետի կարգավիճակին եւ հպարտանալ, որ նրան հասու են բոլոր գիտելիքները եւ արդեն իրեն կարոող է իրավունք վերապահել ինչ որ մեկին ճանապարհ ցույց տալ:
    Ես ոչ մեկին ճանապարհ ցույց չեմ տալիս: Ընդամենը զգուշացնում եմ, որ մի քիչ ավելի սթափ վերաբերվեն րեյկիի սիրահարների,ձեռնադրածների ու վարբեդների ֆեերիկ գունազարդ խոստումներին:
    Ինչ վերաբերվումա ամենագիտության հավակնելուն, ես գրել եմ, մեջբերում` " ես բնավ կարիք չունեմ այս ֆորումում կամ ցանկացած այլ վիրտուալ տեղ սեփական գիտելիքները ցույց տալով ինքնահաստատվելու: Ռեալում ինձ մոտիկ մարդիկ գիտեն իմ հետզհետե շատացող, բայց միևնույնա համեստ գիտելիքների չափն ու սահմանը` ինձ դա լռիվ հերիքա:"

    Եթե դու էսքանի մեջ ամենագիտության հավակնություն ես տեսել` ինչ ասեմ? Ով գիտի ձեռնադրության, րեյկիի կանալը բացվելու ու երրորդ աչքի գործածության անմիջական արդյունքա:

    Քո պահվածքը տվյալ դեպքում խիստ հավակնոտ է համեմված ինքնահավանության տարրերով:
    Կարող եք ինձ շնորհավորել: Երեկ ես ձեռնադրվել եմ եւ ստացել եմ Ռեյկիի առաջին կարգ:
    Շնորհավոր:

    Դու տեսական դատողություններ ես անում մի բանի վերաբերյալ, որը տեսության հետ առհասարակ կապ չունի:
    Երբ րեյկիի հիմնադիրը չի կարում ինքն իրեն պահել ինֆարկտից, դա փաստացի դատողությունա, ոչ թե տեսական:

    Էլ չեմ ասում, որ էնքան ես մտել քո դերի մեջ, որ արդեն իմ փոխարեն որոշել ես, որ Ռեյկի եմ ձեռնադրվել բուժումներ անցակնելու նպատակով:
    Ասելա թե քեզ կարելիա դատողություններ անել, որ իմ առողջությունը քո տատիկի առողջությունից վատա ու որ ես երբևէ չեմ առնչվել ցիգունի, յոգայի կամ նման բաների հետ, իսկ ինձ ենթադրել, որ րեյկիի օգնությամբ մարդ ես փորձելու բուժել` ոչ: Նամանավանդ հաշվի առնելով, որ`

    որ արդեն իմ փոխարեն որոշել ես, որ Ռեյկի եմ ձեռնադրվել բուժումներ անցակնելու նպատակով:
    Ռեյկի ստացել եմ միայն եւ միայն ինձ համար
    Ռեյկի ստացողների համար այլ մարդկանց էներգիաով օգնելը պարտադիր է,
    կօգնեմ իմ հարազատներին եթե դրա անհրաժեշտությունը լինի:
    նախադասությունները քիչմ իրար հակասում են ու հաստատում իմ ենթադրությունը, որ րեյկիի օգնությամբ այնուամենայնիվ փորձելու ես անմեղ մարդկանց բուժել:

    Հա, տենց էլ չասեցիր, ինչ արժեն րեյկիի սեմինարները ու ձեռնադրումները: Կարողա մարդկիկ քեզ հավատան ու ուզենան ձեռնադրվել՝ բա չիմանան ինչքան հետ քցեն?
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 09.06.2011, 18:15:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.06.2011), Skeptic (09.06.2011), VisTolog (28.06.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, տենց էլ չասեցիր, ինչ արժեն րեյկիի սեմինարները ու ձեռնադրումները: Կարողա մարդկիկ քեզ հավատան ու ուզենան ձեռնադրվել՝ բա չիմանան ինչքան հետ քցեն?
    Ինչպիսի հոգատարություն, երբ մարդիկ կհետաքրքրվեն, կհարցնեն, պատասխանը կստանան: Իսկ դու շարունակվի եփել սեփական եսի ու էգոի գերագնահատման կաթսայում
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. #18
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    34
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպիսի հոգատարություն, երբ մարդիկ կհետաքրքրվեն, կհարցնեն, պատասխանը կստանան:

    Խայ, Չամիչ…Մեկը ինձ հիմա հետաքրքիրա այդ հարցերի պատասխաններըԱնհամբեր սպասում եմ պատասխանի ու հա մեկ էլ քանի՞ տարի է ինչ Հայաստանում այն տարածում ունի

  5. #19
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    Խայ, Չամիչ…Մեկը ինձ հիմա հետաքրքիրա այդ հարցերի պատասխաններըԱնհամբեր սպասում եմ պատասխանի ու հա մեկ էլ քանի՞ տարի է ինչ Հայաստանում այն տարածում ունի
    Ռեյկին ունի ձեռնադրման երեք կարգ: Երկրորդ կարգ ունենալու դեպքում հնարավոր է լինում էներգիան փոխանցել ցանկացած տարածության մեջ: Ձեռնադրել կարող է միայն երրորդ կարգ ունեցողը, տարածությունը ոչ մի նշանակություն չունի: Ձեռնադրողը կարող է գտնվել Նյու Յորքում իսկ ձեռնադրվողը Հայաստանում: Նա ով ինձ ձեռնադրել է ապրում է Գերմանիայում, առաջին կարգը արժի 150 դոլլար:

    Երբ առաջին անգամ զգացի թե ինչ բան է Ռեյկին պատկերացում չունեի, որ աշխարհում նման բաներ գոյություն ունեն: Այդ ամենին վերաբերվում էի բավական թերհավատորեն, մի խոսքով բացարձակապես լուրջ չէի վերաբերվում: Բայց էնպես ստացվեց, որ էներգիան ինքը եկավ ինձ գտավ, բառիս բուն իմաստով: Գոյություն ունեն հատուկ կայքեր, որտեղ անցկացվում են Ռեյկիի եւ այլ էներգիաների խմբային սեանսներ, անվճար: Հենց այդ սեանսներից մեկի ժամանակ էլ առաջին անգամ զգացել եմ թե ինչ բան է Ռեյկին, Քանի, որ 100 տոկոսով վստահում եմ այդ կայքին եւ այն ամենին ինչ այնտեղ տեղի է ունենում, առանց երկմտելու որոշեցի փորձել չունենալով որեւէ լուրջ սպասելիք, սեանսի ժամանակ էներգիայի էնպիսի ուժեղ ներհոսք զգացի, որ անգամ գլուխս մի փոքր պտտվեց: Բացարձակապես չեմ կարող բացատրել թե դա ինչ է, մինչեւ հիմա չեմ հավատում, որ նման բան կարող է գոյություն ունենալ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  6. #20
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քանի օրը մի քիչ ազատ ժամանակ նվիրեցի րեյկիի գները պարզելուն` թե չէ Չամիչը գիտեր Գաղտնիքը, համա ինձ չէր ասում: Որպես առաջին տվյալների աղբյուր ընտրեցի համակուրսեցի աղջիկներից մեկին, որը ներկայումս ձեռնադրվածա Ուսույ Շիկի Րյոհոյի /օրիգինալ Միկաո Ուսույի ուղղության/ երկրորդ կարգ: Ստորև ներկայացված ինֆորմացիան ստացածա իրանից, ստորև ներկայացված կարծիքները նույնպես իրանն են:

    Գների մասին հարցին պատասխանեց, որ դա ամենևին Գաղտնիք չէ, ձեռնադրումների գները աշխարհով մեկ ավանդաբար գրեթե նույնն են, իսկ այ րեյկիի բուժիչ սեանսերի գները կարող են տարբերվել կախված երկրից, քաղաքից և այլն:

    Ավստրիայում րեյկիի մեկ սեանսը արժե 15-ից 50 եվրո` կախված կենտրոնի հարմարություններից, կահավորումից ու ընդհանուր մարքեթինգից/գլամուրից: Ոմանք առաջին սեանսը անում են անվճար:

    Առաջին աստիճանի ձեռնադրումը Միկաո Ուսույի ավանդույթում ավանդաբար 150 ամերիկյան դոլլարա:

    Երկրորդ աստիճանի ձեռնադրումը Միկաո Ուսույի ավանդույթում ավանդաբար 500 ամերիկյան դոլլարա:

    Երրորդ աստիճանի` վարբեդական ձեռնադրումը, գուշակեք ինչքանա? 10.000 ամերիկյան դոլլար: Ձեռնադրելու իրավունք ունեն մենակ երրորդ կարգի ձեռնադրվածները:

    Մարդ ասումա` ամեն ինչ թողի րեյկիի բիզնես սկսի, նամանավանդ ինտերնետով... Բայց դե ամեն ինչ էդքան գունազարդ չի:

    Նույն մարդը ասեց, որ ինտերնետով ստացած թե ձեռնադրումը, թե սեանսերը խարդախություն են, նման բան ճապոնական Ուսույ Շիկի Րյոհոյում ձեռնադրված վարպետների կողմից ոչ արվելա, ոչ էլ արվումա: Նույնը ուժի մեջա ցանկացած տարածության միջով արվող ձեռնադրումների մասին` ձեռնադրությունը իմաստ ունի միայն ձեռնադրվողի ու վարպետի անմիջական ռեալ, դեմք դեմքի շփման դեպքում: Նույնը ուժի մեջա րեյկիի սեանսերի դեպքում` էլի անմիջական շփումը ըստ իրա խիստ կարևորա:

    Խոստացավ անվճար րեյկիի սեանս անցկացնի, որ ես, անհավատս, համոզվեմ րեյկիի անսահման ուժի մեջ` պայմանով, որ Տարոյովս իրան դիվինացիա կանեմ: Սեանսը տեղիա ունենալու մյուս ուրբաթ, շաբաթ կամ կիրակի` նենց որ սպասեք արտասովոր րեպորտաժի` թեկուզ վախենամ, ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենա:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 12.06.2011, 18:33:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.06.2011), Freeman (14.06.2011), Skeptic (12.06.2011), VisTolog (28.06.2011)

  8. #21
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10,000 -ի պատմության մասին:

    Երբ ասեց երրորդ աստիճանի կարգի գնի մասին, քիչմ անհավատալի թվաց /ախր մարդ ավելի լավա Րոլեքս առնի, քան եսիմ ում էդքան փող տա/, ասի կատակումա: Պարզվեց, որ դա վերաբերվումա րեյկին արևմուտք բերած Հավայո Տակատայի /որը Ուսույի աշակերտի աշակերտուհին էր/ կողմից սահմանված ավանդական գնացուցակին: Ասելա թե տենց բարձր գին են դրել, որ իբր հարգանք հարուցեն րեյկիի Բարձրագույն Կարգի Գաղտնիքների հանդեպ: Ըստ ինձ բարձր գին են դրել տարրական մարդկային ագահությունից դրդված, բայց դե: Ինչպես ասում են` greed is good. Եթե կա առաջարկ, կլինի և պահանջարկ:

    Ժամանակակից նյուէյջական աշխարհում կարելիա գտնել նաև ավելի էժան գնացուցակներ` ասելա թե երբ երրորդ կարգ շատերն են ուզում ստանան, բայց 10,000 քչերը կարան տան, միշտ կգտնվեն խելոք մարդիկ, որ համարյա նույն բանը կծախեն էժանով` ինչպես գիտի ցանկացած տնտեսագիտական թեորիաներին ծանոթ մարդ: Դրանովա բացատրվում էն փաստը, որ երրորդ կարգ մեր օրոք կարելիա ձեռնադրվել ծիծաղելի գումարներով` ասենք 500 եվրոյով: Ուրիշ բան, որ 10000անոց "վարպետները" ավելի էժանով ձեռնադրված "վարպետներին" պարզ պատճառներով չեն համարում րեյկիի վարպետ:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.06.2011), Skeptic (12.06.2011), VisTolog (28.06.2011)

  10. #22
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Leo Negri, դու մտել ես մի դերի մեջ, քեզ պատկերացնում ես մեկը ում խոսքը անբեկանելի ա ու բացարձակ հեղինակություն ա ու քեզ համար նպատակ ես դրել ամեն գնով վեճի մեջ հաղթանակ տանել, ես նորից եմ կրկնում, ոչ մի իմաստ չեմ տեսնում քեզ հետ վեճի բռնվելու որորվհետեվ վիճելու նյութ առհասարակ չեմ տեսնում:

    Ռեյկի ձեռնադրվել եմ այն ճանաչելու համար, ու ինձ համար բացարձակապես կարեւոր չի թե Ռեյկին մինչեւ ինձ հասնելը ինչ ճանապարհ ա անցել, ինչ բուժիչ հրաշքներ ա գործել, ով ինչքան փող ա աշխատել Ռեյկի ունենալու շնորհիվ: Ռեյկիի հնարավորությունների մասին պատկերացում կկազմեմ միայն եւ միայն հենվելով իմ այլ ոչ թե ուրիշների փորձի վրա:

    Շատ շատերը երաժշտությունը օգտագործում են կոմերցիոն նպատակներով, մեծ փողեր են սարքում հենվելով երաժտության հզոր ներգոծության ուժի վրա, բայց ոչ մեկի մտքով չի անցնում երաժշտության մասին դատել այն կրողների վարքագծի վրա հղվելով: Իսկ ո՞վ ասեց, որ Ռեյկին պիտի բացառություն լինի: Եթե պահանջարկ ունի, միշտ էլ կգտնվեն նրանք ովքեր փող կսարքեն:

    Այո, կան էնպիսիք, ովքեր ձեռնադրում են 10 000 Եվրոյով, բայց, գները խիստ տարբեր են, սկսվում են 1000 Եվրոյից, կան էնպիսիք ովքեր, առհասարակ անվճար են ձեռնադրում:

    Առաջին կարգ ստացել եմ բացարձակ անվճար, առաջին կարգը ինձ նվիրել են, որորհետեվ ձեռնադրողը մոտիկ մարդ է: Ռեյկի երկրորդ կարգում ավեվլանում են սիմվոլները, որոնց միջոցով հնարավոր է էներգիան փոխանցել առանց անմիջական կոնտակտի, էնպես, որ խարդախության մասին խոսք անգամ լինել չի կարող, էներգիան ստացել եմ ու ամեն օր կիրառում եմ, ստացել եմ եւ այն զգում եմ, այլ ոչ թե երեւակայում եմ, որ զգում եմ, ոչ ոք այս ոլորտում չի կարող խարդախություն գործել:

    Միգուցե ձեռնադրողի անմիջական ներկայության դեպքում էներգիայի ներհոսքը ավելի հզոր լիներ, չեմ կարող ասել, չեմ վիճում, քանի, որ տեղեկացած չեմ, բայց այն որ զգում եմ էներգիայի բավականին հզոր ներհոսք անժխտելի է:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  11. #23
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու ինձ համար շատ կարեւոր ա պարզել, թե ինչով ա պայմանավորված երորդ կարգի ձեռնադրման գների այդ չափ խիստ տարբերվելը: Չնայած մոտավորապես պատկերացնում եմ, հավանաբար պայմանավորված ա անհատական գործոնով, Ռեյկիի այն վարպետները, ոքեր համբավ ու ճանաչում ունեն, կարող են բարձր գին սահմանել, ցանկացաց ոլորտում ա էտպես, ատամնաբուժի բարձրակարգ ծառայության գինը տարբերում ա ցածրակարգ ծառայության գնից, էտպես է բոլոր ոլորտներում, Մադոննան իր մենահամերգների ժամանակ միայն Հոլիդեյ երգը հնչեցնելու համար համերգի կազմակերպիչներից պահանջում է լրացուցիչ 1 000 000 դոլլար, մինչդեռ այլ արտիսնտեր իրենց ողջ կյանքը բեմում անցնացնելով այդքան փող չեն վաստակում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  12. #24
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.06.2010
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Ռեյկի» Ճապոնական Ուսմունքը Հայաստանում

    Ռեյկին ձեռքերով բուժող էներգետիկ համակարգ է: Ռեյկին բազմապատկում է մարդու մեջ եղած էներգիան և ստեղծարար ունակությունները, վերականգնում ուժերը, ամրապնդում հիշողությունն ու հաղորդում դրական լիցքեր։ Ռեյկին նաեւ նպաստում է անքնության, հոգնածության և բազում հիվանդությունների հաղթահարմանը, ամրապնդում հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Ռեյկին դասավանդվում է շատ երկրկներում՞ այդ թվում նաեւ Հայաստանում: Ռեյկիի ուսուցումը կատարվում է ձեռնադրման միջոցով։ Ձեռնադրումից հետո էներգետիկ հոսք է զգացվում ձեռքերում, որը դրսևորվում է վիբրացիայի կամ տատանումների տեսքով։ Այդ էներգիան օգտագործելու համար անցկացվում է հատուկ ուսուցում։ Սովորեցվում են ձեռքերի հատուկ շարժումներ` սեփական մարմնի և այլ մարդկանց վրա օգտագործելու համար։ Ավանդական բժշկությունն ավելի շատ աշխատում է հետևանքների հետ, մինչդեռ ռեյկին չեզոքացնում է հիվանդություններ ծնող պատճառները։
    Մանրամասնությունները՝ http://www.reikiarmenia.com

    Արման Հարությունյան,
    «Ռեյկի» Ուսուցիչ Հայաստանում

  13. #25
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Leo Negri, դու մտել ես մի դերի մեջ, քեզ պատկերացնում ես մեկը ում խոսքը անբեկանելի ա ու բացարձակ հեղինակություն ա ու քեզ համար նպատակ ես դրել ամեն գնով վեճի մեջ հաղթանակ տանել, ես նորից եմ կրկնում, ոչ մի իմաստ չեմ տեսնում քեզ հետ վեճի բռնվելու որորվհետեվ վիճելու նյութ առհասարակ չեմ տեսնում:
    Չամիչ, եկ կամ դադարեցրա իմ մասին հորինած բաները կրկնել, կամ նոր բան հորինի որ էդքան ձանձրալի չլինի:

    Ինչևէ, վերադառնալով Րեյկիին: Քիչմ զբաղված էի, նենց որ Րեյկիի սեանսի մասին րեպորտաժը ուշացրի: Սեանսը տեղի ունեցավ նախանցած շաբաթ օրը, րեյկիական կենտրոնի հարմարավետ թախթի վրա: Սպասումներս արդարացան` ասելա թե բացարձակապես ոչ մի "կի" ի շարժում մարմնի ոչ մի մասում` բացի իմ սեփական "կի"-ից: Ոչ մի հոսք, որը կարելի էր գոնե մոտավոր համեմատել նույնիսկ ամենատարրական չինական ցիգունից ունեցած արդյունքների հետ: Ոչ մի բան` բացի հաճելի մթնոլորտից, օդում վառվող անուշաբույր փայտիկներից ու զուտ ֆիզիկական կամ պսիխոսոմատիկ զգացմունքներից: Հաճելի էր? Որոշակի առումով: Եթե րեյկիի վարպետը ստեղ ընդեղ ձեռ չքցեր, ավելի հաճելի կլիներ: Օգտակար էր? Խրոնիկ լարվածությամբ տառապող մարդկանց համար կարողա և օգտակար լիներ, բայց դե ես լարվածությունը տարրալուծելու ավելի էֆֆեկտիվ միջոցներ գիտեմ /տարրական լոգանք, օրինակ, կամ կոնտրաստային ցնցուղ/: Արդյոք "վարբեդից" կի փոխանցվում էր? Ոչ: Երևի ինտերնետով Գերմանիայից չէր փոխանցում, դրանիցա:

    Պարզաբանեմ: Ցանկացած "կի" ի հետ գործ ունեցող լուրջ ավանդույթ սովորացնումա տարբերել, թե երբա մարդու զգացածը կապված էներգիայի հետ, երբա պատճառը ֆիզիկական, իսկ երբա պսիխոսոմատիկ /ասելա թե ինքնաներշնչանքի կամ ինքնախաբեության արդյունք/: Բերեմ օրինակներ: Եթե ձեռքերը շփեք, կզգաք ծակծկոց: Հաճախ ժամանակակից նյուէյջում պնդում են, որ էդ էներգիանա ծակծկում: Իրականում պատճառը, ինչպես կարելիա գլխի ընկնել նյուէյջով ուղեղը չլցրած մարդկանց, զուտ ֆիզիկականա: Նույնը տեղիա ունենում, երբ րեյկիի ժամանակ անշարժ պարկում եք: Մարմնի մկանները թուլանում են, արյան շրջանառությունը լավանումա, ու զգում եք թեթևակի տաքություն: Րեյկի չի, ձեր սեփական արյուննա: նույնը վերաբերվումա վերջույթներում զգացվող "վիբրացիաներին":

    Պսիխոսոմատիկ էֆֆեկտները ավելի բարդ են: Մարդու ուղեղը նենցա աշխատում, որ կարա ինքն իրան համոզի ինչում ասես: Օրինակ որ Գերմանիայից ինտերնետով Րեյկիի ձեռնադրություն ու "էներգիա" են փոխանցում: Իսկ համոզելուց, ու կարևորը, դրան հավատալուց հետո, նաև ինքն իրան համոզումա, որ էդ ուղարկած "էներգիան" զգումա: Էֆֆեկտը կոֆե խմելույա նման` ոչ մի նոր էներգիա չի գալիս, բայց ինքն իրա ձեռը գրգռված ուղեղը մոբիլիզացնումա օրգանիզմի րեսուրսները: Իհարկե կարա մոբիլիզացնի նաև մարդու սեփական "կի"ն` պայմանով, որ վերջինս առողջա, միասնակ ու մշակած /օրինակ նման կերպ սեփական "կի"-ն մոբիլիզացնում են որոշ մարտարվեստներում/: Բայց դե ես դեռևս չեմ հանդիպել րեյկի անող մարդու, որի մասին կարելի կլինի նման բան ասել: Մենակ զռռացող խրոնիկ մկանային լարումները, էմոցիոնալ ստաբիլության պակասը, մեծամասնությամբ միջինից ցածր ֆիզիկական տվյալները /փորձեց վազացրեք րեյկիի մասնագետի, ու տեսեք, ինչքան շուտ կսկսի շունչը կտռվել/ ու "կի"-ի բլոկադաները անհնար են դարձնում առողջ, միասնական ու մշակած "կի"-ի մասին ցանկացած խոսակցություն; չեմ բացառում, որ նման րեիկիի հետնորդ կա, բայց ես չեմ հանդիպել:

    Ինչ վերաբերվումա Րեյկիի գերգաղտնի նշաններին` հրես:



    Ինքներդ մտածեք, ինչքանովա խարդախ վերջիններս օդում նկարելը /երրորդը ի դեպ խզբզանք չի, ճապոներեն լեզվի ամենահասարակ հիերոգլիֆներ են/ ու մարդկանց ասելը, որ էներգիա ես կառավարում:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 30.06.2011, 00:18:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.06.2011), davidus (12.07.2011), Freeman (30.06.2011), kyahi (01.07.2011), Quyr Qery (30.06.2011), Skeptic (30.06.2011)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեյկի Ուսուցիչ Հայաստանում
    Հեղինակ՝ reikiarmenia, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.07.2011, 12:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •