Միանգամից մի բացասական ու մի դրական կողմ մտքովս անցավ:
Բացասական կողմը՝ հայերիս մեջ տաքարյուններ շատ կան, եթե մի հատ էլ ձեռները զենք տաս, սպանությունների թիվը կտրուկ կաճի: Մենք դեռ այն մակարդակը չունենք, որ հանգիստ մարդկանց զենք ունենալ թույլ տանք: «Աստվածների քսղաքը» բռազիլալական ֆիլմը տեսե՞լ եք: Նայեք, կիմանաք ինչեր կարող են լինել:
Հետո, ենթադրենք օրենքով մինչ որևէ մեկին զենք վաճառելը պետք է ինքը բժշկի մոտ ստուգում անցնի, պետք է ստուգել ինքը երբևէ դատված եղել է, թե ոչ, համ էլ տարիքային սահամանափակում էլ դրվի: Ի՞նչ եք կարծում, այդ օրենքին հետևողներ շա՞տ կլինեն: Բժշկին կարելի է կաշառել, շատ ուրիշ բաներ կարելի է կեղծել, հետո հենց վաճառողը ինքն էլ այդ օրենքին հազիվ թե հետևի:
Հիմա դրական կողմը՝ կառավարությունը ժողովրդից կսկսի վախենալ: Դա առօրյա կյանքում լավ է: Մյուս կողմից էլ, մեկ էլ տեսար մի օր դա բերի անկապ հեղաշրջումների, կամ էլ քաղացիական պատերազմների: Ենթադրենք ընտրությունների ժամանակ երկու թեկնածու մոտավորապես ստացել են ձայների հիսուն տոկոսը, ու իրանցից մեկը փոքր ձայների տարբերությամբ հաղթում է: Պարտվող կողմը կասի, որ կեղծիք է եղել, կառավարությունը լեգիտիմ չէ, հաղթող կողմն էլ բնականաբար կասի, որ կեղծիք չի եղել:
Ու հիմա, երբ ժողովուրդը հանգիստ զենք կարող է ձեռք բերել ու կիսվելէ երկու մասի, կսկսվի մի արյունալի քաղացիական պատերազմ: Արդյունքում շատ վատ բաներ կարող են լինել:
Կարճ ասած, շատ բան կախված է ժողովրդի խելամտությունից, զարգացման մակարդակից: Ընդհանուր առմամբ, ես կողմ եմ այդ օրենքին, բայց իմ կարծիքով, դեռ շուտ է Հայաստանում այդպիսի օրենք ացնակացնելը: Համաձայն չե՞ք: