User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Ո՞վ է մարդն իրականում

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ո՞վ է մարդն իրականում

    Այսօր մենք շրջապատված ենք գեղեցիկ, ճաշակով, կիրթ, աշխատասեր, բարի, նորմալ.... մարդկանցով։

    Բայց ո՞վ ենք մենք և մեզ շրջապատող մարդիկ իրականում։ Ո՞վ է մեր ներքին անձնավորությունը և ինչերի՞ ենք մենք ու մեզ շրջապատող մարդիկ ունակ։

    Երկար մտորումներից հետո եկել եմ այն կարծիքին, որ այս հարցի պատասխանը գտնելու լավագույն միջոցը հետևյալն է։

    Պատկերացրեք, որ մարդկությանը տրվեր հնարավորություն անելու այն ինչ ցանկանում են ու երազում, ու նրանց հավաստիացվեր, որ նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրելու իրենց կատարած արարքների համար։

    Ինչպիսի՞ն այդ ժամանակ կլիներ մեր աշխարհը։

    Ի՞նչ կանեինք մենք, որ չենք անում հիմա, քանի որ կա՛մ հնարավորություն չունենք, կամ վախենում ենք պատասխանատվություն կրելուց։

    Մարդը ոչ թե այն է ինչ անում է, այլ այն ինչ մտածում է ու ցանկանում։

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alba (31.08.2009), Ambrosine (30.08.2009), armena (29.08.2009), Sambitbaba (27.09.2010), Smokie (07.02.2011), Tig (04.09.2009), Ungrateful (30.08.2009), Yevuk (30.08.2009), Գաղթական (26.09.2009), Կաթիլ (30.08.2009), ՆանՍ (28.09.2010), Ուլուանա (29.08.2009), Ֆոտոն (26.09.2009)

  3. #2
    Մշտական անդամ armena-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2009
    Հասցե
    այնտեղ
    Տարիք
    40
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Նախ շնորհակալություն թեմայի համար:
    Ես կասեմ,որ մարդ արարածը շատ անկանխատեսելի ու չափազանց անկայուն մի անբացատրելի երևույթ է:Ես շատ հաճախ մեծ դժվարությամբ եմ հասկանում մարդկաց տարօրինակ այս կամ այլ արաքները:Ու գիտեք,առաջ մտացում էի,որ մարդիկ բարի են,իսկ հիմա դա շատ փոխվել է:Որ շատերը միայն իրենց շահի համար են ապրում,եվ իրենց իսկ օգտի համա ր են միայն շողոքոթում,բայց միեյնույն ժամանակ մտածում եմ,որ կամ մարդկանց մեջ մարդիկ,որոնք մեծատառով մարդ են,ու նրանց անունները ոսկե տառերով կգրվի մեր մեջ ու մենք միշտ կ հիշենք նրանց:

    Գտնում եմ,որ ամեն մի մարդ մի ինդիվիդուալ աշխարհ է,որի մեջ կարող ենք մոլորվվել,ու երկար ժամանակ դուրս չգալ:Իրար նման մարդիկ չկան:Ինչպե՞ս կարող են մարդիկ իրար նման լինել եթե բոլորն էլ ծնված են տարբեր հայրերից ու մայրերից,նույնիսկ քույրերն ու եղբայրներն են տարբեր:
    Պետք է պարզապես պարզ լինել բոլորի հետ,նույնիսկ մտքում դիմացինի մասին ոչ մի վատ բան չմատածել,որ խղճներս ազատ լինի,ու մաքուր ձեռքերով ու բանականությամբ անցնենք մեր կյանքի ճամփան:

    Մարդիկ խենթ են,ինձ թվում է հենց այդ պատճառով էլ զրկված են շատ բաներից,քանի որ եթեմարդկանց ցանկությունները սահնամափակված չլինեին,ապա աշխարհը կկործանվեր:Համ էլ մարդու համար(ավելիճիշտ մարդու մեջ) կան տարբեր բարոյական նորմեր,կա չափի զգացողություն,իհակե նաեվ անկարողություն,կամք,ուջ.Կան շատ կոնկրետ ու հստակ սահմանված նորմեր,որ եթե մարդը խախտում է դրանք,ապա կներեք,կենդանուց ոչնչով չի տարբերվում:
    Վերջին խմբագրող՝ armena: 29.08.2009, 22:01:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alba (30.08.2009), Jarre (30.08.2009), Katka (17.10.2009), Yevuk (30.08.2009)

  5. #3
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    հետաքրիր թեմա է. Եթե ի սկզբանե մարդը տրվեր իր բնազդային ցանկություններին, երևի քարի դարից չենք զարգանա, բացի էդ հենց էդ դարում էլ երևի "մարդկությունը" կվերանար.( Ստեղ մարդկություն չակերտների մեջ երևի ). Իսկ ընդհանուր առմամբ, մեր "գիտակցական" ու "բարոյական" ցանկություններն ու նպատակները հենց մեր "Էգո"-ի դրսևորումներն են քողարկված` գեղեցիկ արարքներով, եթե իհարկե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ու տեսնենք դա: Շատ հաճախ կատարելագործելով ինքներս մեզ, մենք իրականում կատարելագործում ենք մեր Էգոն, Բայց շատերը դա երբեք չեն ընդունի, ու այսպիսի վատ մտքեր արտահայտողին կքննադատեն, Չէ, որ եթե ընդունենք այդպիսի սարսափելի բաներ, մենք պետք է սկսենք աշխատել մեր վրա, մաքրել մեզ, բայց դա շատ բարդ ու երկար, տհաճ գործնըթաց է, ավելի հեշտ է քաննադատել ու չնդունել դա, և ցույց տալ թե "ես ինչքան մաքուր եմ ու սեր եմ ճառագում"

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alba (30.08.2009), armena (29.08.2009), Jarre (30.08.2009), Yevuk (30.08.2009), Գաղթական (26.09.2009)

  7. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում armena-ի խոսքերից Նայել գրառումը
    միեյնույն ժամանակ մտածում եմ,որ կամ մարդկանց մեջ մարդիկ,որոնք մեծատառով մարդ են,ու նրանց անունները ոսկե տառերով կգրվի մեր մեջ ու մենք միշտ կ հիշենք նրանց:
    Թանկագի՛ն armena, շատ ուրախ եմ, որ այս թեմայում լավատեսական ու դրական գրառում ես կատարում, քանի որ թեման բացելուց հետո մտավախություն ունեի, որ մի գուցե թեմայի ոգին մի քիչ բացասական լինի, ու ոմանց թվա, որ ուզում եմ ասել, թե բոլոր մարդկանց հարկավոր է կասկածել ու որ չկա լավ մարդ։ Բայց դու այս նախադասությամբ հիանալիորեն արտահայտեցիր իմ տեսակետը այս հարցի վերաբերյալ։
    Մեջբերում armena-ի խոսքերից Նայել գրառումը
    նույնիսկ մտքում դիմացինի մասին ոչ մի վատ բան չմատածել,որ խղճներս ազատ լինի,ու մաքուր ձեռքերով ու բանականությամբ անցնենք մեր կյանքի ճամփան:
    Այո՛, շատ ճիշտ ես։ Այսօր կան շատ բաներ որ մարդու մտքով անցնում են, ու իմ կարծիքով ամենաահավոր բանը կլինի այն, որ մարդկությունը ունենա հնարավորություն իրագործելու իր մտքով անցած բոլոր բաները։ Ուստի իրոք անհրաժեշտ է հենց այսօրվանից հսկել մտքին, որպեսզի երբ հետագայում մարդ հայտնվի դժվար և վատ արարք պահանջող իրավիճակում, թույլ չտա, որ դրանք փոխեն իրեն։
    Մեջբերում armena-ի խոսքերից Նայել գրառումը
    եթեմարդկանց ցանկությունները սահնամափակված չլինեին,ապա աշխարհը կկործանվեր:
    Ճիշտ ես նկատում։ Բայց գիտես ամենացավալին որն է։ Որ մարդիկ այսօր ունենալով այսքան սահմանափակումներ, միևնույնն է կարողացել են ստեղծել պատերազմներ, ցեղասպանություններ, ատելություն, քսենոֆոբիա..... և այն պայմանները որոնց ականատեսն ենք մենք։
    Մեջբերում armena-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան շատ կոնկրետ ու հստակ սահմանված նորմեր,որ եթե մարդը խախտում է դրանք,ապա կներեք,կենդանուց ոչնչով չի տարբերվում:
    Այ այս մտքի հետ այնքան էլ համաձայն չեմ։ Մարդիկ կենդանիներից շատ են տարբերվում։ Ես մի շատ հետաքրքիր բան եմ բացահայտել, բայց վստահ եմ, որ շատերն էլ են դրա մասին մտածել. այսօր կենդանին իր բնազդով ավելի մարդկային է, քան մարդը իր բանականությամ։ Օրինակ՝ դելֆինները առանց որևէ շահի մարդու կյանք են փրկում, շները հավատարիմ են, պանդաները՝ խաղաղ։ Այսօր մարդիկ շատ բաներ ունեն սովորելու կենդանիներից ու եթե միայն այս հատկությունները կիրառեին, ապա աշխարհը շատ ավելի տարբեր կլիներ, քան հիմա կա

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (28.09.2010)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Գևոր-ի խոսքերից Նայել գրառումը
    մեր "գիտակցական" ու "բարոյական" ցանկություններն ու նպատակները հենց մեր "Էգո"-ի դրսևորումներն են քողարկված` գեղեցիկ արարքներով, եթե իհարկե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, ու տեսնենք դա
    Շատ լավ ես գրել՝ «քողարկված՝ գեղեցիկ արարքներով»։ Ես անձամբ իմ վրա եմ նկատել, թե որքան հաճախ եմ հասարակության մեջ ինչ որ հարցի վերաբերյալ ինձ ցույց տալիս այնպես, որ իրականում իմ միտքը լրիվ ուրիշ բան է ինձ թելադրում։

    Ամբողջությամբ համաձայն եմ նաև անկեղծության մասին նշած մտքի հետ։ Իրոք անկեղծություն է պետք խոստովանելու համար։ Ինձ համար ամենադժվար բաներից մեկը կյանքում, դա ինքս ինձ իմ մասին որոշ բաներ խոստովանելն ու այդ մտքի հետ համակերպվելն է։ Բայց արդեն մոտ տասը տարի է, որ ես փորձում եմ նույնիսկ ամենասարսափելի բաները խոստովանել ինքս ինձ։ Ամուսնանալուց հետո կինս ինձ այդ հարցում մեծ օգնություն է ցույց տալիս, քանի որ միասին ենք կատարում այդ աշխատանքը։ Առանց վախենալու ու ամաչելու սկզբից ինքներս մեզ, իսկ հետո՝ միմյանց արտահայտում ենք ամենասարսափելի մտքերը, գայթակղությունները, ցանկությունները, զգացմունքները որ մեջ առաջացել են։ Եվ դա շատ է նպաստում նաև մեր ընտանեկան միասնությանը։ Բայց պետք է խոստովանեմ, որ երբեմն դա ահավոր դժվար է լինում։
    Մեջբերում Գևոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, որ եթե ընդունենք այդպիսի սարսափելի բաներ, մենք պետք է սկսենք աշխատել մեր վրա, մաքրել մեզ, բայց դա շատ բարդ ու երկար, տհաճ գործնըթաց է, ավելի հեշտ է քաննադատել ու չնդունել դա, և ցույց տալ թե "ես ինչքան մաքուր եմ ու սեր եմ ճառագում"
    Դժվար է, բայց նաև անհնար է ապրել որպես մարդ, առանց մաքրվելու։ Մարդկությունը կարիք ունի հոգեբանական ու հոգևոր բուժման։ Վերջերս Մայքլ Ջեքսոնից շատ եմ խոսում, ու հիմա էլ եմ ցանկանում հիշել իր երգերից մեկը՝ Heal The World՝ Բուժենք աշխարհը։ Իրոք դրա կարիքը կա։ Ու հիմա նաև հիշեցի Ուլուանայի մեկնաբանություններից մեկը.
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    քանի դեռ երկիրը պահպանում է իր գոյությունը, ապա լավը պիտի որ գոնե մի քիչ ավելի շատ լինի, հակառակ դեպքում երկիրն ուղղակի կործանված կլիներ արդեն
    Իրոք լավը պիտի շատ լինի, բայց իմ նկատելով գնալով քչանում է, ու մարդիկ առանց իրենք դա նկատելու արագորեն փոփոխվում են։

    Այստեղ նաև հիշեցի Կնքահայրը գրքից մի հատված։ Երբ փոքր տղան, որը կարծես թե ոչ մի գործ չուներ հանցագործ աշխարհի հետ, սպանում է իր հոր թշնամիներից մի քանիսին և հայրը շոկի մեջ ընկած հարցնում է, թե ինչպես նա կարողացավ այդ քայլը կատարել, հնչում է հետևյալ պաստախանը. «Կարևորը մտքով պատրաստ լինելն է»։ Այս նախադասությունը շատ հասարակ ու պարզ է, բայց միևնույն ժամանակ շատ հզոր։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (26.09.2009), ՆանՍ (28.09.2010)

  11. #6
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    չգիտեմ թեման դուրս չեկավ չեմ սիրում ինչ որ արդյունքի չբերող թեմաներ կամ էլ իմ խելքը չի հերիքում....ուզում եմ ասեմ որ ով ենք մենք? մարդ ենք ով ենք? թե իրականում կարողա մարդ չենք? ստե ա ասել էլի արիստոտելը մի քիչ ձևափոխեմ էլի....Օ մարդիկ, չկան մարդիկ աշխարհում:

  12. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեմ թեման դուրս չեկավ
    Kisame ջան, շնորհակալություն անկեղծությանդ ու չկոմպլեքսավորված լինելուդ համար։
    Պարզապես թույլ տուր ուշադրությունդ հրավիրել այն փաստի վրա, որ թեման հարցում չի, թե ում դուրն է գալիս, և ումը՝ ոչ։ Այլ ստեղծված է ըստ էության գրառումներ կատարելու և կատարողների համար։
    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ սիրում ինչ որ արդյունքի չբերող թեմաներ
    Թեմաների արդյունքները կախված են թեմայի ստեղծման նպատակներից։ Թեման արդեն արյդունք տվել է՝ երկու իմաստալից մեկնաբանությունների շնորհիվ։
    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    կամ էլ իմ խելքը չի հերիքում
    Մի գուցե
    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    ուզում եմ ասեմ որ ով ենք մենք? մարդ ենք ով ենք? թե իրականում կարողա մարդ չենք?
    Երևի չես նկատել, որ թեմայի վերնագիրը «Ո՞վ ենք մենք» չի....

  13. #8
    Մշտական անդամ armena-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2009
    Հասցե
    այնտեղ
    Տարիք
    40
    Գրառումներ
    213
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Jarre ,այո,բնազդների մասին ասածիդ հետ լիովին համաձայն եմ:

    իսկ ինչ վերաբերվում էր նորմերին,ես ի նկատի ունեի,այն նորմերը,որոնք թույլ են տալու մարդու անունը մարդ դնել:Չէ որ մենք ինքներս ենք մեր դիմաց պատասխանատու մեր արարքների համար,արդար ենք կամ կեղծավոր ինքներս մեր դիմաց:Մեր խղճի դիմաց:Մարդիկ կան,որ պատրաստ են իրենք հոգին վաճառել սատանային հանուն փողի,ծախել հարազատին,անիծել մյուսին,ու չհականալ,որ իր հոգին է դրանից կեղտոտովում:

    համ էլ ավելացնեմ,որ մարդը կերտող է,ցանկության դեպքում շատ բաներ կարող է անել:
    ու միշտ մեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ փոխվում է:Շատ հաճախ ենք հիասթափվում,բայց ես եմ մարդ,դու ես մարդ,մյուսն է մարդ,եթե իրար չ հասկանանք ու չներենք,ապրել ուղղակի չի լինի:Մի քիչ որ իրար խնայենք ու ավելորդ ու տհաճ արարքներից խույս տանք,գոնե մի բան փոխած կլինենք:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.08.2009), Գևոր (30.08.2009), ՆանՍ (28.09.2010)

  15. #9
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Kisame ջան, շնորհակալություն անկեղծությանդ ու չկոմպլեքսավորված լինելուդ համար։
    Պարզապես թույլ տուր ուշադրությունդ հրավիրել այն փաստի վրա, որ թեման հարցում չի, թե ում դուրն է գալիս, և ումը՝ ոչ։ Այլ ստեղծված է ըստ էության գրառումներ կատարելու և կատարողների համար։
    Կնեես իհարկե բայց եթե թեման դուրս չի եկել հենց թեմայում էլ գրում եմ…կախված լինի ետի հարցումա թէ ոչ…
    Թեմաների արդյունքները կախված են թեմայի ստեղծման նպատակներից։ Թեման արդեն արյդունք տվել է՝ երկու իմաստալից մեկնաբանությունների շնորհիվ։
    Իմացաք ովա մարդը իրականում՞


    Երևի չես նկատել, որ թեմայի վերնագիրը «Ո՞վ ենք մենք» չի.....
    չգիտեմ, բայց ես ինձ մարդ եմ համարում Մենք-Մարդիկ

  16. #10
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրեք, որ մարդկությանը տրվեր հնարավորություն անելու այն ինչ ցանկանում են ու երազում, ու նրանց հավաստիացվեր, որ նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրելու իրենց կատարած արարքների համար։
    Առհասարակ մարդու բարդ ուղեղը երկու ուղղությամբ է աշխատում: Կառուցողական ու ավերիչ գործողություններ իրականացնելու ուղղությամբ: Այսինքն ընդհանուր վերցրած որոշ մարդիկ ձգտում են կառուցել, ստեղծել, ստեղծագործել, հավասարակշռել, իսկ որոշները՝ եղածը սպառել, քանդել ու օգտագործել, սպանել, վատնել:
    Վերը նշած սցենարի դեպքում այդ երկու կողմերը պարզապես կսկսեին իրար ոչնչացնել:

    Եթե հաղթեր ավերող կողմը, ապա ստեղծողներին կստրկացնեին ու կստիպեին ստեղծել, իսկ իրենք կվայելեին՝ ինչպես հիմա Հայաստանում:
    Եթե հաղթեր ստեղծող կողմը, ապա ավերողներին ու ձրիակերներին կոչնչացնեին, կամ կվերադաստիարակեին, կամ կբանտարկեին, ինչպես հիմա՝ որոշ Եվրոպական երկրներում:
    էսպես չի մնա

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.08.2009), Tig (04.09.2009)

  18. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Kisame-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմացաք ովա մարդը իրականում՞
    Այո՛ Kisame ջան։ Մարդը իրականում ոչ թե այն է ինչպես ինքն իրեն ցույց է տալիս, այլ այն, թե ինչպիսին է նա իր մտքում (իհարկե կան մարդիկ, ովքեր ցույց են տալիս իրենց այնպիսին ինչպիսի իրենք կան իրականում)։ Ես ինձ կարող եմ դնել խաղաղասերի տեղ, բայց մտքումս զզվեմ ու ատեմ մարդկանց։ Հարմար պահին վստահ եղիր Kisame ջան, որ իմ բացասական հատկությունը մի օր վերածվելու է գործերի։

    Երևի տեղյակ ես, որ մանկապղծության զոհ դարձած երեխաների գերակշռող մասը այդպիսի վերաբերմունքի են արժանանում ընտանիքի կողմից սիրված ու հարգված մարդկանց կողմից։

    Փաստորեն ընտանիքի անդամները չեն իմացել, թե ով է իրականում իրենց կողմից հարգված մարդը։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 30.08.2009, 20:46:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armena (31.08.2009), ՆանՍ (28.09.2010)

  20. #12
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մտքերս որոշակի առումով արտահայտեցին արդեն .. մասնավորապես Էլմոն ու Գևորը:
    Հետաքրքիր է, բայց մարդու մեջ աշխատում է ինքնաոչնչացման մեխանիզմ: Բնության մեջ ուրիշ կենդանու մոտ նման բան ոնց որ թե չկա:
    Բարեբախտաբար բոլորը ապրում են բազմատեսակ դիմակներով, ու չենք տեսնում թե դիմակի տակ ինչ կա: Եթե բոլորը դիմակները հանեին ու անեին ինչ ուզում են.... կարծում եմ հետ կգնայինք քարե դար:
    Էյնշտեյնն էր չէ ասել, որ եթե երրորդ համաշխարհային պատերազմ լինի, ապա չորորդը կլինի փայտերով ու քարերով:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  21. #13
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրեք, որ մարդկությանը տրվեր հնարավորություն անելու այն ինչ ցանկանում են ու երազում, ու նրանց հավաստիացվեր, որ նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրելու իրենց կատարած արարքների համար։

    Ինչպիսի՞ն այդ ժամանակ կլիներ մեր աշխարհը։

    Ի՞նչ կանեինք մենք, որ չենք անում հիմա, քանի որ կա՛մ հնարավորություն չունենք, կամ վախենում ենք պատասխանատվություն կրելուց։
    Կարծում եմ այն ինչ առաջարկում ես պատկերացնել, իրականում հնարավոր չէ անգամ պատկերացնել: Նորմալ Մարդը որոշակի արժեքների ծնունդ է, առանց այդ արժեքային համակարգի մարդը այլեվս մարդ չէ: Նորմալ մարդը իրեն շրջապատող բազմաթիվ մարդկանց հետ գտնվում է ամուր հուզական էմոցիոնալ կապի մեջ: Նորմալ մարդը իր արարքներով չի կարող կառուցել էնպիսի մի աշխարհ, որտեղ իրեն թանկ մարդիկ կարող են լուրջ վտանգի ենթարկվել: Էնպես որ վախենալու բան չկա, քանի դեռ գոյություն ունի ընտանիք հասկացությունը սրանից վատ չի կարող լինել
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  22. #14
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, բայց մարդու մեջ աշխատում է ինքնաոչնչացման մեխանիզմ:
    Ինքնաոչնչացման մեխանիզմը հատկապես չինացիների մոտ է լավ գործում
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (27.09.2010)

  24. #15
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ո՞վ է մարդն իրականում

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ այն ինչ առաջարկում ես պատկերացնել, իրականում հնարավոր չէ անգամ պատկերացնել:
    Չամիչ ջան, պատմության մեջ արդեն եղել են նման դեպքեր։ Պատկերացրու, որ ինչ որ մեկը, ով առօրյայում շատ նորմալ ու լավ մարդ է երևում, իրականում աշխարհից նեղացած մեկն է, բայց վախենալով հասարակությունից ու օրենքներից չի կարող անել այն ինչ իր մտքով տարիներ շարունակ անցնում է։ Բայց եթե հաստատվի օրինակ՝ նացիստական սիստեմը, նա արդեն կկարողանա իրագործել իր մտքում եղածները։ Քանի հնարավորություն չկար, «նորմալ» մարդ էր, բայց հենց մի առիթ եղավ....

    Կամ մարդը ուրիշների ներկայությամբ սուրբ է, բայց երբ հարմար առիթը գա, կամ օրինակ նա մնա մենակ և իրեն ոչ մեկը չտեսնի, նա կարող է գողանալ, բռնաբարել, սպանել....Խոսքը սրա մասին է գնում։

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armena (31.08.2009), ՆանՍ (28.09.2010)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 64
    Վերջինը: 22.03.2019, 13:41
  2. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  3. Ով ենք մենք իրականում
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 822
    Վերջինը: 13.03.2014, 20:33
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55
  5. Ի՞նչ անել, երբ քո սիրած մարդն ամուսնանում է
    Հեղինակ՝ hasulik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 84
    Վերջինը: 04.05.2010, 16:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •