Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
Այսինքն՝ սերը տղամարդուն կրճատում-սարքում է մա՞րդ:
Ինձ թվում է, որ եթե "կրճատում" բառը փոխարինենք "ամփոփում" բառով, միտքն ավելի ճիշտ կլինի: Եվ հետո, Հայկօ ջան, ես ոչինչ չհնարեցի. ես ուղղակի շարունակեցի քո սկսած` մարդու կազմավորման պրոցեսը: Դու ասացիր, որ կինը տղային տղա-մարդ է դարձնում, այսինքն, տղան մտնում է իր զարգացման հաջորդ փուլի մեջ. տղա - տղա-մարդ: Ընդ որում, ես լրիվ համաձայն եմ քեզ հետ: Դե, ես էլ, ասելով, որ սերը տղամարդուն մարդ է դարձնում, ուղղակի շարունակեցի քո չավարտված միտքը. տղա - տղա-մարդ - մարդ: Կարծում եմ, դու էլ ոչ մի պատճառ չունես ինձ հետ չհամաձայնվելու:

Այս միտքը ճիշտ ընկալելու համար մի փոքր խոչընդոտ է հանդիսանում "կին" բառը, որովհետև սկզբնական աղջկան մենք հետո կին-մարդ ենք անվանում, տղա-մարդուց ստացած օգնությունից հետո: Ստացվում է. աղջիկ - կին-մարդ - մարդ, ինչն այնքան սահուն չի հնչում: Ինձ թվում է, որ մեր պատմության ընթացքում ինչ-որ տեղ ինչ-որ բառ շեղվել է ուղղակի:

Հ.Գ. ի միջի այլոց, փորձեցի մտածել, թե ինչ է նշանակում "կին" բառը, ու տես. թե ինչ է ստացվում: Միգուցե ավելի ճիշտը "կնիկ" բա՞ռն է, ինչը որ հաճախ մենք օգտագործում ենք մեր առօրյա կյանքում: Եթե այդպես է, ուրեմն, միգուցե այն աղավաղված ձևն է "կնիք" (շտամպ) բառի՞: Այսինքն, երբ տղա-մարդն ամուսնանում է աղջիկ-մարդու հետ, աղջիկ-մարդը նրա համար կնի՞ք(շտամպ)(կնիկ) է հանդիսանում, հաստատում է, որ տղա-մարդը` մա՞րդ է դարձել...