Moonwalker (24.12.2010), My World My Space (23.12.2010), Sambitbaba (24.12.2010), VisTolog (23.12.2010), Արևածագ (23.12.2010), Ֆոտոն (24.12.2010)
Եթե իրոք ականատես չես եղել, ուրեմն ցավում եմ քեզ համար, Հայկօ ջան, սրտանց: Որովհետև այդ հրաշքի անունն է` Սեր: ՈՒ եթե այն քո ասած "դարձնելու" պրոցեսին գոնե մի փոքր (ասենք` ցորենի հատիկի չափ) Սեր է խառնվում, անմիջապես սկսվում է տղամարդու և կնոջ մարդացումը: Հուսով եմ, մինչև կոպիտ տարիներիդ հասնելը դու էլ այդ հրաշքին տեր կդառնաս:
Ariadna (25.12.2010)
Ինձ թվում է, որ եթե "կրճատում" բառը փոխարինենք "ամփոփում" բառով, միտքն ավելի ճիշտ կլինի: Եվ հետո, Հայկօ ջան, ես ոչինչ չհնարեցի. ես ուղղակի շարունակեցի քո սկսած` մարդու կազմավորման պրոցեսը: Դու ասացիր, որ կինը տղային տղա-մարդ է դարձնում, այսինքն, տղան մտնում է իր զարգացման հաջորդ փուլի մեջ. տղա - տղա-մարդ: Ընդ որում, ես լրիվ համաձայն եմ քեզ հետ: Դե, ես էլ, ասելով, որ սերը տղամարդուն մարդ է դարձնում, ուղղակի շարունակեցի քո չավարտված միտքը. տղա - տղա-մարդ - մարդ: Կարծում եմ, դու էլ ոչ մի պատճառ չունես ինձ հետ չհամաձայնվելու:
Այս միտքը ճիշտ ընկալելու համար մի փոքր խոչընդոտ է հանդիսանում "կին" բառը, որովհետև սկզբնական աղջկան մենք հետո կին-մարդ ենք անվանում, տղա-մարդուց ստացած օգնությունից հետո: Ստացվում է. աղջիկ - կին-մարդ - մարդ, ինչն այնքան սահուն չի հնչում: Ինձ թվում է, որ մեր պատմության ընթացքում ինչ-որ տեղ ինչ-որ բառ շեղվել է ուղղակի:
Հ.Գ. ի միջի այլոց, փորձեցի մտածել, թե ինչ է նշանակում "կին" բառը, ու տես. թե ինչ է ստացվում: Միգուցե ավելի ճիշտը "կնիկ" բա՞ռն է, ինչը որ հաճախ մենք օգտագործում ենք մեր առօրյա կյանքում: Եթե այդպես է, ուրեմն, միգուցե այն աղավաղված ձևն է "կնիք" (շտամպ) բառի՞: Այսինքն, երբ տղա-մարդն ամուսնանում է աղջիկ-մարդու հետ, աղջիկ-մարդը նրա համար կնի՞ք(շտամպ)(կնիկ) է հանդիսանում, հաստատում է, որ տղա-մարդը` մա՞րդ է դարձել...
Freeman (25.12.2010)
VisTolog (25.12.2010)
Չնեղանաս, Հայկօ ջան, բայց կարծում եմ, մեր երկխոսությունն այս թեմայով լրիվ իմաստազրկվեց: Ինձ համար, որ հաստատ: Հումորն ինձ համար որևէ արժեք ներկայացնում է, քանի դեռ գեղեցիկ է, ճկուն, և իր մեջ հետաքրքիր մտքեր է պարունակում: Իսկ երբ այն դառնում է` ինձ համար, - գռեհիկ ու տափակ, ես արդեն սկսում եմ նրան լրջորեն վերաբերվել ու, հիմնականում, ընկնում եմ ոչ հաճելի իրավիճակի մեջ: Դրա տխուր ապացույցն ունեցել եմ նույնիսկ այստեղ` "Ակումբում", ի միջի այլոց, մի մարդու հետ, ում հիմնական ստեղծագործություններն ինձ բավականին դուր են գալիս:
Այնպես որ, Հայկօ ջան, ես գերադասում եմ չխորանալ այլևս մեր այս հաճելի զրույցի մեջ, խուսափելու համար հետագա... Լավ, չերկարացնեմ:
Բայց մի բան ցանկանում եմ ասել այնուամենայնիվ: Արի անվանենք դա... միգուցէ` խորհուրդ:
Բնությունից տղա-մարդուն տրված է ձգտել դեպի կին-մարդը: Այստեղ ոչ մի փիլիսոփայություն չկա. դա էգի և արուի սովորական մագնիսականությունն է, որը յուրահատուկ է բոլոր շնչավորներին: Կենդանիների մոտ այն ավելի ճիշտ է ցուցաբերվում. արուն միշտ փորձում է գայթակղել էգին` իր շարժումներով, պարերով, իր գույներով, գեղեցկությամբ: ՈՒշադրություն դարձրու. համարյա բոլոր գազանների, ձկների, թռչունների մոտ էլ արուներն ավելի գեղեցիկ են: Իսկ մենք, մարդ-արուներս, հիմնականում ցուցաբերում ենք մեր ուժը:
Որոշ մարդ-արուներ գալիս են այն եզրակացության, որ ուժը ցուցաբերելու համար պարտադիր չէ ի կատար ածել այն հնուց եկած ավանդույթները` տուն սարքել, ծառ տնկել; պարտադիր չէ երկրներ գրավել կամ երկնքից աստղեր իջեցնել կամ սարեր անել տեղահան; պարտադիր չէ մենամարտել մեկմեկու դեմ կամ ասպետական տուրնիրներ սարքել կամ սիրած աղջկա պատուհանի տակ սերենադներ երգել: Նրանք շատ ավելի հեշտ միջոց են գտել իրենց ուժը ցուցաբերելու. անում են այդ ուղղալիորեն, իրենց ֆիզիկական ուժի գերակշռությունը ցուցաբերելով կնոջ հանդեպ, և ըստ դրա էլ ծաղրի ենթարկելով, ստորացնելով ու նվաստացնելով կնոջը: Չնայած կյանքը ցույց է տալիս, որ ֆիզիկապես էլ, ավելի դիմացկուն են կանայք, այլ ոչ թե տղա-մարդիկ: Որովհետև, եթե տղա-մարդու ուսերին դնեին այն ամբողջ ընտանեկան հոգսն ու պրոբլեմները, որոնք "թույլ" կինն է կրում իր ուսերին, տղա-մարդկանց մեծամասնությունը երևի ինքնասպան կլիներ: Հեռու գնալ պետք չի, նայեք ձեր մայրերին, և անմիջապես կհավատաք այս խոսքերի ճշմարտությանը: Եվ այդ վերջին հայացքն է (գցած մոր վրա), որ ինձ բերել է հետևյալ համոզմունքին. եթե ես նվաստացնում եմ կնոջը` ես առաջին հերթին իմ մորն եմ նվաստացնում:
Մի խոսքով. ծաղրի ենթարկելով, կամ ստորացնելով, կամ նվաստացնելով կին-մարդուն` տղա-մարդը ցուցաբերում է իր թուլությունը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ