Թեման հետաքրքիրներից է. Մի քանի տարի առաջ նման թեման կարդալուց հետո երևի կմտածեի, որ ամեն ինչ չափից ավելի եք ծայրահեղացնում դրա համար էլ ստացվում է քննարկումը. Իսկ հիմա ամեն ինչ այլ է. իմ մոտ օրիակը շատ վառ է. Ծանոթներիցս շատերը չեն ճանաչում, շատերն էլ լավ չեն ճանաչում. Այ ես գիտեմ որ իմ պատկերացումներով չարի կերպարը ավելի շատ է հոգեհարազատ ինձ, քան ասենք ընկերներիցս շատերին, կամ ասենք եղբորս. Բայց հետաքրքիրը նա է որ իմ շրջապատում բարու կերպարով մարդիկ կարծես ավելի նեղ աշխարահայացք ունեն, երբեմն այնպիսի բաների մասին եմ մտածում, որ վստահ եմ շատերի մտքով անգամ չի անցնում, երևի չար է նա ով շատ բան է տեսել կամ հասկանում. Չնայած չար կամ բարի ասածը խիստ ծայրահեղ է .ես շատ լավ եմ դերս խաղում, լավ հիշողություն, մարդկանց բացահայտում եմ բավականին շուտ, հիշում եմ յուրաքանչյուրի մոտ ստեղծած կերպարս, ու երևակայության շնորհիվ շարժվում առաջ. Կարողանում եմ հեշտությամբ կրկնօրինակել ծիծաղը, ժեստը. Հետաքրքիր է ես նույնիսկ իմ իսկական ծիծաղը չունեմ. Այ քեզ օրինակ.
Հ.գ. Եթե ամեն օր ես ինձ վրա կարող եմ բազմաթիվ արգելքներ դնել, ապա մտքում, արգելքները վերանում են, մտածում եմ ինչ ուզում եմ.
Էջանիշներ